Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
Եթե նորից կարդաս իմ հարցը և այս լրացումը մի գուցե պարզ լինի:
Ես հարցրել էի, թե պատմագրության մեջ շատ դրվագներ կգտնվեն, որոնք կհիշեցնեն Ղարաբաղյան հակամարտության տրամաբանությունը -ասենք հակառակորդը գրավել է երկրի մի մասը: Հետագայում ինչ որ ռեգիոնալ շարժերի պատճառով անկայունություն է առաջացել: Այդպիսի դեպքերի պատմական փորձն ինչ է ուսուցանում - թշնամու կողմից նվաճված տարածքի ժողովուրդն է ղարաբաղցոց պես անկախության ձգտել թե մայր երկրից և թե նվաճողից, թե պայքարն ընթացել հիմնական հակառակորդ ուժերի միջև տվյալ տարածքի համար՞:
Հիմա ադրբեջանն ասում է մենք գործ ունենք հայկական ագրեսիայի հետ, հայաստանի քաղաքական ընտրանու միտքն էլ ասում է- թե կոնֆլիկտի հիմնական կողմերը դրանք ղարաբաղն ու ադրբեջանն են, իրար հետ բարիշեք:
Դու ինչ կասես այս հարցի վերաբերյալ պատմական տրամաբանության առումով՞
Հասկացա Օրինակները բազմաթիվ են, կարելի է տասնյակ ու տասնյակ օրինակներ բերել, բայց, ըստ իս, իմաստ չունի: Կյանքը անալոգիա չի ընդունում և ամեն մի դեպք անկրկնելի է...

Լրացնեմ վերջին պոստս, որը կապի խափանման պատճառով կիսատ էր մնացել -

Դրսում տպագրվելու և դրականորեն ընկալվելու համար դու պետք է ամբողջովին դեն նետես նեղ- հայրենասիրական- հայկականը, հանդես գաս որպես անաչառ դիտորդ, վերլուծող, մտածող:
Այս գրքում առաջին անգամ ի մի են հավաքված Հայկական բանակի և Հայ ռազմիկների մասնակցությամբ երկրագնդի վրա տեղի ունեցած բոլոր ճակատամարտերը ու պատերազմները, ինչպես նաև ճակատամարտերը և պատերազմները, որոնք տեղի են ունեցել Հայաստանի 18 նահանգներում առանց հայերի մասնակցության: Նման երկրորդ աշխատություն ներկայումս գոյություն չունի: Ուսումնասիրված են բացառիկ թեմաներ, որոնք համակարգված տեսքով բացակայում են այլ աշխատությունների մեջ, օգտագործվել են վերջին գիտական նվաճումները հայոց ու ռազմական պատմության բնագավառներում և, որ գուցե ամենակարևորն է, գիրքը զերծ է սովետական ժամակաշրջանում հայոց պատմությանը վարակած թույներից: Վերջինս ամենևին չի նշանակում, սակայն, թե հեղինակը տուրք է տվել ազգայնամոլությանը, ազգային սնափառությանը և այլն:
Ինչքան ինձ հայտնի է այս տեսքով նմանատիպ աշխատություն չի գրվել ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում: Դրա համար էլ սույն աշխատությունը գրելիս ես գրեթե զրոյից ստեղծեցի ոչ միայն լիովին նոր սկզբունքներ, այլև կառուցեցի նմանատիպ աշխատանք գրելու մեթոդական լրիվ նոր մի համակարգ: Սույն աշխատությունը գրելիս ես որպես ելակետ ընդունեցի իմ մեթոդը ձևավորած հետևյալ հիմնարար սկզբունքները.
1. …
2. ամեն ինչ մեր պատմության մեջ մերն է: Իրոք իմաստուն էր Գարեգին Նժդեհը, երբ ասում էր. <<Մենք պետք է փնտրենք, գտնենք մեր դժբախտությունների իրական պատճառները, մենք պետք է ընդունենք մեր իրական վերքերը, ուսումնասիրության ենթարկենք մեր ժողովրդի հոգին և միայն դրանից հետո կարող է խոսք գնալ բուժման մասին>>: Կրկնենք և ընգծենք կրկին, որ ամեն ինչ մեր պատմության մեջ մերն է, և փայլուն հաջողություններն ու ձեռքբերումները, և ծանր անհաջողություններն ու կորուստները: Այս ամենից մենք չենք փախչի: Ընդհակառակը, մեզ պետք է սթափ հայացքով նայել մեր պատմությանը, քանի որ այնտեղ չափազանց շատ ուսանելի փորձ է կուտակված, որը մեզ և ապագա սերունդներին կօգնի գնահատել անցյալը, հասկանալ ներկան ու կանխատեսել ապագան: Ես երբեք չեմ փորձել այս աշխատության մեջ <<ուռա-հայրենասիրական>> դիրքերից ժխտել ակնհայտը: Որևէ ճակատամարտում Հայկական բանակի կրած պարտությունը անվանվում է պարտություն, քանի որ, նույնիսկ եթե ես չափազանցեցնելով այն անվանեմ հաղթանակ, դրանից ոչ զոհված ռազմիկները կկենդանանան, ոչ էլ հետագա բացասական քաղաքական հետևանքները կչեզոքանան, իսկ աշխատության արժեքին հսկայական և անուղղելի վնաս կհասցվի: Սակայն միաժամանակ գտնում եմ, որ ոչ պակաս վնաս կհասցվի աշխատության արժեքին հակառակ ծայրահեղության մեջ ընկնելը և ձեռք բերված հաջողությունները ժխտելը:
3. ոչինչ չավելացնել և ոչինչ չպակասեցնել: Ես գրել եմ միայն հավաստի փաստեր և պատասխանատու եմ ու ունեմ հիմնավորում իմ գրած ամեն մի տառի համար, իսկ որտեղ կասկածել եմ կամ չեմ ունեցել ճշգրիտ տեղեկատվություն, արել եմ այնպիսի ենթադրություն, որը պատմական, աշխարհագրական, ռազմական, քաղաքական, տրամաբանական, հոգեբանական ու մշակութային տեսանկյունից առավել հավանականն է: Այնուհանդերձ այդ ենթադրությունները ես երբեք չեմ ներկայացրել որպես աներկբայելի ճշմարտություններ:

Լիօն ջան, քեզ կարող է "տոտալը" դուր գալ, բայց հավատա, որ գիտնականին, գիտությանը, և լուրջ կարդացողներին հավաստի, անթերի գործն է "դուր" գալիս…
Ես ոչ թե առաջարկում եմ դեն նետել քսան տոկոսը, այլ խստացնել շարադրանքը, հանելը սակավ հիմնավորը, դասակարգել և այլն… Ինքդ կտեսնես, որ դրանից աշխատանքդ շատ ավելի բարձր որակ ձեռք կբերի…
Եղբայր, իմ աշխատանքի իմաստը հենց տոտալության մեջ է: Բայց որևէ խնդիր իհարկե չկա - ոչինչ ինձ չի խանգարի վարվել քո ասած ձևով և... գրել նոր գիրք

Ինձ ու ինձ նման ոչ- մասնագետների համար քո գրածը երևի "ծով է", բայց քո ընդիմախոսների փաստարկներից երևում է, որ քո գրածը առավել մշակելուց միայն կշահի…
Լրիվ համաձայն եմ, ցանկացած աշխատանք կարիք ունի մշակմանի Իսկ իմ աշխատանքը, որտեղ ի մի են հավաքված ավելի քան 40.000 փաստ - առավել ևս...

Մարդկային ուղեղը դժվարությամբ է տեսնում սեփական անճշտությունները, դրա համար այլոց նույնիսկ խիստ բացասական կարծիքը քո գրքի մասին օգտագործիր հենց գիրքը լրացնելու և կատարելագործելու համար…
Քո խնդիրն է դիմանալը հակափաստարկներին /որը հայաստանյան մասշտաբներով շատ էլ լավ դեռ որ անում ես/ և հղկել աշխատանքը:
Համաձայն եմ, ապրես: Փորձում եմ...
Մեղապարտ

Դու միանգամայն ճիշտ ես - մենք պետք է օգտագործենք հրեական պատմության ուժը մր պատմական ճշմարտությունները լոբբինգ անելու և ներկայացնելու համար

Javakhk

Մերսի հետաքրքիր պոստի համար - շուտ-շուտ երևա, եղբայր