Եթե Դոմետիանոսին պարզենք էլ, բաց է մնալու 100 փղի հարցը
Արի հերթով... մոտ 100 փղին, ինչպես նաև թվական տվյալների մենք կանդրադառնանք, երբ բարով-խերով պրծնենք այս քննարկումը

Առաջարկում եմ Մադաթյանին


կամ ուրիշներին հղումներ տալու փոխարեն օգտագործել սեփական տրամաբանությունը: Կարծես դու ինքդ էլ ես դիմում այդ մեթոդին՝ քո գրքերը գրելիս:
Միանշանակ:

Մոռացար, ավելացնում եմ ևս երկու կետ:

3. Խորենացու մոտ, նույն բաժնում Դոմետիանոսին հաջորդած Ներվայի հիշատակումը, որը կայսր է դարձել Դոմետիանոսից ամնիջապես հետո:
4. Խորենացու մոտ, ամնիջապես հաջորդ բաժնում, Տրոյանոսի մասին հիշատակումը, որը կայսր է դարձել Ներվայից անմիջապես հետո:

Ըստ այդմ, եթե «ոմն Դեմետին» Դոմետիանոս կայսեր փոխարեն նույնացնում ենք Սելևկյան Դեմետրի (ճիշտ արտասանությունը Դեմետրիուս, ի միջի այլոց) Սոտերի հետ, ապա Ներվային էլ պետք է նույնացնել Ալեքսանդ Վալասի հետ, իսկ Տրոյանոսին Դեմետրիոս Նիկանորի հետ:

Միայն այս դեպքում ամեն ինչ կընկնի իր տեղը, ու Խորանացու Դոմետիանոս-Ներվա-Տրոյանոս եռյակը կհամապատասխանի քո Դեմետրիուս-Ալեքսանդր-Դեմետրիուս եռյակի հետ:
Կետերդ ընդունված են: Բայց մինչև առաջ անցնելը արի հստակեցնենք վեճի պլատֆորմը - քո առարկությունները իմ վերջի պոստի վերաբերյալ ընդամենը այս պոստն է՞, դրանից ավել ասելու բան չունե՞ս: