Տրոյական պատերազմին Արմենիի արքա Զարմայրի մասնակցության մասին ուղղակիորեն հայտնում է Խորենացին: Հենց նա էլ ավելացնում է, որ Զարմայրն ընկավ <<հելենացոց քաջերից>>: Կարելի է կարծել, որ Զարմայրը, որը անկասկած տեղյակ է եղել <<ծովի ժողովուրդներ>>-ի արշավանքի աննախադեպ հսկայական չափերին և ավերիչ բնույթին, ձգտել է Տրոյայի տակ, որպես Արմենիի յուրօրինակ մի ֆորպոստում, կանգնեցնել թշնամուն, կամ էլ փոխել նրանց արշավանքի ուղղությունը:
Երկրորդ նպատակը նրան մասսամբ հաջողվեց, քանզի դրանից հետո թշնամին ուղղություն վերցրեց դեպի Ասորիք և Եգիպտոս, թեև նույնիսկ այս դեպքում էլ Կիլիկիայի թագավորությունն ընկավ նվաճողների հարվաշների տակ…![]()
Էջանիշներ