Ցավալի է բայց լրիվ հակառակն է իրականության մեջ , որովհետև ցորենի միայն ամբողջ հատիկից պատրաստված ալյուրն է օգտակար, իսկ այն զտված տարբերակները հատկապես ամենազտված՝ բարձր որակին շատ վնասակար են. կարդացեք այս թեման
Ցավալի է բայց լրիվ հակառակն է իրականության մեջ , որովհետև ցորենի միայն ամբողջ հատիկից պատրաստված ալյուրն է օգտակար, իսկ այն զտված տարբերակները հատկապես ամենազտված՝ բարձր որակին շատ վնասակար են. կարդացեք այս թեման
Love has an enemy, but it is already defeated!
Շատ եմ սիորում պատրաստել: Կգրեմ իմ սիրած ուտեստներից մեկը, բայց ահավոր շուտ ա վերջանում:
Կարտոֆիլով բլիթներ
6 կարտոֆիլ
200 գր պանիր
1 ձու
4 ճ.գ. ալյուր
աղ
պղպեղ
ձեթ
Լվանալ և քերիչով անցկացնել կարտոֆիլները, ապա ավելացնել քերած պանիրը, ալյուրը, ձուն և լավ խառնել: Թողնել որոշ ժամանակ և բաց թաղած հեղուկը թափել: Ավելացնել աղ և պղպեղ ըստ ճաշակի և տապակել: Մատուցել տաք վիճակում մածունի հետ:
Սիսեռով կոտլետներ
Նախօրոք ասեմ որ շատ համեղ է ու մսին բոլորովին չի զիջում:
Սիսեռը թրջել մոտ 3 ժամ այնքան մինչև ուռչի , աղալ, ավելացնել խառը չորացրած կանաչնիներ, աղացած սոխ , տոմատի մածուկ ու աղ: Թավան տաքացնել ձեթով ու արդեն ձև տված կոտլետները տապակել: Շատ արագ է եփվում:
սիսեռ- 250 գրամ/ այդքանը 4-5 հոգու համար բավական է
տոմատ- 1 ճաշի գդալ
սոխ- 4-5
Անուշ լինի
Love has an enemy, but it is already defeated!
ԱԽՈՐժԱԼԻ ՀԱՎԻԿ
Հավի բուդ 5-6 հատ
ընկույզ-1 բուռ
խոզի միս - 200գր
ձու-1 հատ
սխտոր
աղ
պղպեղ կարմիր և սև
Այս բոլորը 2 անգամ աղալ, լցնել հավի նախորոք հանված կաշվի մեջ, կարել, խաշել10-15 րոպե: Կարերը քանդել, թթվասերով և պղպեղով մշակել, կարելի է նաև չամանով, դնել ջեռոց:
Վերջին անգամ փորձեցի առանց կարելու և խաշելու, հրաշալի ստացվեց
Պատրաստելուց հետո միանգամից ջեռոցում եփեցի: Փորձեք
Ես ոչինչ չեմ ուզում...
Annushka (03.03.2009)
Դորիանի սիրած «Ռուլետները»
1 բանկա մայոնեզ
300 գրամ ոչ շատ աղի պանիր
Ահագին կանաչի, ըստ ճաշակի
4 հատ լավաշ
Կարելի է նաև ծյորկայած գազար ու հավի միս (ես օրինակ առանց դրանց եմ սիրում)
Առաջին երեգը խառնում ենք իրար: Պանիրը, բնականաբար, ծյորկայած վիճակում, ոչ թե «գլուխ», կանաչին էլ մանր-մանր կտրատած: Հետո փռում ենք լավաշ N:1-ը և եղած-չեղածի 1/4-ը քսում վրան, տարածելով ամբողջ լավաշի վրա: Վրան փռում ենք հաջորդ լավաշը ու անում նույնը, հետո հաջորդը: Քսում ենք նաև վերջին շերտի վրա: Հետո սկսում ենք փաթաթել: Երևի կռահեցիք, որ միջուկով կողմը պիտի ներսը լինի Երբ արդեն փաթաթած է, դզում ենք կողքերը (դանակով կտրում ենք տգեղ մասերը) ու դնում ենք սառնարանի մեջ (ժողովուրդ, չի հալում, սառցարանը չդնեք: Մատուցելուց «գործածում» ենք սովորական ռուլետի պես: Շատ հարմար է ֆուրշետների համար: Ի դեպ, ես այնտեղ էլ կերել եմ: Վերջն ա:
Ալապոմպադուր
վերցնում եք մի հատ հինգ մատնաչափ գյազար ու երկու օր պահում նարնջի հյութի մեջ:
երրորդ օրը այն փաթաթեք օսլայած անձեռնոցիկի մեջ ու ութ ժամ պահեք խնձորի քաղաքի մեջ:
զուգահեռ խաշեք 500 գրամ թարմ գառան միսը:
երբ որ գառան միսը պատրաստ կլինի, բացեք անեձռնոցիկը և գյազարը շպրտեք:
գառան միսը անուշ արեք սպիտակ գինիով:
բարի ախորժակ
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ՊԻՑԱ
Խմորի համար անհրաժեշտ պարագաները.
•400-500 գր ցորենի ալյուր
•100 գր կեֆիր
•2 ձու
•1/2 թեյի գդալ սոդա
•աղ
Լցոնի համար անհրաժեշտ պարագաները.
•300 գր ծաղկակաղամբ
•2 գազար
•3 ճաշի գդալ կանաչ ոլոռ
•2 գլուխ սոխ
•3 լոլիկ
•100 գր պինդ պանիր
•մաղադանոս, սամիթ
•3 գր աղ
Պատրաստման եղանակը.
Պատրաստել շերտավոր խմոր եվ թողնել 1-1,5 ժամ, ապա բացել բարակ շերտով եվ տեղադրել յուղած թավայի հետեվամասի վրա: Գազարը, սոխը, լոլիկը, ծաղկակաղամբը մանր կտրատել, վրան ավելացնել կանաչ ոլոռը եվ լցնել բացված խմորի վրա, ապա ավելացնել կանխավ քերած պանիրն ու կտրատած կանաչին: Տապակել տաք ջեռոցում մոտ 30 րոպե:
Ես ոչինչ չեմ ուզում...
Կարտոֆիլով և լոբով սոուս
Շատ համեղ է, իմ սիրած ուտեստներից է:
Վերցնել չորացրած կանաչ լոբի մոտավորապես երկու բուռ / կարելի նաև թարմ, բայց ոչ պահածոյացված/ լվանալ և խաշել ջրով: Խաշվելուց հետո ջուրը թափում էք: Վերցնել 5-6 կարտոֆիլ մաքրել և խորանարդիկներով կտրատել: Նույնպես խաշել ջրում: Հենց որ համարյա եփված է լինում ավելացնել մեկ կապ կտրատած սամիթ : Հետո ավելացնել լոբին : Եփելուց հետո անջատել և ավելացնել սև պղպեղ և աղ: Հիշեք ջուրը պետք է քիչ լինի, որ սոուս հիշեցնի ոչ թե սուպ:
բարի ախորժակ
Love has an enemy, but it is already defeated!
հավիկի դոշով (կրծքավանդակով) աղցան
նախօրոք 1լիտր լածուն քամել
հավի դոշը եփել, թել-թել անել, ավելացնել մանրացրած ընկույզ, սխտոր, աղ, քամած մածունը լցնել վրան,լավ խառնել, կարելի ա ավելացնել նանա (հայերեն կարծեմ անանուխ): հատկապես նանայով շաաաաաաաատ համով ա , իմ սիրած աղցանն ա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ