http://www.akumb.am/showthread.php?p...66#post1250266

Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 5"-ից

"Ռուսա I-ի (մ.թ.ա. 735-713) ու Արարատյան թագավորության համար քաջաբար պայքարած և զոհված Բագրատունյաց իշխանի տոհմի հետնորդ, Բաբելոնյան գերությունից հաջողությամբ ազատված Սմբատ Բագրատունու (մ.թ.ա մոտ 600-550) որդի Աշոտի (մ.թ.ա մոտ 550-510) շառավիղը հանդիսացող Բագրատի (մ.թ.ա մոտ 270-235) օրոք Բագրատունիների տոհմը, որը վերը հիշատակված Աշոտի օրոք ընդհարվել էր Հայկազունիների հետ և դրա արդյունքում, դատելով ըստ ամենայնի, լուրջ անկում էր ապրել ու հեռացել առաջատար նախարարական տոհմերի շարքից, կրկին սկսում է վերելք ապրել:
Արդեն Բագրատը, որը արտահայտելով հայ ժողովրդի գրեթե միասնական կամքը, ակտիվորեն օժանդակել էր Վաղարշակ I-ի գահ բարձրանալուն, ստացավ թագադիր ասպետի ժառանգական գործակալությունը, Մեծ Հայքի թագավորության Հյուսիս-արևմտյան կուսակալության ղեկավարությունը և, բացի այդ, Վաղարշակ I-ի օրոք նա նաև Հայկական բանակի սպարապետն էր: Բագրատի որդին` Բյուրատը (մ.թ.ա մոտ 235-215), ամենայն հավանականությամբ շարունակել է վարել հոր պաշտոնները և միայն Արշակ I-ի սպանությունից հետո էր, որ Բագրատունիները, սպանված արքայի մորական կողմի ազգականները, բնականաբար զրկվեցին բոլոր պաշտոններից և կրկին շնորհազրկվեցին:
Ավելին. իր հորաքրոջ թոռ, փոքրիկ Արտաշես արքայազնին փրկելով Պարթևական թագավորություն հեռացած Բյուրատի որդի Սմբատ Քաջի (մ.թ.ա մոտ 215-155) այս արարքից հետո նրանց տիրույթները նույնիսկ բռնագրավվեցին:
"