Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 11>>-ից
Հայկական վերջին համաշխարհային գերիշխանությունը կամ այն մասին, թե ինչու Ձիրավի ճակատամարտը 371 թ-ին ամենևին էլ վերջինը չեղավ...
217 ապրիլի 9-11 – Մծբինի ճ-մ
<<Սակայն հայերը չհանդուրժեցին
Կարակալլային, այլ դիմեցին զենքի...>>
Դիոն Կասսիոս
Հռոմեական բանակը (մոտ 140.000)՝ Կարակալլա կայսեր գլխավորությամբ, որը հրամայել էր սպանել որպես դեսպաններ ուղարկված պարթև ազնվականներին, արշավելով Եդեսիա-Խառան-Մծբին երթուղով, պատրաստվեց ներխուժել Պարթևական թագավորության տարածք: Սրան ի պատասխան միացյալ պարթևական (մոտ 80.000) և Մեծ Հայքի (մոտ 100.000) բանակը՝ Արտավան V-ի և Տրդատ արքայազնի գլխավորությամբ, արշավանք սկսեց հռոմեական բանակի դեմ ու սկսեց մոտենալ հակառակորդին:
Սակայն ստացվեց այնպես, որ ճակատամարտի նախորդ օրը լեգեոներները սպանեցին Կարակալլային, որից հետո, արդեն թշնամական բանակի անմիջական հարևանությամբ, կայսր հռչակեցին Մակրինոսին:
Հաջորդ օրը կողմերը մարտակարգ ընդունեցին:
Պարթևական և Հայկական բանակի առաջին շարքում տեղավորեց հեծելազորը, երկրորդում՝ հետևակը:
Հռոմեական բանակի մարտակարգի առաջին շարքում և թևերում տեղավորվեց հեծելազորը, երկրորդ շարքի առաջին գծում՝ ծանր հետևակը, իսկ երկրորդում՝ նետաձիգները: Մարտաշարքի հետևում տեղադրվեցին կատապուլտեր, իսկ թևերում՝ պոլիբոլներ և աղեղնային կատապուլտեր:
I փուլ – Ապրիլի 9-ին հռոմեական բանակին մոտեցած միացյալ պարթևական և Մեծ Հայքի բանակը անցավ հարձակման, սակայն ողջ օրը տևած համառ մարտը ոչ մի կողմին առավելություն չտվեց:
II փուլ – Ապրիլի 10-ին կրկին բռնկվեցին հանդիպակաց մարտեր, որը հակառակորդներից որևէ մեկին առավելություն չտվեց:
III փուլ – Ապրիլի 11-ին միացյալ պարթևական և Մեծ Հայքի բանակը, գերազանցելով հակառակորդին հատկապես հեծելազորի թվով, կրկին անցավ հարձակման ու փորձեց թևանցել հռոմեական ֆալանգը: Սրան ի պատասխան հռոմեական բանակը ձգեց այն և արդյունքում բռնկված ու ողջ օրը տևած համառ և արյունահեղ մարտը կրկին առավելություն չտվեց կողմերից ոչ մեկին: Երեկոյան ծանր կորուստներ կրած հակառակորդները նահանջեցին ելման դիրքեր:
Հայերը կորցրին մոտ 25.000, դաշնակիցը` մոտ 25.000, թշնամին՝ մոտ 50.000 զինվոր: Ճակատամարտի չորրորդ օրը Մակրինոսը առաջարկեց հաշտություն կնքել` ազատ արձակելով Խոսորով I Քաջին և նրա կնոջը ու վերջիններիս միջոցով տեղեկացնելով պարթևներին և հայերին, որ Կարակալլան արդեն սպանված է: Շնորհիվ դրա կնքվեց հաշտություն և վերջացավ Հայպարթևա-Հռոմեական V պատերազմը, որի արդյունքում Մեծ Հայքի գահին կրկին հաստատվեց Խոսրով I Քաջը, Մծբին քաղաքը, ինչպես նաև Ծավդեք և Արվաստան գավառները անցան Մեծ Հայքին, իսկ Հայոց Միջագետքի թագավորության, ինչպես նաև նրանից հարավ ընկած տարածքները` Մծբինից մոտ 15 կմ արևմուտք-Կիրկեսիոն ուղիղ գծից արևմուտք, մնացին Հռոմի գերիշխանության տակ:
Էջանիշներ