Ինչ ենք սիրում ուտել և ինչպես այն պատրաստել:
մի խոսքով հետաքրքիր և առողջ սննդի համար անհրաժեշտ է իմանալ թե ինչից և ինչպես է այն պատրաստվում
ավանդույթի համաջայն սկսում է թեմայի հեղինակը
Ձվածեղ
Մեկ հատ ձու
յուղ
պանիր
աղ, սև պղպեղ
բուխանկա հաց
յուղը լցնում եք թավայի մեջ և սպասում մինչև հալվի, Բուխանկա հացը կտրում եք 1սմ հաստությամբ, հանւմ եք միջուկը այնպես որ առաջանա կոնտուր նույնպես 1 սմ հաստությամբ պատերով: տապակում եք հացը մինչև մի քիչ կարմրի կողքերը:
Աղը և սև պղպեղը լցնում եք տակը, հացե կոնտուրի մեջ, բայց զգույշ, քանի որ աղը պետք է լցնել այնքնա որ պանրի աղի հետ հանկարծ (չխառնվի , չեմ կարում էլի առանց OFF top-ի) չչարաշահվի, հետո լցնում ենք պանիրը էլի այդ դատարկ հացի մեջ ու սպասում մի քանի րոպե որ հալվի (անպայման պետք է լինի այնպիսի պանիր որ հալվի արագ, էն թելի ման պանիրներից էլի), բայց ոչ լրիվ հենց սկում է հալվել միանգամից գցեք ձուն վրան, բայց առանց հարելու, ծածկեք կափարիչով ու սպասեք 5 րոպե ու Վու Ալյա ձվածեղը պատրաստ է, կարող եք բռնել ձեռքով և ուտել
Բարի ախորժակ
Էջանիշներ