User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1326 հատից

Թեմա: Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ ժողովրդի Ռազմական տարեգիրք - Մեծ Աղեղնակրի դարաշրջան

    Ավելացնեմ, որ այստեղ լեգենդի քողի տակ ներկայացված են իրական քաղաքական իրադարձությունները: Ակնհայտ է, որ Արատտան օգնել է համազցիներին, սակայն մոգերի մենամարտի էպիզոդից պարզ է դառնում, որ եթե նա չի պարտվել, ապա համենայն դեպս չի էլ հաղթել…
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.08.2008
    Հասցե
    Tsari vra
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայ ժողովրդի Ռազմական տարեգիրք - Մեծ Աղեղնակրի դարաշրջան

    Մեջբերում Lion-ի խոսքերից
    нмеркар и повелитель Аратты
    Энмеркар и Энсукушсиранна
    Лугальбанда и Энмеркар
    Ողջույն,իսկ հայերեն,և անգլերեն տարբերակները այս դյուցազնավեպի ունես:

  3. #3
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ ժողովրդի Ռազմական տարեգիրք - Մեծ Աղեղնակրի դարաշրջան

    Չէ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ ժողովրդի Ռազմական տարեգիրք - Մեծ Աղեղնակրի դարաշրջան

    Հատված << Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք - Գիրք 1>>-ից

    <<Եգիպտոս մտած Հայկական բանակի ռազմիկները բնականաբար իրենց անվանում էին "հայք" այսինքն "հայեր", որտեղ "ք"-ն ինչպես գիտենք հավասար է ներկայիս հայերենի հոգնակի "ներ" կամ "եր" վերջածանցին: Իր հերթին տեղաբնիկները, չունենալով "յ"-ին հավասարժեք հիերոգլիֆ, գրավոր աղբյուրներում սկսեցին նրանց անվանել "հաք": Հետագայում, եգիպտական տաճարներում պահպանված պապիրուսներից օգտված հելլենականացված պատմիչ Մանեթոնի, ինչպես նաև Եվսեբիոս Կեսարացու ու Հովսեփ Փլավիոսի մոտ այն հնչյունափոխվեց "հակսոս"-ի (որտեղ "սոս"-ը լոկ զուտ հունական վերջածանց է, իսկ "ա"-ն "ու"-ի վերափոխվելու հատկության մասին արդեն խոսվել է), իսկ ներկայումս` "հյուկսոս"-ի: Այս հարցին ներկայումս հանգամանալից անդրադարձել է Սուրեն Այվազյանը` իր "Ռուսաստանի պատմություն. Հայկական հետք" (Մոսկվա 1997) (ռուսերեն) աշխատության մեջ: Ավելացնենք նաև, որ "հակսոսներ"-ի աստվածային պանթեոնում առաջնային տեղ ուներ կայծակի աստվածը և նրա կին Անահիտը: Հետաքիքիր է նաև, որ Եգիպտոսը գրավելուց հետո հայերն հիմնեցին իրենց նոր մայրաքաղաքը, կոչելով այն "Ավարիս", այսինք "սա իմ ավարն է` Ավարս": Այս մայրաքաղաքի երկրորդ անունը, ի դեպ "Հայ-արու" (ըստ իմ ձեռքի տակ եղած ռուսական աղբյուրների` "Խայարու") էր, որը ակնհայտորեն նշանակում է "Հայ տղամարդ"` հավանական է այն պատճառով, որ սկզբնական շրջանում այս քաղաքում, որն այդ ժամանակ դեռևս մի լայնատարած ռազմական ճամբար էր, բնակվում էին միայն հայ տղամարդիկ, քանզի արշավանքի և նվաճման բնականաբար մեկնել էին հենց նրանք, իսկ կանայք մնացել էին տանը: Եգիտոսում իշխած և Հայկազունիների ճյուղը հանդիսացող տեղի արքայական դինաստիան կոչվում էր Հայկազուտներ: Հայկազուտների գահացանկը, որի անունների շարանում ի դեպ ակնհայտ են հայկական արմատ ունեցող անունները, ունի հետևյալ տեսքը (փակագծերում տրվում է այս անունների "միջազգային-ընդունված" ձևը),
    1. Սասուն (Սեսու) (մ.թ.ա. 1725-1707)
    2. Հակուբ-հայր (Իակուբհեր) (մ.թ.ա. 1707-1699)
    3. Օհանե Հիանալի (Իանե Հիանա) որդի (մ.թ.ա. 1699 - մոտ 1650)
    4. Հակոբ I (Ապոպի I) (մ.թ.ա. մոտ 1650-1610)
    5. Հակոբ II (Ապոպի II) (մ.թ.ա. մոտ 1610-1600)
    6. Կիռնակ (Կեռտա, Կիռտա) (մ.թ.ա. մոտ 1600-1561)

    "Հուրի" անվանումը ռուսալեզու գրականության մեջ անցյալ դարում բացատրելիորեն սխալ կերպով (քանի որ ռուսական այբուբենը չունի "հ" տառը) սկսեց գրվել "Խուրի" կամ "Խուռի" և այդ տեսքով հետագայում սկսեց արտաբերվել հայալեզու գրականության մեջ (օր.` ՀՍՀ հատոր 5, էջ 102)` ավելի հեռացնելով այն իր սկզբնական տեսքից, այն դեպքում, երբ "հ" տառ ունեցող այբուբեններով գրականությունում` օրինակ ֆրանսալեզու գրականության մեջ (պրոֆեսոր G. Contenau ,La Civilisation des Hittites et Hurrites du Mitanniiե, Paris 1948) նրանք կոչվում են իրականության ավելի մոտ` "հուրի" անունով, ինչպես նրանց իրականում կոչել են օրինակ եգիպտացիները: Իր հերթին հանրահայտ է "ա" և "ու" տառերի նույնացումը սեպագիր լեզվում (ամենահայտնի օրինակը` Արարատ-Ուրարատ և այլն): Այսպիսով կարելի է ասել, որ "Հուրի"-ին իրականում հնչվել կամ գրվել է որպես "Հարի", որն էլ իր հերթին ակնհայտորեն հանգում է "Հայարի"-ի: Հետաքրքիր է, որ այս "Հայարի"-ների ակտիվությունը Փոքր Ասիայում և Մերձավոր Արևելքում հանընկնում է Հայկական մեծաքանակ հեծյալ բանակի` "Հակսոս"-ների ("Հակսոս" անվանումը այստեղ օգտագործվում է պայմանականորեն, խառնաշփոթից խուսափելու համար, քանզի "Հակսոս"-ներն ուղղակիորեն հայերն էին. այս մասին վերևում արդեն խոսվել է), Եգիպտոսից Պաղեստինի ուղղությամբ հեռանալու հետ: Այս գործընթացը սկսվեց արդեն մ.թ.ա. մոտ XVII դարի կեսերից և ավարտվեց մ.թ.ա. 1561 թ-ին: Իսկ մ.թ.ա. 1561 թ-ից հետո ըստ Մանեթոնի "Հուրի (Հայարի – Մ.Հ.) երկրից" եկած "Հակսոս"-ների մասին տեղեկությունները իսպառ դադարում են (ինչը բնական է, քանի որ այդպես Եգիպտոս մտած հայերին կոչում էին եգիպտացիները, իսկ այժմ նրանց մեծ մասը, չհաշված անկասկած "անարժան հիշատակման" որոշակի թվով գերիների, այլևս Եգիպտոսում չէր) և դրա փոխարեն աղբյուրները սկսում են ավելի ակտիվորեն խոսել "Հայարի"-ների մասին: Հատկանշական է, որ.
    1. Եգիպտոսից իր ժողովրդի և բանակի հետ հեռացած Հայկազուտների հերթական արքայի անունը` Կեռտա, մի, այն էլ իրար նման տառի (որը լիովին կարող էր շփոթվել արձանագրություններում կամ դրանց վերծանություններում) ճշգրտությամբ համապատասխանում է Միտանիի թագավորության առաջին արքայի անունին` Կիռտա, որը հատկապես վերևում ասվածի ֆոնի վրա, լիակատար հիմք է տալիս ասելու, որ դրանք նույն անձիք են:
    2. Եգիպտոսից Մովսեսի հեռանալու հայտնի պատմությունը տեղադրվում է այս իրադարձություններից մոտ 100 տարի հետո, մի հանգամանք, որը, հիմք ունենալով նաև հայ և հրեա ազգերի ընդհանրությունները, հիմք է տալիս համարձակ ենթադրություն անելու այն մասին, որ Պաղեստինում գտնվող հրեական ազգի սեմիտական նախնական էթնոզանգվածին խառնվել են Եգիպտոսում մ.թ.ա. 1561 թ-ին Հայկական հիմնական բանակի հեռանալուց հետո գերի մնացած և միայն հետագայում Մովսես անունով իրենց առաջնորդի գլխավորությամբ դժվարությամբ փախուստի դիմած հայեր ու արդյունքում վերջնականապես ձևավորվել է հրեական ազգը:
    3. Հարիներն արևապաշտ էին, որը բնորոշ է Հայկական լեռնաշխարհին, իսկ նրանց գերագույն աստվածներն էին Արևը և համաշխարհային գրականության մեջ Ինդրա անունով ընդունված աստվածը: Սակայն երբ "Ինդրա" անունը կարդում ենք ոչ թե ձախից աջ, այլ հակառակը, ապա ստանում ենք այդ ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհի աստվածներից մեկի անունը` "Արդնի":
    Համաշխարհային գրականության մեջ այժմ գերիշխում է այն տեսակետը, որ "Հակսոս"-ներն ազգակից են եղել Հարիներին ("Հայարի"-ներին) կամ էլ ուղղակիորեն եղել են Հարիական ցեղեր (վերջին տեսակետի հիմնադիրն է հայտնի եգիպտոլոգ Վ. Հելկը): Այսպիսով հաստատելով ճշմարտությունը խառնաշփոթ կերպով ներկայացնող այս սխեման, կարելի է ուղղակի պարզաբանելով ճշգրտել այն և ասել, որ Հարիները (իրականում` "Հայարի"-ները) պարզապես հայերն էին, որոնք մտնելով Եգիպտոս և այստեղ կոչվելով "Հակսոս"-ներ ու հետագայում Պաղեստինով նահանջելով իրենց Հայրենիքի ուղղությամբ, Հյուսիսային Ասորիքում և Հայոց Միջագետքում իրենց կոչել կամ շրջապատի կողմից կոչվել են "Հարի" ("Հայարի")` կամ այն պատճառով, որ այդ ժամանակահատվածում "Հայ" և "Արի" անվանումները նույնացվում և դեռևս հավասարապես օգտագործվում էին (այդ հետագայում էր հայերի մեջ ամրապնդվելու "Հայ"-ը, իսկ օտարների մեջ` "Արի"-ին համարժեք "Արմեն"-ը) կամ էլ դրանով Եգիպտոսի Հայկազուտների դինաստիայի "Հայարիները" իրենց առանձնացնում էին ընդհանուր "արիական" տարածքից արդեն որպես առանձին ժողովուրդներ առանձնացած այլ "Արի"-ներից (օրինակ` Հնդկաստանի հյուսիսում և Պարսկաստանի արևելքում իշխող "Մարտի նետվող" Հայկերի դինաստիայի "Հնդարի"-ներից): Հայրենիք վերադարձած Հարիները ("Հայարի"-ները) "տեղ չգտնելով" (թող սա ճիշտ իմաստով հասկացվի) Արատտայի կենտրոնական շրջաններում (որը բնականաբար զբաղեցված էր ժամանակին իրենց Հայրենիքից չհեռացած անձանց կողմից) ստիպված հաստատվեցին համեմատաբար նոսր բնակեցված Արատտայի ծայրամասային շրջաններում` Հայոց Միջագետքում և Հյուսիսային Ասորիքում, որտեղ հիմնեցին նոր Հայկական պետություն` Միտանիի թագավորությունը, որը արիական գերիշխանության վերջնական փլուզումից հետո ձեռք բերեց լիակատար ինքնուրույնություն:>>
    __________________
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. #5
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ ժողովրդի Ռազմական տարեգիրք - Մեծ Աղեղնակրի դարաշրջան

    Հայերն ապրել են Հայկական լեռնաշխարհում ի սկզբանե` մարդկության գիտակցական պատմության սկզբից: Արդեն առաջին շումերական, իսկ հետագայում աքքադական աղբյուրները մանրամասն խոսում են հայերի առաջին պետության` Հայկական լեռնաշխարհում ստեղծված Արատտայի քրմապետության մասին, որն իր բնույթով աստվածապետական պետություն էր: Երկրի գլխին էր կանգնած և անսահմանափակ լիազորություններով էր օժտված Մեծ քուրմը, որը, ըստ ավանդության, նշանակվում էր "Տիեզերքի տիրուհու"` Մայր աստվածուհու կողմից: Արատտայի տիրակալը նստում էր ոսկե գահի վրա, ոտքերի տակ ունենալով ոսկե աթոռակ: Նրան կից գոյություն ուներ խորհրդակցական մարմին` Ավագների ժողովը, որի հետ Մեծ քուրմը խորհրդակցում էր կարևոր հարցերով: Բանակը ղեկավարում էր "Գլխավոր շտաբ"-ը, որը շումերական աղբյուրներում կոչվում էր "Արշավանքի տուն": Այն զարդարված էր թանկարժեք քարերով զարդարված զենքերով: Գոյություն ուներ մշտական և պրոֆեսիոնալ բանակ, որը պատերազմի ժամանակ համալրվում էր աշխարհազորային ուժերով: Պետք է նշել, որ հենց Արատտայի քրմապետությունում առաջին անգամ ձին սկսեցին կիրառել մարտական նպատակներով, որը սկսած մ.թ.ա. 2200 թ-ից, որոշ ժամանակ հսկայական ռազմական և հոգեբանական առավելություն ապահովեց Հայկական բանակին:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ ժողովրդի Ռազմական տարեգիրք - Մեծ Աղեղնակրի դարաշրջան

    Դեպի արևելք արշավող Հայ-արիական բանակի առաջնորդի անունը պահպանվել է իրանական լեգենդար աղբյուրներում և "Ավեստա"-ում "Հայա մարտ/դա" ձևով: Այստեղ ակնհայտ է սակայն "Հայ" արմատը, որ ընդունելով որպես "Հայկ", այս անունը կարելի է մեկնաբանել հետևյալ տարբերակներից մեկով.
    1. "Հայկ ի մարտ"` այսինքն "Հայկ, որը նետվում է մարտի",
    2. "Հայ մարդ",
    3. "Հայերին մարտի տանող□` "հայ ի մարտ", որպես պաշտոնի անվանում:
    Ինձ առավել ընդունելի է թվում (թեև հնարավոր են նաև այլ տարբերակներ) իմ բերած երեք տարբերակների միավորումը, որոնք իրենց "մասն" են ներդրել անվան ձևավորման մեջ, այսինքն. "հայ մարդիկ, որոնց առաջնորդում է հայերին մարտի տանողի պաշտոնը զբաղեցնող և ինքն էլ մարտի նետվող Հայկը", չնայած ընդունելի են նաև առանձին մեկնաբանումները: Հետաքրքիր է, որ այս Հայկի որդու անունը ըստ "Ավեստա"-ի "Հաոսինգխա" է, որտեղ, սակայն "գխա" հնդկական վերջավորությունը դեն նետելուց հետո մնում է "Հաոսին" անունը` այսինքն "Հայկ-որդի" (օգտագործելով հայերենի հետ ընդհանուր հնդեվրոպական արմատ ունեցող ռուսերենի պահպանած հայերենի "որդի"-ին համարժեք "сын" բառը): Հատկանշական է, որ այս Հայկ-որդին տեղացիներին ծանոթացնում է մետաղամշակությանը, դարբնությանը և մետաղից տարաբնույթ իրեր պատրաստելու արհեստին` որը կրկին բնորոշ էր Հայկական լեռնաշխարհին: Հայկ-որդու հաջորդները ևս մեծամասսամբ կրել են հայերի մոտ հաճախ հանդիպող անուններ: Արիական գերիշխանության արևելյան տարածքներում որոշ ժամանակ իշխած և անկասկած Հայկազունիներից սերող "Մարտի նետվող" Հայկերի դինաստիայից հետագայում իշխանությունն անցավ տեղական արմատներ ունեցող Կայենիդների դինաստիային, որը թեև կրկին շարունակում էր արիական ավանդույթները, սակայն արդեն մեծապես հենվում էր հայ-արիական և տեղական ժողովուրդների միաձուլման վրա հիմնաված նոր էթնոսի էթնոմշակութային բազայի վրա: Կայենիդների դինաստիայից հետագայում առաջացան պարսկական Աքեմենյան և Սասանյան դինաստիաները, որոնց կրած "Արյաց արքա" տիտղոսն այս ամենի ֆոնի վրա լիովին բացատրելի է:
    "Մարտի նետվող" Հայկերի դինաստիայի գահացանկն ունի հետևյալ տեսքը (փակագծերում տրվում է այս անունների "միջազգային-ընդունված" ձևը).
    1. Հայկ Իմարտ (Հ/Գայոմարտ, Հ/Գայա մարտ/դա) (մոտ 1700-1670)
    2. Հայկ-որդի (Խաոսինգխա, Հաոսինգխա) որդի (մոտ 1670-1630)
    3. Թահմաուրպա որդի (մոտ 1630-1600)
    4. Իիմա որդի (մոտ 1600-1580)
    5. Աժդահա (Աժդահակա) եղբայր (մոտ 1580-1570)
    6. Տիրան-Տարոն (Տրաետաոնա) Աժդահայի որդի (մոտ 1570-1540)
    7. Մանուչար (Մանուճեհր) (մոտ 1540-1510)
    8. Նազար (Նավզար) (մոտ 1510-1480)
    9. Զավան (Զավ) (մոտ 1480-1450)
    10. Հերշասպ (մոտ 1450-1420)
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի Ռազմական տարեգիրք - Մեծ Աղեղնակրի դարաշրջան

    "Պետականության, բարձր զարգացած մշակույթի և դեպի օտար երկրներ քաղաքակրթական արժեքների տարածման փառահեղ մի դարաշրջան, որը մեզանում դեռևս չի արժանացել պատշաճ գնահատման",- այսպես է բնորոշում այս ժամանակաշրջանը Արտակ Մովսիսյանը...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (17.02.2009)

  9. #8
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հայ ժողովրդի Ռազմական տարեգիրք - Մեծ Աղեղնակրի դարաշրջան

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեպի արևելք արշավող Հայ-արիական բանակի առաջնորդի անունը պահպանվել է իրանական լեգենդար աղբյուրներում և "Ավեստա"-ում "Հայա մարտ/դա" ձևով: Այստեղ ակնհայտ է սակայն "Հայ" արմատը, որ ընդունելով որպես "Հայկ", այս անունը կարելի է մեկնաբանել հետևյալ տարբերակներից մեկով.
    1. "Հայկ ի մարտ"` այսինքն "Հայկ, որը նետվում է մարտի",
    2. "Հայ մարդ",
    3. "Հայերին մարտի տանող□` "հայ ի մարտ", որպես պաշտոնի անվանում:
    Ինձ առավել ընդունելի է թվում (թեև հնարավոր են նաև այլ տարբերակներ) իմ բերած երեք տարբերակների միավորումը, որոնք իրենց "մասն" են ներդրել անվան ձևավորման մեջ, այսինքն. "հայ մարդիկ, որոնց առաջնորդում է հայերին մարտի տանողի պաշտոնը զբաղեցնող և ինքն էլ մարտի նետվող Հայկը", չնայած ընդունելի են նաև առանձին մեկնաբանումները: Հետաքրքիր է, որ այս Հայկի որդու անունը ըստ "Ավեստա"-ի "Հաոսինգխա" է, որտեղ, սակայն "գխա" հնդկական վերջավորությունը դեն նետելուց հետո մնում է "Հաոսին" անունը` այսինքն "Հայկ-որդի" (օգտագործելով հայերենի հետ ընդհանուր հնդեվրոպական արմատ ունեցող ռուսերենի պահպանած հայերենի "որդի"-ին համարժեք "сын" բառը): Հատկանշական է, որ այս Հայկ-որդին տեղացիներին ծանոթացնում է մետաղամշակությանը, դարբնությանը և մետաղից տարաբնույթ իրեր պատրաստելու արհեստին` որը կրկին բնորոշ էր Հայկական լեռնաշխարհին: Հայկ-որդու հաջորդները ևս մեծամասսամբ կրել են հայերի մոտ հաճախ հանդիպող անուններ: Արիական գերիշխանության արևելյան տարածքներում որոշ ժամանակ իշխած և անկասկած Հայկազունիներից սերող "Մարտի նետվող" Հայկերի դինաստիայից հետագայում իշխանությունն անցավ տեղական արմատներ ունեցող Կայենիդների դինաստիային, որը թեև կրկին շարունակում էր արիական ավանդույթները, սակայն արդեն մեծապես հենվում էր հայ-արիական և տեղական ժողովուրդների միաձուլման վրա հիմնաված նոր էթնոսի էթնոմշակութային բազայի վրա: Կայենիդների դինաստիայից հետագայում առաջացան պարսկական Աքեմենյան և Սասանյան դինաստիաները, որոնց կրած "Արյաց արքա" տիտղոսն այս ամենի ֆոնի վրա լիովին բացատրելի է:
    "Մարտի նետվող" Հայկերի դինաստիայի գահացանկն ունի հետևյալ տեսքը (փակագծերում տրվում է այս անունների "միջազգային-ընդունված" ձևը).
    1. Հայկ Իմարտ (Հ/Գայոմարտ, Հ/Գայա մարտ/դա) (մոտ 1700-1670)
    2. Հայկ-որդի (Խաոսինգխա, Հաոսինգխա) որդի (մոտ 1670-1630)
    3. Թահմաուրպա որդի (մոտ 1630-1600)
    4. Իիմա որդի (մոտ 1600-1580)
    5. Աժդահա (Աժդահակա) եղբայր (մոտ 1580-1570)
    6. Տիրան-Տարոն (Տրաետաոնա) Աժդահայի որդի (մոտ 1570-1540)
    7. Մանուչար (Մանուճեհր) (մոտ 1540-1510)
    8. Նազար (Նավզար) (մոտ 1510-1480)
    9. Զավան (Զավ) (մոտ 1480-1450)
    10. Հերշասպ (մոտ 1450-1420)

    Բարի ողջույն,
    Հայ Մարդա կամ Հայ Մարդան տերմիները բառացիօրեն նշանակում է Հայ իմաստուն ունի նաեւ մեկ այլ իմաստ Աստծո Հայ Մարդ…
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժողովրդի ռազմական պատմություն
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 120
    Վերջինը: 18.05.2025, 14:11
  2. Հայ ժողովրդի առաջնորդները
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 355
    Վերջինը: 13.11.2018, 16:15
  3. Գրառումներ: 25
    Վերջինը: 24.03.2009, 22:22
  4. Գրառումներ: 6
    Վերջինը: 26.03.2007, 19:01
  5. Գրառումներ: 2
    Վերջինը: 20.03.2007, 19:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •