Կարտոֆիլով և լոբով սոուս
Շատ համեղ է, իմ սիրած ուտեստներից է:
Վերցնել չորացրած կանաչ լոբի մոտավորապես երկու բուռ / կարելի նաև թարմ, բայց ոչ պահածոյացված/ լվանալ և խաշել ջրով: Խաշվելուց հետո ջուրը թափում էք: Վերցնել 5-6 կարտոֆիլ մաքրել և խորանարդիկներով կտրատել: Նույնպես խաշել ջրում: Հենց որ համարյա եփված է լինում ավելացնել մեկ կապ կտրատած սամիթ : Հետո ավելացնել լոբին : Եփելուց հետո անջատել և ավելացնել սև պղպեղ և աղ: Հիշեք ջուրը պետք է քիչ լինի, որ սոուս հիշեցնի ոչ թե սուպ:
բարի ախորժակ![]()
Love has an enemy, but it is already defeated!
հավիկի դոշով (կրծքավանդակով
) աղցան
նախօրոք 1լիտր լածուն քամել
հավի դոշը եփել, թել-թել անել, ավելացնել մանրացրած ընկույզ, սխտոր, աղ, քամած մածունը լցնել վրան,լավ խառնել, կարելի ա ավելացնել նանա (հայերեն կարծեմ անանուխ): հատկապես նանայով շաաաաաաաատ համով ա , իմ սիրած աղցանն ա
![]()
մի հատ էլ...
Սնկով աղցան
1բանկա սունկը ոչ շատ մանր կտրատել, ավեկացնել 1բանկա եգիպտացորեն, 5-6 հատ մանր կատրատած թթու կամ մարինադ վարունգ, կանաչի (ես համեմ եմ սիրում), աղ, սև պղպեղ...մատուցելիս չենք մոռանում մայոնեզի մասին:
նյամ-նյամ
Ուրվական (17.04.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ