Այդ դեպքում թույլ տուր մի քիչ անկեղծանալ:
Թույլ տալը որնա?? Ես այս է քանի ամիս է, ինձ ճղում եմ, որ իմ գրքի մասին անկեղծ լինեք: Ինձ պետք է անկեղծություն, միայն ու միայն անկեղծություն: Ես գերադասում եմ իմ գրքի մասին անկեղծ ասած ամենավերջին փնովումը, քան կեղծ ու դատարկ գովքը:

Եղբայր, քննադատությունն է մարդուն աճեցնում, դա է իմ խորին համոզմունքը: Ու դու հիմա ուղղակի չես պատկերացնում, թե ես ինչ հաճույքով եմ պատրաստվում կարդալ քո հաջորդ տողերը...

Ինքս պատմությունից թույլ եմ, կասեի շատ թույլ, թեև հետաքրքրվում եմ:
Սա կարևոր հանգրվան է: Ներքևում կասեմ - ինչու

Ահա այդ հետաքրքրությունն էր պատճառներից մեկը, որ տեսնելով գրքիդ մասին թեմաները ոգևորված ուզեցի այն առնել: «Հայաստանի ռազմական տարեգիրք»: Հրաշալի էր հնչում:
Վերնագրի վրա երկար եմ մտածել...

Գրախանութում երկար փորձում էի հասկանալ, թե ինչի վաճառողուհու դեմքը թթված ու ձանձրացած կերպարանք ընդունեց, ապա զարմացած հարցրեց, թե ախր էդ ո՞նց ա, որ էդքան մարդ գիտի էդ գրքի մասին ու գալիս առնում են:
Ազնիվ խոսք - մեր վաճառողուհիների պրոֆեսիոնալիզմը թողնում է միայն ավելի լավը ցանկանալ: Ես ինքս հաճախ մտնում եմ գրախանութ և, երբ հարցնում եմ իմ գրքի մասին, կամ տեղյակ չեն լինում, կամ էլ... այն գտնում են միայն լուրջ հուշումներից հետո: Տխուր է...

բացատրեցի, որ թերևս գովազդի էֆֆեկտն է, քանի որ գիրքը ինտերնետում ակտիվ պրոպագանդվում է:
Դե այս թվին առանց դրա ոչ մի կերպ չի կարելի: Բայց այստեղ մի կարևոր պահ կա. հուսամ կհավատաս ներքոգրյալ խոսքերիս, քանի որ ես գրում եմ լիակատար անկեղծությամբ: Եղբայր, գովազդի նպատակը գիրքը վաճառելն է, բայց... ոչ թե նրա համար, որ Մհեր Հակոբյանը հարստանա: Եթե մի քիչ ծանոթ ես հրատարակչական գործին ու ներկա իրականությանը, կհամաձայնես, որ դրա վրա լուրջ փողեր չես աշխատի: Դե այդ ճանապարհով փող աշխատել ինձ պետք էլ չի, բայց... գովազդի միջոցով ես փորձում եմ ցրել իմ գաղափարները, ցրել... հույսով, որ ինչ-որ մի տեղ ինչ-որ մեկը կզարգացնի դրանք: Տես - Չամչյանը գրել է 1780-ականներին, բայց իմ պես մարդը այսօր շունչը պահած կարդում է նրա գիրքը, կամ Ալիշանը - գրել է 19-րդ դարի վերջին... Այնպես որ գովազդվում է մեկ հիմնական նպատակով - որ մեր ազգը հրաժեշտ տա զոհի կոմպլեքսին, որ սահմանում կանգնած մեր ռազմիկը չընկալի իրեն որպես զոհի հետնորդ, այլ լավ իմանա, որ իր հայրերն ու պապերը իրենից էլ դեռ շատ ու շատ առաջ չափվել են տարաբնույթ աշխարհակալ ու "անպարտելի" հորջորջված ռազմիկների հետ ու հասցրել են նրանց ատամներին, տպագրվել է... որովհետև, պատկերացնում ես, գոյություն ունի "Վոյեննայա էնցիկլոպեդիա ամերիկանսկիխ ինդեեցեվ", բայց հայ ժողովրդի փառահեղ ռազմական պատմությունը... լուսաբանված է չափազանց դժգույն:

Հասկացող տոնով «Հաաա՜» ասաց, ապա ինչ-որ տեղից բերեց գրքի առաջին երկու հատորները՝ յուրաքանչյուրը մի տետրի հաստության, յուրաքանչյուրը հազար դրամ արժողությամբ: Խոստովանեմ, որ «գրքի» ծավալներն արդեն ինձ շփոթեցրին: Ես մտքումս հաշվեցի դրա տպագրման ինքնարժեքը ու ինձ «խաբված» զգացի: Այն չէր, ինչ սպասում էի:
Իզուր: Ասեմ քեզ, որ միայն գունավոր էջերը արդեն արժեն մի քանի հարյուր դրամ: Այնպես որ, ես քեզ խոսք եմ տալիս, գիրքը դրված է հնարավորինս ՑԱԾՐ գնով... Հետքրքրիվիր, այ հենց հիմա մտիր ցանկացած տպարան և հարցրու, թե ինչ արժե մեկ էջ գունավոր տպագրությունը: Իսկ իմ գրքում դրանք երկուսն են...

Խոստովանում եմ, որ բացառիկ գնումներիցս է, որի համար փոշմանել եմ. իսկ գրքերի մեջ միակն է, որ փոշմանել եմ գնելու համար: Թերթելով այդ «գրքերը» ես տեսել գիտաֆանտաստիկ և ոչ մի հավատ չներշնչող պատմությունների նկարագրություններ, մարտիկների գիտաֆանտաստիկ թվերով, գիտաֆանտաստիկ իբր հաղթական ելքերով:
Իսկ այ այստեղ մոտեցանք շա կարևոր մի հարցի: Եթե դու

Ինքս պատմությունից թույլ եմ, կասեի շատ թույլ, թեև հետաքրքրվում եմ:
և

Ես անշուշտ այն մարդը չեմ, որ կարող է կետ առ կետ հիմնավորել դրանց գիտաֆանտաստությունը,
ապա, թույլ տուր հարցնել - ինչի վրա է հիմնված քո տպավորություները? Արդյոք ոչ նրա վրա, որ մեջդ չափազանց ուժեղ են նստած սովետահայ դասագրքերի սերմանած ազգային թերարժեքության արմատները? Հը? Մի վիրավորվիր, ազնիվ խոսք, սա չեմ ասում քեզ նսեմացնելու համար, ուղղակի... մտածիր այս մասին

Իսկ տպավորությունս այն էր, որ պատմություն է երկնվում, հորինվում, այլ ոչ թե նկարագրվում իրականությունը: Հետևաբար, անկեղծորեն, ես ափսոսել եմ իմ տված գումարը, որը պիտի նպաստեր այդ գրքի հետագա հատորների ստեղծմանը (ինչն իմ կարծիքով վատ է, եթե իսկապես այնպիսին է, ինչպիսին ես եմ պատկերացնում) ու այդ համատեքստում խիստ տեղին է իմ աֆորիզմը:
Ի դեպ - գրքի 1000 դրամը... ընդամենը 2,5 ժամ ինտերնետ կլուբից ինտերնետ մտնելու գինն է - այս մասին էլ արժե մտածել

Ի դեպ, գիրք հրատարակելի կարելի է մեկ ընդարձակ գիրք հրատարակել, բազում էջերով և շատ ավելի էժան կլինի թե դրա ինքնարժեքը, թե գնորդի համար մատչելի կլինի, թե հարմար կլինի պահելու համար, թե կարդալու, թե աշխատելու:
Ռուսերեն մմի խոսք կա - "Նե ուչիտե պապու լյուբիտ մամու" Հավատա, ես մինչ հրատարակությունը լրջորեն քննարկել եմ բոլոր տարբերակները...