Սիրում եմ, էլի, տեղի ասված խոսքերը, նույնիսկ... ֆորումային պոստերի մակարդակով: Հետագան տեղադրվում է առանց մեկ բառ իսկ փոփոխելու
Տրիբուն ձյա, եթե ինչ-որ մեկը կամ մեկերը կասկածում են, ապա դա պարտադիր չի որ նշանակի, որ ինչ-որ բան այնպես չի, թեև հնարավոր է:
Ինչ վերաբերվում է այդ բազում կասկածներին... հմմմ... էդ խիստ բնական ու նորմալ ա: Կասկածները պիտի լինեն հետո կամ ցրվեն, կամ հաստատվեն: Ես հրաշալի հասկանում եմ այդ կասկածների հիմքերը: Հրաշալի: Բայց նաև տեսնում եմ, որ կասկածողներից շատերը իրենց կասկածները որպես հավաստի են ներկայացնում, մյուս հնարավոր տարբերակները չքննելով (օրինակ՝ դու): Իսկ դա արդեն վատ ա: Վատ ա ոչ թե կոնգրեսի, այլ տվյալ անձի համար: Ինչ վերաբերվումա կասկածների մասին հրապարակումներին, հրապարակախոսական հոդվածներին, վերլուծություններին, ապա կասեմ շատ կարճ. ուրախ եմ դրանց գոյության համար... մեկը իր մտահոգություններն է հայտնում (ինչը ողջունելի է), մյուսը փորձում ամեն գնով սևացնել:
Էջանիշներ