Դորիանի սիրած
«Ռուլետները»
1 բանկա մայոնեզ
300 գրամ ոչ շատ աղի պանիր
Ահագին կանաչի, ըստ ճաշակի
4 հատ լավաշ
Կարելի է նաև ծյորկայած գազար ու հավի միս (ես օրինակ առանց դրանց եմ սիրում)
Առաջին երեգը խառնում ենք իրար: Պանիրը, բնականաբար, ծյորկայած վիճակում, ոչ թե «գլուխ», կանաչին էլ մանր-մանր կտրատած: Հետո փռում ենք լավաշ N:1-ը և եղած-չեղածի 1/4-ը քսում վրան, տարածելով ամբողջ լավաշի վրա: Վրան փռում ենք հաջորդ լավաշը ու անում նույնը, հետո հաջորդը: Քսում ենք նաև վերջին շերտի վրա: Հետո սկսում ենք փաթաթել: Երևի կռահեցիք, որ միջուկով կողմը պիտի ներսը լինի

Երբ արդեն փաթաթած է, դզում ենք կողքերը (դանակով կտրում ենք տգեղ մասերը) ու դնում ենք սառնարանի մեջ (ժողովուրդ, չի հալում, սառցարանը չդնեք

: Մատուցելուց «գործածում» ենք սովորական ռուլետի պես: Շատ հարմար է ֆուրշետների համար: Ի դեպ, ես այնտեղ էլ կերել եմ:

Վերջն ա:
Էջանիշներ