Եթե Ադոնցի պատմական ու գրականագիտական ժառանգության գնահատականը երկբայելի է, ապա կտրականապես համաձայն չեմ Աճառյանին տվածդ գնահատականին: Նրա անցած ուղուն ու թողած շուրջ 200 գիտական աշխատություններին նետված հպանցիկ հայացքն իսկ բավական է հասկանալու համար, ինքը միայնակ հայերենի համար արել է այն, ինչ այլ (նույն թվում եվրոպական բազմամիլիոնանոց) ժողովուրդների համար արել են (որոշների համար էլ չեն արել) տասնյակ, անգամ հարյուրավոր լեզվաբաններ տասնյակ ու հայրուրավոր տարիների ընթացքում:
Թվեմ իր հիմնական աշխատություններից մի քանիսը (գրեթե բոլորն էլ մեծադիր էջերով ստվարածավալ հատորներից բաղկացած).
- «Հայ բարբառագիտություն»
- «Հայերենի արմատական բառարան» (քառահատոր)
- «Հայոց անձնանունների բառարան» (հնգահատոր)
- «Հայոց լեզվի պատմություն» (երկհատոր)
- «Լիակատար քերականություն հայոց լեզվի՝ համեմատությամբ 562 լեզուների» (վեցահատոր)
Էլ չխոսեմ նրա աղբյուրագիտական (ձեռագրացանկերի կազմում ևն), բանասիրական (Կողբացու ու Մաշտոցի վերաբերմամբ) և այլ աշխատությունների մասին: Մարդը միայնակ ավելին է արել ընդանրապես դիտարկած հայերենագիտության ու մասնավորապես դիտարկած նրա գրեթե բոլոր ճյուղերի (որոնցից մի քանիսի հիմնադիրն էլ ինքն է) համար, քան իրենից առաջ ու հետո բոլոր լեզվաբանները միասին վերցրած: Ընդ որում նրա պնդումների ճնշող մեծամասնությունը (չնչին ուղղումներով. ասենք Աճառյանի մոտ հանդիպում է 1000 բառ, հետո պարզում են, որ իրականում 1003 բառ էր) այժմեական է: Նրա ոչ մի աշխատություն հիմնավորապես հերքված չէ:
Ու սրանից հետո մերկապարանոց Աճառյանին համեմատել ՄՈսսադի աշխատակցի հետ... Է, հա ես էլ Հռոմի պապն եմ:
Հ.Գ. Ներողություն թեմայից դուրս զեղմանս համար:
Էջանիշներ