User Tag List

Ցույց են տրվում 436 համարից մինչև 450 համարի արդյունքները՝ ընդհանուր 1326 հատից

Թեմա: Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փոքր Արշակունիների դարաշրջան - 75-428

    Եվս մեկ բան էի ուզում հարցնել.. Մամիկոնյանների ծագման մասին.. նախկին գրաոումներիցդ մեկում կարդացի, հիմա տեղը չեմ գտնում, ուր գտնում ես , որ Ճենաստանը սխալ է մեկնաբանված. բայց խորենացին , ես հետո կարդացի կիկին, չի ասում , որ նրանք նույն երկրի հյուսիսից նույն երկրի այլ մասն են տեղափոխվել . եթե կան այլ բացատրություններ կապված Մամիկոնյանների ծագման հետ և եթե ոչ չինացի այլ ինչ ազգության, խնդրում եմ պարզաբանել .
    շնորհակալություն
    Մամիկոնյանների մասին իմ տեսակետը հետևյալն է.

    Սխալ է սկսած Խորենացու առաջին կրկնակողներից և նրա աշխատությունից առաջինը օգտված պատմիչներից մինչ այսօր գրականության մեջ տարածված այն տեսակետը, թե Մամիկոնյան տոհմի հայրենիքը Չինաստանն է և, որ նրանք եկել են Հայաստան III դարի կեսերին:
    Ինչպես ցույց է տալիս Մովսես Խորենացու բերած տվյալների (Գիրք 2, գլուխ 81) ուշադիր վերլուծությունը, նրանք ոչ թե <<եկել են Հայաստան>>, այլ ընդամենը տեղաշարժվել են Հայաստանի մի գավառից մյուսը: Ըստ Պատմահոր Մամիկոնյանները տեղաշարժվել են. <<… արևելյան հյուսիսային քաջատոհմիկ ու գլխավոր աշխարհից` Ճենաստանից, որ ես (Մովսես Խորենացին – Մ.Հ.) բոլոր հյուսիսային ազգերի մեջ առաջինն եմ համարում>>: Ինչպես տեսնում ենք Խորենացին նկատի ունի մի տարածք, որը գտնվում է Հայաստանից (V դարում ապրած Խորենացու իր ժամանակին բնորոշ <<Հայաստան>>-ի հյուսիսային սահմանի մի մասը Պարխարյան լեռներն էին) հյուսիս-արևելք: Ոչ մի ակնարկ չկա Հայաստանից արևելք գտնվող Չինաստանի մասին: Իսկ <<Ճենաստանը>> (իրականում Փոքր Հայքի Խաղկտիք գավառը, որը իրոք <<հյուսիսային գլխավոր աշխարհն էր>>) աշխարհագրորեն իրոք գտնվում է <<Խորենացու Հայաստանի>> հյուսիսում և հյուսիս-արևելքում, այն դեպքում, երբ Մամիկոնյանների տոհմական կալվածքները, մինչև Տարոնին տիրելը և այն իրենց կալվածքների կենտրոն դարձնելը, գտնվում էին Տայքում` Խաղկտիքի սահմանում, կենտրոն ունենալով Էրախանի ամրոցը և իրենց որոշ մասով ընդգրկելով նաև Պարխարյան լեռները: Այսինքն պատմիչը նկատի ունի Տայքի հյուսիսը` Պարխարյան լեռները, որոնք երկար ժամանակ այնտեղ բնակված ճաների անունով խոսակցականում կոչվում էին <<Ճենաստան>>:
    Լրիվ տրամաբանական այս սխեմայից զատ կարելի է բերել նաև մի քանի այլ ուղղակի և անուղղակի ապացույցներ.
    1. հռոմեական աղբյուրները Լուկոլլոսի արշավանքի ժամանակ որպես Տիգրանակերտի կայազորի հրամանատար հիշատակում են Մամիկին, որը ըստ Ն. Ադոնցի <<Մամիկոնյան>> անվանման կրճատ ձևն է,
    2. մ.թ.ա. 51 թ-ին Հայկական բանակը առաջնորդել է Վասակ իշխանը, իսկ 62 թ-ի գարնան Հռանդեայի ճակատամարտին ու դրան նախորդած իրադարձություններին մասնակցել է ևս մեկ Վասակ իշխան` մի անուն, որը բնորոշ էր Մամիկոնյաններին,
    3. վաղ միջնադարում և հատկապես V դարում մեր պատմիչները հստակ պատկերացում չունեին Չինաստանի մասին և ըստ նրանց արևելքում <<աշխարհը վերջանում էր>> Հնդկաստանով, առավել ևս, որ այդ ժամանակաշրջանում Չինաստանը հաճախ չուներ ներկայիս Չինաստանի սահմանները և սահմանափակվում էր միայն ներկայիս Չինաստանի հարավ-արևելքով` Հուանհե և Յանցզի գետերի հովիտներով,
    4. քիչ հավանական է, որ եկվոր փախստականներին Տրդատ II Մեծը հանձներ այնպիսի մի կարևորագույն պաշտոն, ինչպիսին սպարապետությունն է, թեկուզև Սլկունիների տոհմին հաղթելուց ու նրանց ամրոցը գրավելուց հետո, այսինքն ողջ բանակը, իր և իր երկրի ապագան դներ եկվոր, օտար ու ըստ էության չստուգված և առանձնակի հեղինակության չհասած և միայն իրենց խորամանկությամբ աչքի ընկած անձանց տիրապետության տակ, քանի որ Ողականը եկվորները գրավեցին ու Սլկունիներին ոչնչացրին ըստ էությամբ խորամանկությամբ,
    5. օտար տոհմը չէր կարող միանգամից այնքան սիրել, նվիրվել իր նոր հայրենիքին, նրանում մի քանի տարում ուղղակի չէր հասցնի ձևավորվել այն տոհմական հայասիրական-հայրենասիրական մթնոլորտը` տարոնականությունը, որով դաստիարակվել և որը մարտի դաշտում միանգամից դրսևորում են Մամիկոնյան հենց առաջին ժառանգական սպարապետները` Վաչեն, Վասակը, Մուշեղը և այլն:
    Այսպիսով, ընդհանրացնելով վերը բերված բոլոր ապացույցները, կարելի է գալ միանշանակ հետևության, որ Մամիկոնյանների տոհմը տոհմիկ հայկական է և նրանց <<եկվորության>> մասին որևէ տվյալ ուղղակի չկա, այլ այդ թեզը առաջ է եկել զուտ <<ճեն>> բառը որպես <<չին>> սխալ մեկնաբանելուց:

    Լիակատար պարզության համար մեջբերեմ նաև Խորենացուն (Գիրք 2, գլուխ 81) (Ներեղություն եմ խնդրում ռուսերեն ցիտատի համար - Խորենացու հայերեն թվային տարբերակը չկա).

    "
    81
    О том, откуда и как появился род Мамиконеанов


    Арташир, сын Сасана, скончавшись, оставил царство своему сыну Шапуху. В его дни, говорят, пришел в Армению предок рода Мамиконеанов с северо-востока, из благородной и великой страны и от первого среди северных народов, а именно — ченов..."
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (24.08.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժողովրդի ռազմական պատմություն
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 120
    Վերջինը: 18.05.2025, 14:11
  2. Հայ ժողովրդի առաջնորդները
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 355
    Վերջինը: 13.11.2018, 16:15
  3. Գրառումներ: 25
    Վերջինը: 24.03.2009, 22:22
  4. Գրառումներ: 6
    Վերջինը: 26.03.2007, 19:01
  5. Գրառումներ: 2
    Վերջինը: 20.03.2007, 19:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •