Շնորհակալություն հուշումների համար, սակայն ասեմ, որ իմ գիտակից գրեթե ողջ կյանքը, սկսած իններորդ դասարանից առ այսօր աշխատում եմ գրահրատարակչական ոլորտում: Ներկայումս նույնպես աշխատում եմ հրատարակչությունում:

Ուրեմն, Լուսաբեր ջան, ի գիտություն ասեմ, որ մոտ 300 էջանոց, գունավոր, հաստոտ կազմով, որը հավասարազոր ա Լիոնի ասած գունավոր էջերին, դեռ մի բան էլ ավել, ընդ որում լամինացիա արված կամ լաքապատ, գրքի ինքնարժեքը 300-ից 500 օրինակի դեպքում մոտավորապես 1000 դրամ է, մի քիչ ավելի քիչ: Լավ կաց
Եղբայր, Ես ուզում եմ վերատպել իմ հատորներից ոմանք: Ասենք հատոր 1-ը, որը կազմում է 52 էջ... Եթե ըստ քո տրամաբանության - 300 էջանոց, գունավոր, հաստոտ կազմով, որը հավասարազոր ա Լիոնի ասած գունավոր էջերին, դեռ մի բան էլ ավել, ընդ որում լամինացիա արված կամ լաքապատ - գրքի մի հատը արժե 300-ից 500 օրինակի դեպքում մոտավորապես 1000 դրամ, ապա 50 էջանոցս կարժենա 6 անգամ քիչ: 1.000-ը բաժանած 6-ի հավասար է 166.6 դրամ: Հանուն մեր ընկերության կլորացնում եմ 170 և առաջարկում եմ քեզ կամ քո տպագրատանը: Ես ուզում եմ իմ առաջին հատորից տպել 300 օրինակ հենց այդ գնով ու այդ պայմաններով... Համաձայն ես/եք?

Երկու դեպքում էլ շահում եմ: Համաձայնության դեպքում էժան ու շատ որակով տպում եմ գիրքս, իսկ մերժման դեպքում /ասեմ, որ հեց այս տարբերակն էլ կլինի/, հաստատում եմ խոսքերիս ճշմարտացիությունը: Ասածս լրիվ լուրջ առաջարկ է... Դե, Ձեզ տեսնեմ

Իմ տպավորությունը հիմնված է նաև հասարակ տրամաբանության՝ ֆիզիկոսի տրամաբանության վրա, ինչպես նաև այն միայն իմ կարծիքը չէ:
Միանգամից ասեմ, որ գրքի մասին դրական կարծիքը ևս միայն իմը չէ: Պատմական գիտությունների դոկտոր Հենրիկ Իսահակյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Թադևոս Տոնոյանը, ոչ անհայտ քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը և այլոք բաձր կարծիքի են գրքի մասին

Քանի որ ասացիր որ հետաքրքրում է գրքի մասին տպավորությունները, ապա ասեմ, որ ցույց եմ տվել պատմությամբ հետաքրքրվող մի քանի մարդկանց, ովքեր մի քանի «հոդված» կարդալուց հետո չեն ցանկացել շարունակել:
Փոխանցեք այդ մարդկանց իմ հրավերը "ջարդելու" գիրքս այս ֆորումում: Ես իրենց ձեռնոց եմ նետում, չնայած վստահ եմ, որ չեն վերցնելու: Իրենք, գիտեք, "անլուրջ" գործեր չեն մեկնաբանում... Միջակությունների մշտական արդարացումն է:

Իսկ Լուսաբերը միանգամայն ճիշտ է նկատել, թ ես ինչու եմ մաս-մաս տպել գիրքը: Ամբողջովին այն կկազմի, ուշադիր եղեք, 65 հատոր: Յուրաքանչյուր հատորը միջինը 30 էջ է: Արեց 1.800 էջ... մնացածը դու հաշվիր...

Ի դեպ - Chuk ջան, ուզում եմ մի խիստ կարևոր բան ասել: Ասածս շատ կարևոր է, կարելի է ասել ամենակարևորը մեր վեճում: Դրա համար էլ խնդրում եմ ուշադիր եղիր: Այսպիսով

Իմ գիրքը վերաբերվում է Հայ ժողովրդի ռազմական պատմությանը: Ընդգրկում է մ.թ.ա. 3000 - մ.թ. 2008 թվականները: Սա շատ կարևոր է, դրա համար էլ շեշտում եմ - ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ, այլ ոչ թե Հայ ժողովրդի ՀՆԱԳՈՒՅՆ պատմությանը: Հնագույն, այսինքն այն մասը, որը քեզ և քո կողմնակիցներին դուր չի գալիս, կազմում է 65 հատորներից լավագույն դեպքում 2-ը` Հատորներ Առաջին և Երկրորդ: Երրորդ հատորից սկսվում է Արարատյան թագավորության ռազմական պատմությունը...

Ասածս ինչ է... Դու սխալ ես դնում շեշատադրումը: Հնագույն մասը կարևոր է, սակայն նույնիսկ եթե դու ճիշտ ես ու այն "զիբիլ" է /չնայած դա այդպես չէ/, ապա մնում են ևս 63 հատորներ, որոնք, առաջին անգամ հայ իրականության մեջ, ոչ միայն համընդգրկուն կերպով լուսաբանում են մեր ազգի անցած ռազմական ուղին, այլև տալիս են անհրաժեշտ վերլուծական նյութ: Ես չէի ուզենա, որ իմ գիրքը քննարկվեր միայն ՀՆԱԳՈՒՅՆ պատմության մասով, ինչն էլ շատ հաճախ կատարվում է: Եվ դու, եղբայր, հիշիր, որ գիրքը ընդգրկում է նաև Հին դարաշրջանը, Միջնադարը, մեր թվականները... այսինքն քո քննադատությունը լավագույն դեպքում վերաբերվում է... 1 և 2 հատորներին:

Մտածիր այս մասին:


Հ.Գ. Մարտահրավերս ուժի մեջ է մնում 1 շաբաթ, չնայած վստահ եմ, որ այն ընդունող չի լինի...