http://www.akumb.am/showthread.php?p...98#post1244598

Ըստ իս - խոսքը Սպեր գավառում ապրող հայերի մասին է

Հատված "Հայ ժողովրդի Ռազմական Տարեգիրք, Գիրք 8"-ից

"Կարելի է ենթադրել, սակայն, որ իրականում այդ անունները ոչ թե մարդկանց այդ խմբերի, այլ նրանց բնակության վայրերի անուններն էին, քանզի անտիկ հեղինակները (օրինակ` Հերոդոտ, Ստրաբոն, Քսենոֆոն և այլն) հաճախ էին նույն ժողովրդին տարբեր անուններով կոչում ըստ նրանց բնակության վայրի և արդյունքում տպավորություն էր ստացվում, թե խոսքը տարբեր ցեղերի կամ ժողովուրդների մասին է: Այս դեպքում ևս խոսքը գնում է ոչ թե տարբեր ցեղերի կամ ժողովուրդների, այլ ուղղակի տարբեր գավառների կամ շրջանների բնակիչների մասին:
Ասվածը ավելի ակնառու ներկայացնելու համար պատկերացնենք (հաշվի առնելով իհարկե մեր ինֆորամցված դարաշրջանի և հին աշխարհի աշխարհագրական պատկերացումների, մեղմ ասած, աղոտության տարբերությունը) Արցախով, Գեղարքունիքով, Երևանով և Շիրակով ճանապարհորդող հարգարժան բիրմացուն, որին ամեն մի մարզում տեղի հայերը ներկայանում են ոչ թե որպես հայեր, ինչը ըստ տեղացիների պետք է որ ինքնին հասկանալի լինի, այլ "ղարաբաղցիներ", "քյավառցիներ", "երևանցիներ" և "լենինականցիներ": Արդյունքում, բավարար պարզաբանումներ չստացած օտարերկրացին իր երկիր վերադառնալով և հուշեր գրելով, կնկարագրի ներկայիս Հայաստանի Հանրապետության բնակչությանը որպես տարբեր ցեղերի կամ ժողովուրդների մի ամբողջություն, իսկ մի քանի հազար տարի հետո նրա գրվածքը հիմք ընդունելու դեպքում ներկայիս Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևմուտքն օրինակ բնակեցված կլինի "լենինականցիներ" անվանումով տարօրինակ մի "ցեղով":
"