<< "Հուրի" անվանումը ռուսալեզու գրականության մեջ անցյալ դարում բացատրելիորեն սխալ կերպով (քանի որ ռուսական այբուբենը չունի "հ" տառը) սկսեց գրվել "Խուրի" կամ "Խուռի" և այդ տեսքով հետագայում սկսեց արտաբերվել հայալեզու գրականության մեջ (օր.` ՀՍՀ հատոր 5, էջ 102)` ավելի հեռացնելով այն իր սկզբնական տեսքից, այն դեպքում, երբ "հ" տառ ունեցող այբուբեններով գրականությունում` օրինակ ֆրանսալեզու գրականության մեջ (պրոֆեսոր G. Contenau ,La Civilisation des Hittites et Hurrites du Mitanniiե, Paris 1948) նրանք կոչվում են իրականության ավելի մոտ` "հուրի" անունով, ինչպես նրանց իրականում կոչել են օրինակ եգիպտացիները: Իր հերթին հանրահայտ է "ա" և "ու" տառերի նույնացումը սեպագիր լեզվում (ամենահայտնի օրինակը` Արարատ-Ուրարատ և այլն): Այսպիսով կարելի է ասել, որ "Հուրի"-ին իրականում հնչվել կամ գրվել է որպես "Հարի", որն էլ իր հերթին ակնհայտորեն հանգում է "Հայարի"-ի: Հետաքրքիր է, որ այս "Հայարի"-ների ակտիվությունը Փոքր Ասիայում և Մերձավոր Արևելքում հանընկնում է Հայկական մեծաքանակ հեծյալ բանակի` "Հակսոս"-ների ("Հակսոս" անվանումը այստեղ օգտագործվում է պայմանականորեն, խառնաշփոթից խուսափելու համար, քանզի "Հակսոս"-ներն ուղղակիորեն հայերն էին. այս մասին վերևում արդեն խոսվել է), Եգիպտոսից Պաղեստինի ուղղությամբ հեռանալու հետ: Այս գործընթացը սկսվեց արդեն մ.թ.ա. մոտ XVII դարի կեսերից և ավարտվեց մ.թ.ա. 1561 թ-ին: Իսկ մ.թ.ա. 1561 թ-ից հետո ըստ Մանեթոնի "Հուրի (Հայարի – Մ.Հ.) երկրից" եկած "Հակսոս"-ների մասին տեղեկությունները իսպառ դադարում են (ինչը բնական է, քանի որ այդպես Եգիպտոս մտած հայերին կոչում էին եգիպտացիները, իսկ այժմ նրանց մեծ մասը, չհաշված անկասկած "անարժան հիշատակման" որոշակի թվով գերիների, այլևս Եգիպտոսում չէր) և դրա փոխարեն աղբյուրները սկսում են ավելի ակտիվորեն խոսել "Հայարի"-ների մասին: Հատկանշական է, որ.
1. Եգիպտոսից իր ժողովրդի և բանակի հետ հեռացած Հայկազուտների հերթական արքայի անունը` Կեռտա, մի, այն էլ իրար նման տառի (որը լիովին կարող էր շփոթվել արձանագրություններում կամ դրանց վերծանություններում) ճշգրտությամբ համապատասխանում է Միտանիի թագավորության առաջին արքայի անունին` Կիռտա, որը հատկապես վերևում ասվածի ֆոնի վրա, լիակատար հիմք է տալիս ասելու, որ դրանք նույն անձիք են:
2. Եգիպտոսից Մովսեսի հեռանալու հայտնի պատմությունը տեղադրվում է այս իրադարձություններից մոտ 100 տարի հետո, մի հանգամանք, որը, հիմք ունենալով նաև հայ և հրեա ազգերի ընդհանրությունները, հիմք է տալիս համարձակ ենթադրություն անելու այն մասին, որ Պաղեստինում գտնվող հրեական ազգի սեմիտական նախնական էթնոզանգվածին խառնվել են Եգիպտոսում մ.թ.ա. 1561 թ-ին Հայկական հիմնական բանակի հեռանալուց հետո գերի մնացած և միայն հետագայում Մովսես անունով իրենց առաջնորդի գլխավորությամբ դժվարությամբ փախուստի դիմած հայեր ու արդյունքում վերջնականապես ձևավորվել է հրեական ազգը:
3. Հարիներն արևապաշտ էին, որը բնորոշ է Հայկական լեռնաշխարհին, իսկ նրանց գերագույն աստվածներն էին Արևը և համաշխարհային գրականության մեջ Ինդրա անունով ընդունված աստվածը: Սակայն երբ "Ինդրա" անունը կարդում ենք ոչ թե ձախից աջ, այլ հակառակը, ապա ստանում ենք այդ ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհի աստվածներից մեկի անունը` "Արդնի":
Համաշխարհային գրականության մեջ այժմ գերիշխում է այն տեսակետը, որ "Հակսոս"-ներն ազգակից են եղել Հարիներին ("Հայարի"-ներին) կամ էլ ուղղակիորեն եղել են Հարիական ցեղեր (վերջին տեսակետի հիմնադիրն է հայտնի եգիպտոլոգ Վ. Հելկը): Այսպիսով հաստատելով ճշմարտությունը խառնաշփոթ կերպով ներկայացնող այս սխեման, կարելի է ուղղակի պարզաբանելով ճշգրտել այն և ասել, որ Հարիները (իրականում` "Հայարի"-ները) պարզապես հայերն էին, որոնք մտնելով Եգիպտոս և այստեղ կոչվելով "Հակսոս"-ներ ու հետագայում Պաղեստինով նահանջելով իրենց Հայրենիքի ուղղությամբ, Հյուսիսային Ասորիքում և Հայոց Միջագետքում իրենց կոչել կամ շրջապատի կողմից կոչվել են "Հարի" ("Հայարի")` կամ այն պատճառով, որ այդ ժամանակահատվածում "Հայ" և "Արի" անվանումները նույնացվում և դեռևս հավասարապես օգտագործվում էին (այդ հետագայում էր հայերի մեջ ամրապնդվելու "Հայ"-ը, իսկ օտարների մեջ` "Արի"-ին համարժեք "Արմեն"-ը) կամ էլ դրանով Եգիպտոսի Հայկազուտների դինաստիայի "Հայարիները" իրենց առանձնացնում էին ընդհանուր "արիական" տարածքից արդեն որպես առանձին ժողովուրդներ առանձնացած այլ "Արի"-ներից (օրինակ` Հնդկաստանի հյուսիսում և Պարսկաստանի արևելքում իշխող "Մարտի նետվող" Հայկերի դինաստիայի "Հնդարի"-ներից): Հայրենիք վերադարձած Հարիները ("Հայարի"-ները) "տեղ չգտնելով" (թող սա ճիշտ իմաստով հասկացվի) Արատտայի կենտրոնական շրջաններում (որը բնականաբար զբաղեցված էր ժամանակին իրենց Հայրենիքից չհեռացած անձանց կողմից) ստիպված հաստատվեցին համեմատաբար նոսր բնակեցված Արատտայի ծայրամասային շրջաններում` Հայոց Միջագետքում և Հյուսիսային Ասորիքում, որտեղ հիմնեցին նոր Հայկական պետություն` Միտանիի թագավորությունը, որը արիական գերիշխանության վերջնական փլուզումից հետո ձեռք բերեց լիակատար ինքնուրույնություն:>>
Էջանիշներ