User Tag List

Էջ 18 89-ից ԱռաջինԱռաջին ... 81415161718192021222868 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 256 համարից մինչև 270 համարի արդյունքները՝ ընդհանուր 1326 հատից

Թեմա: Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

  1. #256
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ռազմական Տարեգրքի շարունակությունը - 1561-883 մ.թ.ա.

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբևէ փորձել ես պատմառազմական թեմայով նկարիչ գտնել ՀՀ-ում?? Եթե չէ, ապա ասեմ, որ ես փորձել եմ ու չեմ գտել... Դժբախտաբար այս ոլորտում նույնիսկ սաղմեր չկան, 0-է, լրիվ ու անվերադարձ 0...
    Ցանկացած նորմալ նկարիչ կկարողանա որակով վերանկարել այն նկարները, որոնք ես տեսել եմ առաջին և երկրորդ հատորներում:

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Անպայման, բայց մի էական պայմանով: Եթե իմ ԲՈԼՈՐ հատորները այդ պայմաններով ու այդ գնով տպեն:
    Կարդա նամակը

    Նախ նայած ում համար: Արիացին, Վանականը, Աստղը և Լուսաբերը այդ կարծիքին չեն: Բացի այդ, մոռացար նշել – ցույց տուր այն կետը, որտեղ ես «ջախջախվել» եմ ու փախել վեճից, այլ ոչ թե մատնանշի, թե ում խոսքերն են համոզիչ:Դա սուբյեկտիվ ընկալման հարց է...
    Ես չեմ ասել փախել ես, ասել եմ, որ չես ընդունել

    Արի նայենք օրինակ: Գիրք առաջին, «հոդված» 2:
    մոտ 2600-2599, - Մեծամոր մայրաքաղաքը (Արարատ, Արագածոտնի գավառ, Քասախ գետի աջ վտակ, Մեծամորի ափերին) Ուրուկի համալրված բանակը (մոտ 15000)՝ Էնմերքարի գլխավորությամբ, մեկ տարում չգրավեց Հայկական բանակից (մոտ 1000)՝ Էնսուխքեշդանա մեծ քրմի գլխավորությամբ և նահանջեց: Հայերը կորցրին մոտ 700, թշանամին մոտ 3000 զինվոր:
    Զուտ տրամաբանորեն սա աբսուրդ է:
    Պրիմիտիվ թվային հաշվարկ, ըստ քո բերած թվերի սկզբում յուրաքանչյուր հայ ռազմիկի հասնում էր մոտ 15 Ուրուկի զինվոր, համապատասխանաբար 700 և 3000 կորցնելուց հետո յուրաքանյուր հայի հասնում էր 40 Ուրուկի զինվոր: Ու ահա այսպիսի գերակշռության հասնելով Ուրուկին նահանջում է: Աբսուրդ:
    Թվերի հետ այսպիսի, իմ որակմամբ, մանիպուլյացիաներ տեսնելուց հետո ես չեմ կարող վստահել գրքին
    Նման անհավատալի բաներ տեսել եմ կարդացածս գրեթե բոլոր «հոդվածներում»:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #257
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռազմական Տարեգրքի շարունակությունը - 1561-883 մ.թ.ա.

    Ցանկացած նորմալ նկարիչ կկարողանա որակով վերանկարել այն նկարները, որոնք ես տեսել եմ առաջին և երկրորդ հատորներում:
    Չե, դու փորձիր…

    Կարդա նամակը
    Մեզ կարդացողների համա ասեմ, որ ինձ ասվել է մի հասցե և ես մյուս շաբաթ անպայման կայցելեմ այդ հասցեով…

    Ես չեմ ասել փախել ես, ասել եմ, որ չես ընդունել
    ես նկատել եմ, որ շատ հարցերում այստեղ «ջախջախողներ» եղել են, բայց ասվածները քո կողմից չեն ընդունվել
    Ես երևի ինձ վրա պարտավորություն էի վերցնել ընդունել ու չեմ ընդունել, հա?

    Պրիմիտիվ թվային հաշվարկ, ըստ քո բերած թվերի սկզբում յուրաքանչյուր հայ ռազմիկի հասնում էր մոտ 15 Ուրուկի զինվոր, համապատասխանաբար 700 և 3000 կորցնելուց հետո յուրաքանյուր հայի հասնում էր 40 Ուրուկի զինվոր: Ու ահա այսպիսի գերակշռության հասնելով Ուրուկին նահանջում է: Աբսուրդ:
    Թվերի հետ այսպիսի, իմ որակմամբ, մանիպուլյացիաներ տեսնելուց հետո ես չեմ կարող վստահել գրքին
    Նման անհավատալի բաներ տեսել եմ կարդացածս գրեթե բոլոր «հոդվածներում»:
    Ըհը, շաշկի ենք խաղում: Իսկ եթե հաշվի առնենք, որ Արատտայի բանակը, որ կտրել էր հակառակորդի հաղորդակցության ուղիները, իսկ եթե հաշվի առնենք, որ այդպիսի հսկայական ուժերով մեկ տարուց ավել Ուրուկից նահանջելը խախտել էր Ուրուկի տիրակալի դիրքերը իր երկրում, իսկ եթե հաշվի առնենք, որ հայերը գաղտնուղիներով նոր զինվորներ էին մտցնում քաղաք, իսկ Ուրուկի բանակը չէր համալրվում, իսկ եթե հաշվի առնենք այն հուսահատությունը, որ պատել էր Ուրուկի բանակին /վերջին հանգամանքը հաստատվում է հենց շումերական վիպերգով/…

    Ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, կյանքը շաշկի չէ, իսկ Արատտայի բանակն էլ հաստատա միայն Մեծամորի կայազորը չէր:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. #258
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռազմական Տարեգրքի շարունակությունը - 1561-883 մ.թ.ա.

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արի նայենք օրինակ: Գիրք առաջին, «հոդված» 2:

    Զուտ տրամաբանորեն սա աբսուրդ է:
    Պրիմիտիվ թվային հաշվարկ, ըստ քո բերած թվերի սկզբում յուրաքանչյուր հայ ռազմիկի հասնում էր մոտ 15 Ուրուկի զինվոր, համապատասխանաբար 700 և 3000 կորցնելուց հետո յուրաքանյուր հայի հասնում էր 40 Ուրուկի զինվոր: Ու ահա այսպիսի գերակշռության հասնելով Ուրուկին նահանջում է: Աբսուրդ:
    Թվերի հետ այսպիսի, իմ որակմամբ, մանիպուլյացիաներ տեսնելուց հետո ես չեմ կարող վստահել գրքին
    Նման անհավատալի բաներ տեսել եմ կարդացածս գրեթե բոլոր «հոդվածներում»:
    Չուկ ջան, Մադաթովն էլ 2000-անոց ջոկատով Շամխորի մոտ ջախջախեց Աբբաս - Միրզայի 10.000-անոց շահական գվարդիան. պարսիկները կորցրին իրենց հրետանին ու տվեցին 1500 սպանված, այդ թվում՝ հրամանատար Էմիրխանին:

    1826թ. սեպտ. 13-ին էլ Ելիզավետպոլի ճակատամարտում ռուսական 8000-անոց բանակը ջախջախում է պարսկական 35.000-անոց բանակը

    սենց դեպքերը շատ են...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  4. #259
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռազմական Տարեգրքի շարունակությունը - 1561-883 մ.թ.ա.

    Այսօր գնացել էի բուկինիստ գիրք առնելու ու պատահաբար աչքիս ընկավ գիրքը:
    Դարսված էր իրար վրա խառը՝ առանց հերթականության, հետաքրքրության համարը մեկը վերցրեցի, կարծեմ 27 էջ էր, գինը 1200 դրամ, իսկ կողքը դրված էր Նարեկացու "Մատյան ողբերգության" աշխատությունը հաստ կազմող, հաստ ու գեղեցիկ գիրք, գինը՝ 3000: Ես պատրաստ եմ Նարեկացու աշխատությն համար թեկուզ կրկնակի վճարել, իմանալով նրա աշխատության մեծությունը:
    Հետաքրքիր է , որ գրքույկն բացելո այնտեղ չգտա, հրատարակչույան անունը, որտեղ հրապարակվել է: Հետո անհույս կերպով փորձեցի գտնել սկսզբնախբյուրները ու չգտա, այնքան որ այդքանից հետո իրավունք ունեմ կասկածելու նրա լրջության վրա:
    Իսկ այդքան շատ "հատորների" բաժանելը կարծում եմ իսկապես իր պատճառնեը ունի, որը գիտականից շատ հեռու է:

  5. #260
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ռազմական Տարեգրքի շարունակությունը - 1561-883 մ.թ.ա.

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, կյանքը շաշկի չէ, իսկ Արատտայի բանակն էլ հաստատա միայն Մեծամորի կայազորը չէր:
    Ես քո մեկնությունը չընդունեցի և քանի որ խոսքը գնում է ոչ միայն կոնկրետ այդ օրինակի, այլ նման շատերի մասին, ապա ես մնում եմ իմ կարծիքին: Քեզ խորհուրդ եմ տալիս իմ կարծիքից շատ վատ չզգալ: Դա ընդամենը իմ սուբյեկտիվ կարծիքն է:

    հ.գ. Հազար ներողություն, ես ֆորումը նորից չեմ քրքրի, բայց հիշում եմ, որ նման տրամաբանական սխալներ ֆիքսել էր նաև Տրիբունը, և նույն տիպի, իմ համար անհամոզիչ պատասխաններ էին ստացվել: Ինչ արած: Ես պատմաբան չեմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #261
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռազմական Տարեգրքի շարունակությունը - 1561-883 մ.թ.ա.

    Այսօր գնացել էի բուկինիստ գիրք առնելու ու պատահաբար աչքիս ընկավ գիրքը:
    Դարսված էր իրար վրա խառը՝ առանց հերթականության, հետաքրքրության համարը մեկը վերցրեցի, կարծեմ 27 էջ էր, գինը 1200 դրամ, իսկ կողքը դրված էր Նարեկացու "Մատյան ողբերգության" աշխատությունը հաստ կազմող, հաստ ու գեղեցիկ գիրք, գինը՝ 3000: Ես պատրաստ եմ Նարեկացու աշխատությն համար թեկուզ կրկնակի վճարել, իմանալով նրա աշխատության մեծությունը:
    Քո իրավունքն է, այ քեզ բան… ուղղակի կասկածում եմ, որ քեզ նման մտածող մարդը ուղիղ 1000 տարի առաջ նույն բանը ասած կլինի Նարեկացու գրքի մասին…

    Իսկ արվեստի և գիտության գործերը, ի դեպ, չեն համեմատվում: Ու եթե գոյություն ունի “վոյեննայա էնցիկլոպեդիյա ինդեեցեվ”, իսկ քո հարազատ ազգի ռազմական պատմությունը ընդհանրապես ներկայացված չէ, ապա, քեզ մնա քո 1200 դրամը /3 ժամվա ինտերնետի կամ 2 տուփ ծխախոտի փող/, բայց գոնե մի փնովիր այն մարդուն, ով իր կյանքից 10 տարի է հանել ու իր աչքի լույսն է փչացրել կոմպյուտերի դեմ հանուն նրա, որ քո ազգը ավելի վատ ներկայացված չլինի, քան ապաչիները, իսկ սահմանը պահող քո զինվորը իմանա իր նախնիների սխրագործությունների մասին, ազատվի զոհի կոպմլեքսից ու ավելի դուխով պաշտպանի քեզ ու քո ընտանքը…

    Հետաքրքիր է , որ գրքույկն բացելո այնտեղ չգտա, հրատարակչույան անունը, որտեղ հրապարակվել է:
    Իհարկե, գիրքը “ձեռքի զբոռկա է”…

    Հետո անհույս կերպով փորձեցի գտնել սկսզբնախբյուրները ու չգտա,
    Լավ չես փնտրել: Այն սկզբնաղբյուրները և գրքերը, որոնք հիմք են հանդիսացել կոնկրետ հատորի համար, շարադրված են, ուշադիր, ՀԱՎԵԼՎԱԾ 2-ում: Ու որ վոոբշե չշփոթես` ծանոթագրությունների անմիջապես առաջ, նկարներից հետո: Այսքանն իմանալով գուցե նորից փորձես ու կեսբերան ներողություն խնդրես հեղինակից վերջինիս գիրքը անիմաստ փնովելու համար?

    այնքան որ այդքանից հետո իրավունք ունեմ կասկածելու նրա լրջության վրա:
    Իսկ դու, կներես իհարկե էլի, կասես քո հրատարակած գրքերից գոնե մեկի անունը, հը? Թե չունես…

    Իսկ այդքան շատ "հատորների" բաժանելը կարծում եմ իսկապես իր պատճառնեը ունի, որը գիտականից շատ հեռու է:
    Ամենաստոր պատճառները, ասեմ իմանաս…

    Ես քո մեկնությունը չընդունեցի և քանի որ խոսքը գնում է ոչ միայն կոնկրետ այդ օրինակի, այլ նման շատերի մասին, ապա ես մնում եմ իմ կարծիքին:
    Չընդունեցիր, քո իրավունքն է, մնա քո կարծիքին, իսկ ես իմ գրքի գրած ամեն մի տառի համար ունեմ պատասխան:

    Քեզ խորհուրդ եմ տալիս իմ կարծիքից շատ վատ չզգալ: Դա ընդամենը իմ սուբյեկտիվ կարծիքն է:
    Ես քննադատությունից երբեք վատ չեմ զգացել ու զգում, քանի որ քննադատությունը օգնում է ինձ լինել ավելի դիպուկ: Ես ջղայնանում եմ մարդկային ստոր նախանձից ու դրա հիման վրա դրսևորվող թարախից, որը կոնկրետ քո դեպքում բացակայում է…

    հ.գ. Հազար ներողություն, ես ֆորումը նորից չեմ քրքրի, բայց հիշում եմ, որ նման տրամաբանական սխալներ ֆիքսել էր նաև Տրիբունը, և նույն տիպի, իմ համար անհամոզիչ պատասխաններ էին ստացվել: Ինչ արած: Ես պատմաբան չեմ
    Այսպիսի բան չի եղել: Տրիբունի հետ մի ժամանակ վիճել ենք Ձիրավում հռոմեական բանակի թվաքանակի մասին և վերջին խոսքն իմն է, իսկ ինքը իմ փաստարկներին չի պատասխանել:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #262
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռազմական Տարեգրքի շարունակությունը - 1561-883 մ.թ.ա.

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո իրավունքն է, այ քեզ բան… ուղղակի կասկածում եմ, որ քեզ նման մտածող մարդը ուղիղ 1000 տարի առաջ նույն բանը ասած կլինի Նարեկացու գրքի մասին…
    Դիպուկ էր...
    Հիմա տեսնես Norton-ը 6000-ով առավ <<Մատյան Ողբերգության>>-ը, թե ուղղակի պատրաստ է

  8. #263
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ռազմական Տարեգրքի շարունակությունը - 1561-883 մ.թ.ա.

    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը

    Դրույքը բարձրացնեմ.
    Ես Մատյան Ողբերգությանը պատրաստ եմ 12000 էլ տալ, իսկ Լիոնի գրքին՝ ոչ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #264
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռազմական Տարեգրքի շարունակությունը - 1561-883 մ.թ.ա.

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրույքը բարձրացնեմ.
    Ես Մատյան Ողբերգությանը պատրաստ եմ 12000 էլ տալ, իսկ Լիոնի գրքին՝ ոչ:
    <<Մատյան Ողբերգության>>-ը անգին է, հարցը դրան չի վերաբերում: Հարցը այն է, թե Norton-ը պատրաստ է այն առնել, թե պատրաստ է դրա մասին էստեղ ուղղակի գրառում կատարել?

  10. #265
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ռազմական Տարեգրքի շարունակությունը - 1561-883 մ.թ.ա.

    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    <<Մատյան Ողբերգության>>-ը անգին է, հարցը դրան չի վերաբերում: Հարցը այն է, թե Norton-ը պատրաստ է այն առնել, թե պատրաստ է դրա մասին էստեղ ուղղակի գրառում կատարել?
    Հարցը այն է, որ Նորթոնը հստակ ցույց էր տալիս, թե նույնիսկ այդքան արժեքավոր, կամ ավելի ճիշտ ինչպես դիպուկ նկատեցիր, անգին գիրքը ինչպես է ստացվել, որ ունի այդքան մատչելի գին, երբ հենց նրա կողքին դրված են փոքրիկ գրքույկներ (որոնց արժանահավատությունն առնվազն ոմանց համար վիճահարույց են) ունեն այդքան ոչ մատչելի գներ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #266
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռազմական Տարեգրքի շարունակությունը - 1561-883 մ.թ.ա.

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո իրավունքն է, այ քեզ բան… ուղղակի կասկածում եմ, որ քեզ նման մտածող մարդը ուղիղ 1000 տարի առաջ նույն բանը ասած կլինի Նարեկացու գրքի մասին…

    Իսկ արվեստի և գիտության գործերը, ի դեպ, չեն համեմատվում: Ու եթե գոյություն ունի “վոյեննայա էնցիկլոպեդիյա ինդեեցեվ”, իսկ քո հարազատ ազգի ռազմական պատմությունը ընդհանրապես ներկայացված չէ, ապա, քեզ մնա քո 1200 դրամը /3 ժամվա ինտերնետի կամ 2 տուփ ծխախոտի փող/, բայց գոնե մի փնովիր այն մարդուն, ով իր կյանքից 10 տարի է հանել ու իր աչքի լույսն է փչացրել կոմպյուտերի դեմ հանուն նրա, որ քո ազգը ավելի վատ ներկայացված չլինի, քան ապաչիները, իսկ սահմանը պահող քո զինվորը իմանա իր նախնիների սխրագործությունների մասին, ազատվի զոհի կոպմլեքսից ու ավելի դուխով պաշտպանի քեզ ու քո ընտանքը…
    Նարեկացին միայն օրիանակ էր ու աշխատիր էդքան չկառչվել դրանից: Իմիջայլոց եթե դու ծախդել ես կյանքիդ 10 տարին այս գրքի վրա, չի նշանակում, որ այն արժանահավատ է: Հնդիկներ" վոյենայա էնցիկլոպեդիայի" ,եթե աշխատել է 1 մարդ ու նույնպես անարժանահավատ տեղեկություններ կան, ապա դա նույնպես արժեք չունի:
    Հայ զինվորը միշտ էլ դուխով ա պաշտպանել ու կպաշտպանի իր հայրենիքը ու կոմպլեքսավորված չի իր ազգի չեղած սխրագործություններով ու դու այն մարդը չես, որը պետք է "բացի նրանց աչքերը":
    Եթե աշխատությունդ այդքան հավաստի է, պաշտպանիր այն ակադեմիայում, այլ ոչ թե ֆորումներում:
    Իհարկե, գիրքը “ձեռքի զբոռկա է”…
    Դե հետքրքիր կլիներ իմանալ, որ տպարանից էս օգտվե՞լ՝ թե չէ անձնական հրատարակչություն համոզիչ չի:
    Լավ չես փնտրել: Այն սկզբնաղբյուրները և գրքերը, որոնք հիմք են հանդիսացել կոնկրետ հատորի համար, շարադրված են, ուշադիր, ՀԱՎԵԼՎԱԾ 2-ում: Ու որ վոոբշե չշփոթես` ծանոթագրությունների անմիջապես առաջ, նկարներից հետո: Այսքանն իմանալով գուցե նորից փորձես ու կեսբերան ներողություն խնդրես հեղինակից վերջինիս գիրքը անիմաստ փնովելու համար?
    Ես համենայն դեպս հատ-հատ թերթեցի 27 էջ,միայն մի բանի համար սկզբնաղբյուրներ, որ մի օր գրախանութ գնալու լինեմ, հավեսլինի կնայեմ,կամ եթե կարող ես դու օգնիր սկզնախբյուրնեը այստես նշելով:
    Իսկ դու, կներես իհարկե էլի, կասես քո հրատարակած գրքերից գոնե մեկի անունը, հը? Թե չունես…
    օլյա-լյա փաստորեն կարծիք հայտնելու համար պետք է գիրք գրել,սաէլ է քո նորամուծություններից: Դավիթ Հովհաննեսն ու Տիգրան Կարապեյանն էլ են գրող, հետո ինչ:
    Ամենաստոր պատճառները, ասեմ իմանաս…
    Որոշակի պատկերացում ունենալով այսօրվա տպագրության մակարդակից,որակից ու գներիղ ՝չեմ էլ կասկածում
    Հիմա տեսնես Norton-ը 6000-ով առավ <<Մատյան Ողբերգության>>-ը, թե ուղղակի պատրաստ է
    Լուսաբեր դու զարմացնում էսմտքի մակերեսային հասկանալու կարողությամբ: Դա բերված էր, որպես օրինակ: Ես տանը ունեմ Նարեկացի, Խերենացի,Բուզանդ, Չարենց: Մարդիկ որոնք հպարտություն են առաջացնում: ՈՒ ԵԹԵ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԼԻՆԻ ԿՎՃԱՐԵՄՏԱՍՆԱՊԱՏԻԿ ՈՒ ՀԱՐՅՈՒՐԱՊԱՏԻԿ ԱՎԵԼ, սակայն ցավոք այժմ այդպիսի մեծարժեք գրքերը ավելի էժան են դրվում, քան ասենք Տիգրան Կարապետիչի կամ այլ նորելուկ գրողի "աշխատությունները"

  12. #267
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռազմական Տարեգրքի շարունակությունը - 1561-883 մ.թ.ա.

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Լուսաբեր դու զարմացնում էսմտքի մակերեսային հասկանալու կարողությամբ: Դա բերված էր, որպես օրինակ: Ես տանը ունեմ Նարեկացի, Խերենացի,Բուզանդ, Չարենց: Մարդիկ որոնք հպարտություն են առաջացնում: ՈՒ ԵԹԵ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԼԻՆԻ ԿՎՃԱՐԵՄՏԱՍՆԱՊԱՏԻԿ ՈՒ ՀԱՐՅՈՒՐԱՊԱՏԻԿ ԱՎԵԼ, սակայն ցավոք այժմ այդպիսի մեծարժեք գրքերը ավելի էժան են դրվում, քան ասենք Տիգրան Կարապետիչի կամ այլ նորելուկ գրողի "աշխատությունները"
    Արի մակերեսային հասկանալու կարողության մասին ոչ մեկս մյուսի մասին կարծիք չկազմենք, ու եթե դու տանը ձեռքիդ տակ ունես նման մեծությունների գրքեր դա միայն ողջունելի է: Բայց հիմա էլ կան լավ գրողներ ու աշխատանքներ, որոնց մեծությունը տարիների ընթացքում կերևա: Խոսքը կարապետիչի մասին չի, բայց ես համարյա համոզված եմ, որ Լիոնի գրքերի արժեքը մենք հետագայում կհասկանանք:

  13. #268
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռազմական Տարեգրքի շարունակությունը - 1561-883 մ.թ.ա.

    Ի միջի այլոց, շուտով լույս է տեսնելու նոր, քառահատոր «Հայոց պատմությունը»: Հետաքրիրք է, քանի հղում կլինի Լիոնի «Ռազմական տարեգրքի» վրա այդ ֆունդամենտալ աշխատության մեջ, որի վրա ամենայն հավանականությամբ հայ լավագույն ակադեմիկան մտքերն են աշխատել:

  14. #269
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռազմական Տարեգրքի շարունակությունը - 1561-883 մ.թ.ա.

    Իմ կարծիքով փոքրոգիություն է հոգևոր ոլորտի (խոսքս արվեստի և գիտության մասին է) գործերի մասին դատել նրանց նյութական գնով, առանց հասկանալու դրա իրական արժեքը: Մեկը կարող է տեսնել Վան-Գոգի կտավներից մեկը, իմանա որ դրա գինը ասենք 1000000 դոլլար է ու զարմանալ, թե խի է էդքան թանկ: Մինչդեռ արվեստից քիչ թե շատ հասկացող մարդը, եթե նույնիսկ չի ընկալում Վան-Գոգի նկարի իրական իմաստը, առաջին հերթին կմտածի, որ եթե ինքը դա չի ընկալում և չի հասկանում թե խի ա տենց թանկ, ապա դա միգուցե իրենից է և շատ ավելի խելոք մարդիկ դա տեսնում են ու հասկանում են դրա իրական արժեքը: Ասածս այն է, որ հոգևոր ոլորտում ստեղծված գործերը առանց հասկանալու չի կարելի գնահատել: Հիմա դուք ասում եք Լիոնի գրքերը թանկ են, քանի որ նրա տպելու վրա ծախսվում է ընդամենը մի 300 դրամ փող: Բայց չէ որ դուք չեք կարող ասել, թե Լիոնը ինչ դժվարությունների միջով է անցել այդ գրքերը տպելու համար: Մարդը 9 տարի ծախսել է այդ աշխատության վրա: Մի հատ մտածեք, թե նա ինչքան գիրք է կարդացել այդ ընթացքում, քանի գրադարան է գնացել, քանի պատմաբանի հետ է խոսել, քանի գիտաժողովի է մասնակցել ու քանի թարգմանություն է արել մինչև մի հատորը տպել է: Լիոնը նկարագրել է 5000 ճակատամարտ, որոնցից յուրաքանչյուրում գրված է զոհերի թիվը: Հիմա կարդում ենք, դա մեր համար հենց նենց թվեր են, բայց մի հատ մտածեք, որ այդ մարդը միգուցե գնացել է փնտրել է և այդ ճակատամարտի մասին հիշատակող բոլոր պատմիչների գործերը կարդացել է ու ի մի բերելով այդ ամենը, ինչ-որ մեթոդներով, որոնք միգուցե մենք չենք հասկանում, եկել է մի թիվ է ստացել և փորձել այնպես անել, որ իրականությունից հնարավորին քիչ տարբերվի այդ թիվը: Ամեն ինչ այնքան էլ հեշտ չի: Այնպես, որ միայն Լիոնը կարող է իր ստեղծած գործի գինը որոշել, իսկ ուրիշները միայն կարող են քննարկել այդ գործը և հաստատել դրա ճշմարտացիությունը, կամ մերժել, իսկ ով գտնում է, թե այն թանկ է, թող ուղղակի չգնի այն: Համեմատում եք <<Մատյան Ողբերգության>> հետ, բայց հաշվի առեք, որ <<Մատյան Ողբերգության>>-ը հեղինակը չի տպում: Ուղղակի որոշ մարդիկ այն պատճենում ու վաճառում են: Հիմա վաղը մեկը Լիոնի գրքերն ա պատճենելու ու վերնիսաժում 300 դրամով անօրինական ձևով վաճառելու: Դա կկազմի այդ գրքի տպագրության ծախսը, իսկ մնացած ծախսը միայն հեղինակը կարող է որոշել և ոչ մեկը, ոչ բարոյական, ոչ էլ իրավական հիմքեր չունի դա վիճարկելու: Այնպես որ, խնդրում եմ ձեզ, հարգելիներս, դադարեցրեք նման խոսակցությունները: Եթե գրքի բովանդակության մասին խոսելու և քննարկելու բան ունեք, ապա խոսեք և քննարկեք: Մնացածը ցածրակարգ խոսակցություններ են:

  15. #270
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռազմական Տարեգրքի շարունակությունը - 1561-883 մ.թ.ա.

    Դրույքը բարձրացնեմ.
    Ես Մատյան Ողբերգությանը պատրաստ եմ 12000 էլ տալ, իսկ Լիոնի գրքին՝ ոչ:
    Եվ կրկին կասեմ` քո իրավունքն է: Քեզ ոչ-ոք չի ստիպում...

    Հարցը այն է, որ Նորթոնը հստակ ցույց էր տալիս, թե նույնիսկ այդքան արժեքավոր, կամ ավելի ճիշտ ինչպես դիպուկ նկատեցիր, անգին գիրքը ինչպես է ստացվել, որ ունի այդքան մատչելի գին, երբ հենց նրա կողքին դրված են փոքրիկ գրքույկներ (որոնց արժանահավատությունն առնվազն ոմանց համար վիճահարույց են) ունեն այդքան ոչ մատչելի գներ:
    Ըհը - 1200 դրամս դարձավ ոչ մատչելի: Հուշեմ այն մատչելի դարձնելու եղանակը - սկսած ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ամեն օր 30 րոպե պակաս ես մտնում ինտերնետ ինտերնետ կլուբից ու շաբաթվա վերջում բաղձալի ու "ոչ մատչելի" 1200 դրամն արդեն ունես

    Հնդիկներ" վոյենայա էնցիկլոպեդիայի" ,եթե աշխատել է 1 մարդ ու նույնպես անարժանահավատ տեղեկություններ կան, ապա դա նույնպես արժեք չունի:
    Ապացուցիր, որ իմ գրքում անարժանահավատ տեղեկություններ կան, թե քո այս պնդումն էլ է Տրիբունի պդումների մակարդակին?

    Հայ զինվորը միշտ էլ դուխով ա պաշտպանել ու կպաշտպանի իր հայրենիքը ու կոմպլեքսավորված չի իր ազգի չեղած սխրագործություններով ու դու այն մարդը չես, որը պետք է "բացի նրանց աչքերը":
    Վստահ ես? Ես այդքան վստահ չեմ...

    Եթե աշխատությունդ այդքան հավաստի է, պաշտպանիր այն ակադեմիայում, այլ ոչ թե ֆորումներում:
    Դա էլ կանեմ, բայց ոչ հիմա... գրքի հետ ՉԿԱՊՎԱԾ, այլ անձնական պատճառներով:

    Դե հետքրքիր կլիներ իմանալ, որ տպարանից էս օգտվե՞լ՝ թե չէ անձնական հրատարակչություն համոզիչ չի:
    Չեմ ասի - առևտրական գաղտնիք է

    Ես համենայն դեպս հատ-հատ թերթեցի 27 էջ,միայն մի բանի համար սկզբնաղբյուրներ, որ մի օր գրախանութ գնալու լինեմ, հավեսլինի կնայեմ,կամ եթե կարող ես դու օգնիր սկզնախբյուրնեը այստես նշելով:
    Ես ուրիշ բան կառաջարկեմ: Արի ԳՐԱԶ ԳԱՆՔ, որ աղբյուրագիտական ցանկ գրքումս կա, այսքան մարդու ներկայությամբ գրազ գանք ու գնանք ստուգելու: Գումարի ընտրությունը թողնում եմ քեզ: Համաձայն ես?

    օլյա-լյա փաստորեն կարծիք հայտնելու համար պետք է գիրք գրել,սաէլ է քո նորամուծություններից: Դավիթ Հովհաննեսն ու Տիգրան Կարապեյանն էլ են գրող, հետո ինչ:
    Ոչ, ուղղակի կարծիք հայտնելու համար ու ՈՒՐԻՇԻ ՏՊԱԾ ԳԻՐՔԸ ՓՆՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ բարոյական է գոնե 1 հատ սեփական տպագրած գիրք ունենալ:

    Որոշակի պատկերացում ունենալով այսօրվա տպագրության մակարդակից,որակից ու գներիղ ՝չեմ էլ կասկածում
    Իհարկե: 500 դրամ ինքնարժեքը, 250 դրամ մտնում է խանութը, 100 դրամ այլ ծախսեր... տակը մնաց 350 դրամ: Իմ ողջ ստորությունը հենց այդ 350 դրամի մեջ է Ապրես

    բայց ես համարյա համոզված եմ, որ Լիոնի գրքերի արժեքը մենք հետագայում կհասկանանք:
    Ապրես, Լուսաբեր ջան: Չես պատկերացնի, թե ինչ արժեք ունեն խոսքերդ ինձ համար:

    Իմ կարծիքով փոքրոգիություն է հոգևոր ոլորտի (խոսքս արվեստի և գիտության մասին է) գործերի մասին դատել նրանց նյութական գնով, առանց հասկանալու դրա իրական արժեքը: Մեկը կարող է տեսնել Վան-Գոգի կտավներից մեկը, իմանա որ դրա գինը ասենք 1000000 դոլլար է ու զարմանալ, թե խի է էդքան թանկ: Մինչդեռ արվեստից քիչ թե շատ հասկացող մարդը, եթե նույնիսկ չի ընկալում Վան-Գոգի նկարի իրական իմաստը, առաջին հերթին կմտածի, որ եթե ինքը դա չի ընկալում և չի հասկանում թե խի ա տենց թանկ, ապա դա միգուցե իրենից է և շատ ավելի խելոք մարդիկ դա տեսնում են ու հասկանում են դրա իրական արժեքը: Ասածս այն է, որ հոգևոր ոլորտում ստեղծված գործերը առանց հասկանալու չի կարելի գնահատել: Հիմա դուք ասում եք Լիոնի գրքերը թանկ են, քանի որ նրա տպելու վրա ծախսվում է ընդամենը մի 300 դրամ փող: Բայց չէ որ դուք չեք կարող ասել, թե Լիոնը ինչ դժվարությունների միջով է անցել այդ գրքերը տպելու համար: Մարդը 9 տարի ծախսել է այդ աշխատության վրա: Մի հատ մտածեք, թե նա ինչքան գիրք է կարդացել այդ ընթացքում, քանի գրադարան է գնացել, քանի պատմաբանի հետ է խոսել, քանի գիտաժողովի է մասնակցել ու քանի թարգմանություն է արել մինչև մի հատորը տպել է: Լիոնը նկարագրել է 5000 ճակատամարտ, որոնցից յուրաքանչյուրում գրված է զոհերի թիվը: Հիմա կարդում ենք, դա մեր համար հենց նենց թվեր են, բայց մի հատ մտածեք, որ այդ մարդը միգուցե գնացել է փնտրել է և այդ ճակատամարտի մասին հիշատակող բոլոր պատմիչների գործերը կարդացել է ու ի մի բերելով այդ ամենը, ինչ-որ մեթոդներով, որոնք միգուցե մենք չենք հասկանում, եկել է մի թիվ է ստացել և փորձել այնպես անել, որ իրականությունից հնարավորին քիչ տարբերվի այդ թիվը: Ամեն ինչ այնքան էլ հեշտ չի: Այնպես, որ միայն Լիոնը կարող է իր ստեղծած գործի գինը որոշել, իսկ ուրիշները միայն կարող են քննարկել այդ գործը և հաստատել դրա ճշմարտացիությունը, կամ մերժել, իսկ ով գտնում է, թե այն թանկ է, թող ուղղակի չգնի այն: Համեմատում եք <<Մատյան Ողբերգության>> հետ, բայց հաշվի առեք, որ <<Մատյան Ողբերգության>>-ը հեղինակը չի տպում: Ուղղակի որոշ մարդիկ այն պատճենում ու վաճառում են: Հիմա վաղը մեկը Լիոնի գրքերն ա պատճենելու ու վերնիսաժում 300 դրամով անօրինական ձևով վաճառելու: Դա կկազմի այդ գրքի տպագրության ծախսը, իսկ մնացած ծախսը միայն հեղինակը կարող է որոշել և ոչ մեկը, ոչ բարոյական, ոչ էլ իրավական հիմքեր չունի դա վիճարկելու: Այնպես որ, խնդրում եմ ձեզ, հարգելիներս, դադարեցրեք նման խոսակցությունները: Եթե գրքի բովանդակության մասին խոսելու և քննարկելու բան ունեք, ապա խոսեք և քննարկեք: Մնացածը ցածրակարգ խոսակցություններ են:

    Ինքս էլ դժվար թե սրանից լավ գրեի: Ապրես, եղբայր, իսկ դուք, իմ հավերժական օպոնոնտներ, մտածեք այս մասին...

    Ի միջի այլոց, շուտով լույս է տեսնելու նոր, քառահատոր «Հայոց պատմությունը»: Հետաքրիրք է, քանի հղում կլինի Լիոնի «Ռազմական տարեգրքի» վրա այդ ֆունդամենտալ աշխատության մեջ, որի վրա ամենայն հավանականությամբ հայ լավագույն ակադեմիկան մտքերն են աշխատել:
    Ոչ մի: Իսկ քո աշխատություններից հղում կլինի?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 18 89-ից ԱռաջինԱռաջին ... 81415161718192021222868 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժողովրդի ռազմական պատմություն
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 120
    Վերջինը: 18.05.2025, 14:11
  2. Հայ ժողովրդի առաջնորդները
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 355
    Վերջինը: 13.11.2018, 16:15
  3. Գրառումներ: 25
    Վերջինը: 24.03.2009, 22:22
  4. Գրառումներ: 6
    Վերջինը: 26.03.2007, 19:01
  5. Գրառումներ: 2
    Վերջինը: 20.03.2007, 19:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •