Անկեղծ ասած - հարցդ ինձ համար պարզ չէր
.Սկզբունքորեն ճիշտ ես1-Տրիբունի բանակների և սպառազինության ընդիմախոսության և փաստարկների հետ կապված:
Հարցերի այդ շարքը քո նյութի հիմքային մասին է վերաբերում: Ցայտուն երևում է, որ դուրս գալով զուտ պատմագիտական -փաստագրական տրադիցիոն դաշտից հարցերը կարող են հիմնավորվել կամ հերքվել այլ տրամաբանական, տեխնիկական, մինչ այդ հաշվի չառնված, ռացիոնալ և բազմաթիվ այլ հաշվարկներով ևս:
Հետևաբար ես խորհուրդ կտայի քեզ սպասվելիք մեծածավալ բազմահատոր, վերամաշակված գրքի ներածականից հետո անմիջապես քննարկման առարկա դարձնես առհասարակ բանակների կազմի, քանակի, սպառազինության, տեղաշարժման արագության և դրա հետ առնչվող ու նմանատիպ այլ հարցերի տեսական վերլուծությունը և մեկընդմիշտ շեշտես քո հաշվարկների և մոտեցումների մեթոդոլոգիան և տրամաբանությունը:
Այս ձևով մոտենալով դու կարող ես խուսափել հնարավոր անզգույշ սխալներից, չափազանցություններից ու անճշտություններից: Ինչքան ես գիտեմ, պատմությունը դա հաղթողների պատվերով գրված նյութերի շարան է: Չափազանցություններից խուսափելու համար ես կնախընտրեի թվերի ստորին հավաստի սահմանի վրա փաստերի ներկայացումը: Դու կարող ես ամեն մի կոնկրետ էպիզոդի համար նշել քո հավաստիության ճշտությունը սկսած ստորին սահմանից և հիմնավորել որ գոնե դա ապացուցելի է: Թվերի անզգույշ ուռճեցումը քո նպատակի և պատմագրության համար ամենավնասակար բանն է: Կկառչեն այդպիսի դեպքերի հնարավոր տարամետ մեկնաբանությունների հնարավորությունից ու դա կդառնա մեծ գլխացավանքի աղբյուր այն դեպքում երբ սպասվելիք օգուտը զերոյական է:
Պատմագրական առումով մեծ նշանակություն չունի 100000 թե 300000 զինվոր է եղել, /կամ էլ դա միայն քո խնդիրը չէ, այդ հարցը թող այլոց հույսին/ բայց անտեղի տեղը դու հայտնվում ես ծուղակում, փորձելով դուրս գալ նաև ոչ պատմագիտական արգումենտների տակից, որոնք երբեմն մի հարվածով կարող են կործանել քո ամիսների մանրակրկիտ աշխատանքը:Նման մի բան իմ մտքով էլ է անցել, ուղղակի դա մի առանձին ու լուրջ աշխատանքի թեմա է, որի ժամանակը ես հիմա, դժբախտաբար, չունեմ
Եվ կրկին ճիշտ ես, բայց ոչ սույն գրքի համար: Այստեղ ես շարադրել եմ ժամանակագրական հերթականությամբ իրադարձությունները (ճակատամարտերը և այլն): Քո ասածի դեպքում գրքիս ժամանակագրական սկզբունքը կխախտեմ: Ընդ որում պետք է հաշվի առնել նաև, որ իմ գրքում կա 6337 ճակատամարտ - պատկերացնու՞մ ես, եթե ես նրանից յուրաքանչյուրին մոտենամ քո ասած տեսակետից: Հնարավոր է մարդկային կյանքը չհերիքի անել ու վերջացնել այդ գործը2- Ցանկացած բաժնի, առանձին նյութի կամ պնդման վերաբերյալ, որի ապացույցը սպառիչ չէ, պետք է հատուկ շեշտել, որ այս- այս փաստերով դա հիմնավորվում է, բայց որ կա նաև ենթադրական մաս, որը հիմնված է այս-այս նկատառումների վրա: Կարծում եմ, որ իմաստ ունի այդպիսի նյութերը առանձնացնել մի առանձին գլխում:
Դրանով դու ոչ միայն ցույց կտաս քո որպես պատմագետի անաչառությունը, անկողմնակալությունը այլև հնարավոր ընդդիմախոսին նախապես կսահմանափակես: /ինչքան հասկանում եմ պատմագետների 90 տոկոսի դեմ ես դուրս եկել: /
Շնորհակալություն: Գրքիս տպագրման այս փուլում իմը լրիվ հերիք է, դե իսկ երբ այն տպվի այլ կերպ - այն ժամանակ արդեն պրոֆեսիոնալ տպագրիչները կզբաղվեն այդ հարցով...3-Հիմա արդեն կան ծրագրեր, որոնք ապահովում են ցիտման առավել դինամիկ կառավարումը և համընթաց ավտոմատ տեղափոխումը վերախմբավորումների ժամանակ: Ես տեղյակ չեմ, թե պատմագրությանը որը ավելի հարմար կլինի: նայիր այստեղ http://en.wikipedia.org/wiki/Compari...ement_software
Երևի կգտնվի քեզ հարմարը:
Կարծում եմ, որ ֆորումի մասնագետները այս հարցում քեզ կարող են շատ օգտակար լինել: Այլ ասպարեզներում տեղյակ եմ դրանցից օրինակ EndNote –ին, մի փառահեղ բան է: Մի անգամ մտցնում ես ցիտումը, հետագայում այն վերահամարակալվում, շարժվում է տվյալ նախադասության հետ և համապատասխանորեն նշված է մնում ցիտման ցանկում:
Հասկացա, բայց ոչ այս աշխատանքի համար: Ի սկզբանե այս աշխատանքի խնդիրն այլ է եղել՝ հավաքել ԲՈԼՈՐ ճակատամարտերը և նմանատիպ իրադարձությունները: Եթե ուզենամ ֆիլտրեմ (իսկ դրանից հեշտ բան այս պահին ինձ համար չկա), կարող եմ լույս ընծայել օրինակ «Հայ ժողովրդի 100 մեծագույն ճակատամարտերը», «Հայ ժողովրդի 100 մեծագույն պատերազմները», «Հայ ժողովրդի 100 մեծագույն ամրոցները» և այս ոճի լիքը բաներ: բայց ինձ դուր է գալիս գրքիս հենց տոտալ բնույթը, այն, որ այստեղ մարդ ամբողջական ու լրիվ պատկերացում է ստանում հայ ժողովրդի ռազմական պատմության վերաբերյալ: Ֆիլտրած վիճակում քո ասած գործ շատերը կարող են անել, իսկ այն իմ արած գործի նման գործ - կասկածում եմ, որ որևէ մեկը կկարողանա կրկնել այն4-Պարզ է, որ թղրին ես հանձնել այն, ինչ քիչ թե շատ կարևոր ես համարել: Հիմա ժամանակն է եղածը հիմնովին ֆիլտրելու: Դու պետք է վճռականություն ունենաս առնվազն 20 տոկոս կրճատումներ, մաքրագրումներ փոփոխություններ անելու: Հիշիր անգլիական գազոն ստանալու հայտնի ասացվածքը: Դու գազոնի կանաչն ունես, մնում է այն խուզել ու անթերի վիճակի բերել:
Ես էս երկիրը լքող չեմ5- Հիշիր, որ սեփական երկրներում մարգարեներ չեն լինում: Բոլոր մեծ հայերը կամ դրսից են ներգաղթել, կամ էլ դուրս գնալ ետ վերադառնալուց հետո են ինչ որ չափով ընդունվել տեղաբնակների կողմից:
Դու կամ պետք է գնաս, դրսում ընդունվես որպես գիտական մեծություն, հետո հետ գաս ու ներսում ընկալվես որպես այդպիսին: Մյուս տարբերակն այն է, որ քո աշխատանքը տպագրվի դրսում, արձագանք ստանա, որից հետ ներսում արդեն ստիպված կլինեն հաշվի նստել:
Դրսում տպագրվելու և դրականորեն ընկալվելու համար դու պետք է ամբողջովին դեն նետես նեղ- հայրենասիրական- հայկականը, հանդես գաս որպես անաչառ դիտորդ, վերլուծող, մտածող:
Շնորհակալություն բարի ցանկությունների համար: Առայժմ մոտակա ծրագիրը հետևյալն է՝ անհրաժեշտ ֆինանսավորում ապահովելուց հետո ստեղծել Հայկական ազմական «Վիկիպեդիայի» պես մի բան, մի սայթ, որտեղ կտեղադրվի գրքումս առկա ինֆորմացիան եռալեզու տարբերակով և որտեղ ցանկացած ոք կկարողանա հասու դառնալ իր ժողովրդի ռազմական պատմությանը... Երբ ֆինանսավորումն ապահովեմ - անպայման կանեմ այդ գործըՓորձիր, կտեսնես, որ դա շատ ավելի լուրջ և շնորհակալ գործ է, քան հայերի մեջ հայրենասիրություն սերմանելը:![]()
Էջանիշներ