Այսպիսով, հարգելի Տրիբուն, մեր վեճի մեխը հետևյալ հարցն է -
Ով էր, այնուհանդերձ, այդ "մի ոմն Դոմետ"-ը
Այս հարցի վերաբերյալ նախևառաջ հիշենք Մանանդյանի կարծիքը, ըստ որի այստեղ խոսքը գնում է Դոմիցիան Կորբուլոնի 58 թ-ի արշավանքի մասին և "մի ոմն Դոմետ"-ը իրականում Դոմիցիան Կորբուլոնն է, մի ենթադրություն, որը ըստ էության ընդունվել է սովետահայ պատմագիտության կողմից:
Այսպիսով, վերսի 1 - Կորբուլուն:
Մյուս տեսակետն էլ է տարածված, որը ասացիր դու, որ "մի ոմն Դոմետ"-ը Հռոմի կայսր Դոմիցիանն (81-96) է: Սա էլ է տեսակետ:
վերսիա 2 - Դոմիցիան:
Եվ երրորդ վերսիան առաջ քաշեցի ես, "մի ոմն Դոմետ"-ին նույնացնելով Դեմետրի I Սոտերի (մ.թ.ա. 162-150) հետ:
Հիմա արի քննարկենք հերթով, այսպես ասած քցենք բռնենք պլյուս մինուսները, թե որ վերսիան է ավելի հավանական: Առժամանակ Կուրբոլնի վերսիան մի կողմ թողնենք, քանի որ ես ու դու նրա կողմնակիցները չենք...
"մի ոմն Դոմետ"-ը Դոմիցիանն է
Այս տեսակետի օգտին են խոսում /եթե բան մոռանամ, ավելացրու/.
1. Խորենացու ուղղակի հաղորդումը
2. քո մատնանշած "եգիպտացիներ"-ի պահը:
Այս տեսակետի դեմ են խոսում.
1. Կայսեր Դոմիցիանի կենսագրությունը մանրամասնորեն հայտնի է: Ավելին, I դարի վերջի հռոմեական պատմությունը ևս լայնորեն լուսաբանված է: Եվ այս պայմաններում մենք որևէ տեղեկություն չունենք Դոմիցիան կայսեր մղած որևէ մի պատերազմի մասին հայերի կամ վերջին վարիանտ պարթևների հետ: Ավելին, Դոմիցիանի իշխելու ժամանակաշրջանը համարվում է Հռոմի պատմության խաղաղ ժամանակներից մեկը:
2. Դոմիցիանի վերսիային անուղղակի կերպով դեմ է նաև Մանանդյանը:
3. Արտաշես I-ի կառավարման թվականները հաստատապես ու անժխտելի հայտնի են: Ըստ էության անժխտելի է նաև, որ մեր քննարկած դեպքում Պատմահայրը նկատի ունի հենց Արտաշես I-ին, այլ ոչ թե ուրիշ արքայի, քանի որ հիշատակում է նրա որդիներին, Սմբատ Բագրատունուն և այլն:
"մի ոմն Դոմետ"-ը Դեմետրի I Սոտերn է
Այս տեսակետի օգտին են խոսում.
1.Արտաշեսի, նրա ընտանիքի ու Սմբատի մասին հաղորդումները,
2. Այն հանգամանքը, որ ըստ խորենացու Արտաշեսը ապրել է Դոմիցիանի ժամանակ, որից էլ ելնելով նա անխուսափելիորեն է խոսել Դոմիցիանի մասին,
3. Կայսեր Դոմիցիանի կենսագրությունը մանրամասնորեն հայտնի է: Ավելին, I դարի վերջի հռոմեական պատմությունը ևս լայնորեն լուսաբանված է: Եվ այս պայմաններում մենք որևէ տեղեկություն չունենք Դոմիցիան կայսեր մղած որևէ մի պատերազմի մասին այերի կամ վերջին վարիանտ պարթևների հետ: Ավելին, Դոմիցիանի իշխելու ժամանակաշրջանը համարվում է Հռոմի պատմության խաղաղ ժամանակներից մեկը:
4. Արտաշես I-ի կառավարման թվականները հաստատապես ու անժխտելի հայտնի են: Ըստ էության անժխտելի է նաև, որ մեր քննարկած դեպքում Պատմահայրը նկատի ունի հենց Արտաշես I-ին, այլ ոչ թե ուրիշ արքայի, քանի որ հիշատակում է նրա որդիներին, Սմբատ Բագրատունուն և այլն:
Այս տեսակետի դեմ են խոսում.
1. Խորենացու հաղորդումը հռոմեացիների մասին:
Այսքան բան: Իսկ դա էլ բացատրվում է նրանով, որ Խորենացին սխալ է պատկերացրել Արտաշեսի իշխանության ժամանակաշրջանը:
Հիմա ասա ինչն եմ սխալ ու ժխտի իմ բերած պլյուսները իմ վերսիայի վերաբերյալ...![]()
Էջանիշներ