User Tag List

Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 152 հատից

Թեմա: Ճաշատեսակների բաղադրատոմսեր

  1. #1
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ճաշատեսակների բաղադրատոմսեր

    Ինչ ենք սիրում ուտել և ինչպես այն պատրաստել:
    մի խոսքով հետաքրքիր և առողջ սննդի համար անհրաժեշտ է իմանալ թե ինչից և ինչպես է այն պատրաստվում

    ավանդույթի համաջայն սկսում է թեմայի հեղինակը
    Ձվածեղ

    Մեկ հատ ձու
    յուղ
    պանիր
    աղ, սև պղպեղ
    բուխանկա հաց

    յուղը լցնում եք թավայի մեջ և սպասում մինչև հալվի, Բուխանկա հացը կտրում եք 1սմ հաստությամբ, հանւմ եք միջուկը այնպես որ առաջանա կոնտուր նույնպես 1 սմ հաստությամբ պատերով: տապակում եք հացը մինչև մի քիչ կարմրի կողքերը:
    Աղը և սև պղպեղը լցնում եք տակը, հացե կոնտուրի մեջ, բայց զգույշ, քանի որ աղը պետք է լցնել այնքնա որ պանրի աղի հետ հանկարծ (չխառնվի , չեմ կարում էլի առանց OFF top-ի) չչարաշահվի, հետո լցնում ենք պանիրը էլի այդ դատարկ հացի մեջ ու սպասում մի քանի րոպե որ հալվի (անպայման պետք է լինի այնպիսի պանիր որ հալվի արագ, էն թելի ման պանիրներից էլի), բայց ոչ լրիվ հենց սկում է հալվել միանգամից գցեք ձուն վրան, բայց առանց հարելու, ծածկեք կափարիչով ու սպասեք 5 րոպե ու Վու Ալյա ձվածեղը պատրաստ է, կարող եք բռնել ձեռքով և ուտել
    Բարի ախորժակ
    Վերջին խմբագրող՝ Taurus: 31.07.2007, 12:04:

  2. #2
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաղադրատոմս

    Ձվածեղ++

    Անհրաժեշտ մթերքներ
    Յուղ/կամ կարագ/
    մի քանի կտոր երշիկ/կամ վետչինա,բաստուրմա/
    մի քանի հատ ձու…
    Հաց հետո ուտելու համար…
    աղ,պղպեղ

    Նախորոք ձուն հարում եք…
    Կարագը / կամ յուղը / լցնում եք թավայի մեջ , սպասում մինչև հալվի…հետո մեջը շարում եք երշիկները և սպասում մինչև թեթևակի կարմրի շուռ եք տալիս և վրան անմիջապես լցնում նախորոք լավ հարած ձուն…աղ եք ցանում…կարելի է նաև եփելուց պղպեղ…հակառակ դեպքում պղպեղը եփելուց հետո…սպասում եք մինչը տակի մասը եփվի և շուռ եք տալիս ամբողջը…ապասում եք մյուս կողմն էլ եփի … և վերջ …համեմում եք աղ պղպեղով ըստ ճաշակի և …օֆֆ սիրտս ուզեց
    Loading your personal settings....

  3. #3
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաղադրատոմս

    Յուղը էղավ առողջ սնունդ՞: Ձեթ forever: Մի հատ պատկերացրեք իրան սառած վիճակում ու ստամոքսում:
    http://www.conversebank.am/am/IntBank

  4. #4
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաղադրատոմսեր

    Խաչապուրիի բաղադրատամոս եմ ուզում և այդ բաղադրատոմսով թխող
    ...

  5. #5
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաղադրատոմսեր

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    Խաչապուրիի բաղադրատամոս եմ ուզում և այդ բաղադրատոմսով թխող
    վախտին երկուսն էլ ունեիր:

    իսկ հիմա բաղադրատոմսը.

    շերտավոր խմոր(այս խմորատեսակի պատրաստման եղանակը չեմ գրում, կամ գրքից կարդացեք, կամ էլ խանութից պատրաստի գնեք)
    200 գրամ լոռի տեսակի պանիր
    կաթնաշոռ 100 գրամ
    մեկ ձու


    Ամենից առաջ միացնում ենք վառարանը 250 աստիճան տաքությամբ: Վերցնում ենք ինչ-որ տարրա, կաթնաշոռը պատառաքաղի օգնությամբ մի քիչ տրորում վրան ավելացնում պանիր քերիչով անց կացրած, նորից խառնում, որ ստանանք համասեռ մասսա, ավելացում ձվի սպիտակուցը, դեղնուցը պահելով: Շերտախմորը սառնարանից հանում ենք ու գրտնակի օգնությամբ բացում ենք ուղղանկյունաձև ստացված միջուկը երկարությամբ մի գծով լցնում ենք վրան ու փաթաթում: Հետո կտրատում ենք ինչպես հարմար է կամ կարող ենք չկտրատել, շարում թավայի վրա, քսում մնացած դեղնուցը կտորների վրա, որպեզի նրանք գեղեցիկ փայլ ունենան, ու դնում վառարանի մեջ: Հենց խաչապուրիկները կարմրեցին ու լավ բարձրացան նշանակում է պատրաստ են
    Բարի ախորժակ
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  6. #6
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաղադրատոմսեր

    հատուկ բուսակերների համար նաև առողջ սնունդ գերադասողների համար ես այս թեմայում միայն այդպիսի բաղադրատոմսեր կներկայացնեմ:

    Սկսենք իմ սիրած սալաթից:

    Կաղամբ, գազար, կանաչի, սև պղպղեղ , ձեթ լիմոնի հյութ, սոխ:

    Կաղամբը ինչքան հնարավոր է նուրբ ու բարակ կտրատել, ավելացնել քերիչով անցկացրած գազարը, կտրտած կանաչին նաև մնացածը խառնել իրար ու ուտել անմիջապես:
    Հիշեցում, որ ձեթով, քացախով նունիսկ լիմոնի հյութով պատրաստած սալաթները ուտել անմիջապես կամ նույն օրվա ընթացքում, հակառակ դեպքում օգուտի փոխարեն վնաս կստանաք:
    Նաև ի գիտություն ձեզ թարմ կաղամբը ամենալավ աղիքները մաքրող սնունդն է այլ կերպ ասած աղիքների սկռաբ /աղջիկները ինփ հասկացան/

    Բարի ախորժակ
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  7. #7
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաղադրատոմսեր

    Էհ... ինձ գրեթե ոչ մի համով բան չի կարելի)))) կասե՞ք գոնե համեմատաբար քիչ զզվելի մի կաշա... բեեեե
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  8. #8
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաղադրատոմսեր

    Մեջբերում Amaru-ի խոսքերից Նայել գրառումը
    Էհ... ինձ գրեթե ոչ մի համով բան չի կարելի)))) կասե՞ք գոնե համեմատաբար քիչ զզվելի մի կաշա... բեեեե
    ես քո հիվանդության մսին գիտեմ, ու քեզ կարող եմ ասել որ խաշած ու շոգեխաշած ամեն ինչ կարելի է հա նաև խորոված բանջարեղեն:

    Ուրեմն բադրիջան, բիբար, պոմիդոր,
    դնւմ ես դւղօվկեն միցհեվ խորովվեն, ի դեպ բադրիջանը ամեաուշնա խորովվում,
    հետո հանւմ ես մաքրում կտրատում ու անպայման կարագով սարքում, մանր մանր կտրատի կիսակաշայի պես բանա դառնում: Հա սոխի ու կանաչիի մասին մոռացա:

    Համ էլ բրինձը ստամոքսին շատ օգտակարա ու բուժիչ աղիքների համար: Բայց պատրաստել պետք է մի քիչ ուրիշ ձև:
    Մի բաժակ բրինձը ուղղակի սովորական ջրի մեջ խաշում ես ու հետո դա բաժանում 4 հավասար մասերի, օրվա մեջ ուտու առանց ոչ մի բանի, ոչ կարագ ոչ աղ ոչ ուրիշ համեմունք: Ի դեպ ես իմ փորձերից եմ ասում, հաստատված մի քանի անգամ:
    ամեն գտալը որ բերանդ ես տանում ծամի ենքան որ ջուր դառնա, 100 տոկոս գառանտիա որ դու կկշտանաս այդ փոքր քանակից ու ամբողջ օրվա ըընթացքում ուտելու մասին չես մտածի:

    Բարի ախորժակ:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  9. #9
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաղադրատոմսեր

    շատ եմ սիրում սալաթներ պատրաստել
    վերջերս հաճախ պատրաստում եմ կաթնաշոռով սալաթը
    ես սովորաբար աչքաչափով եմ անում, բայց կաշխատեմ չափաբաժնով գրել
    ուրեմն
    250 գր կաթնաշոռ
    50 գր թույլ վիճակում կարագ
    1 պինդ խաշած ձու
    1 պճեղ սխտոր
    մանր կտրատած մաղադանոս
    50 գր թթվասեր
    աղ պղպեղ
    ըստ ցանկության կարելի է ավելացնել նաև ընկույզ
    կարագ եվ կաթնաշոռ լավ հարել , ավելացնել մանր կտրատված ձուն, մաղադանոսը, սխտորը , թթվասերը, եվ համեմունքները, պետք է ստացվի պինդ զանգված
    մեր տան անդամները սիրում են, երբ այդ զանգվածից փոքրիկ գնդիկներ եմ պատրաստում ու տեղադրում կտրատված վարունգի վրա
    Բարի ախորժակ
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  10. #10
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաղադրատոմսեր

    Նույն սալաթի մեկ ուրիշ տեսակը

    կաթնաշոռ, պոպոք, թթվասեր, շատ քիչ սխտոր

    նորից խառնում եք իրար ու պատրաստ է հա կարող եք մի քիչ կանաչի ավելացնել:

    Իսկ եթե քամած մածուն ու պոպոքով սարքեք, ապա շաաատ ավելի համեղ կստացվի
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  11. #11
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաղադրատոմսեր

    Այդ ամենը Apsara-ի ասածով պատրաստած կարող եք լցնել նախապես երկարությամբ կտրատած և տապակած սմբուկի շերտերի մեջ և փաթաթել, վերջում յուրաքանչյուր փաթաթած սմբուկի վրան մի փոքր մայոնեզ եք լցնում, բայց շատ քիչ Շատ համեղ է լինում
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  12. #12
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաղադրատոմսեր

    Աղցան Տոնական

    1գլ. սոխ
    0.5 ապխ. հավ, ես սա փորձել եմ նաև ուղղակի լավ եփված հավի մսով
    1 տ. պահածոյացված արքայախնձոր
    թթու վարունգ
    սև սալորաչիր
    մայոնեզ

    սոխը շրջանաձև կտրատել, ցողել եռման ջրով , քամել և թողնել որ չորանա: Հավը կտրատել / եթե ժամանակ ունենաք կարող եք նաև բզիկ բզիկ անել / ավելացնեմ քամված սոխը, պահածոյացված արքայախնձորը կտրատված /մի փոքր նաև պահածոյի հյութը/, կտրատված սալորաչիրը և թթու վարունգը: խառնել: համեմել մայոնեզով:
    իսկապես Շաաաատ համեղ է:
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  13. #13
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաղադրատոմսեր

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը

    Ուրեմն բադրիջան, բիբար, պոմիդոր,
    Հեհե, դրանցից ոչ մեկը ինձ չի կարելի

    Բայց դե մեյսիիիի

    Իսկ ես...իսկ ես լավ ձու եմ եփում
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  14. #14
    Մշտական անդամ Mari-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    32
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաղադրատոմսեր

    Ես էլ ներկայացնեմ արագ պատրաստվող ուտեստներ

    Պանրով լցոնված լավաշ

    1 հատ լավաշ
    քերած պանիր

    Լավաշը երկարությամբ կտրել, մեջը լցնել քերած պանիրը,փաթաթել բլինչիկի նման, ապա դնել ջեռոցը/կարելի է նաև տապակել թավայում՝ ձեթի մեջ/: 5րոպեից պատրաստ է:
    Հ.Գ. Պանիրի փոխարեն կարելի է օգտագործել տապակած և համեմված միս /բլինչիկի միջուկ/

    Հավկիթով աղցան
    2 հատ հավկիթ
    1 ճ. գդալ թթվասեր կամ մայոնեզ
    աղ

    Հավկիթները պինդ եփել, ապա մեջտեղից /երկարությամբ/ կտրել: Զգուշությամբ առանձնացնել դեղնուցը սպիտակուցից/այնպես, որ սպիտակուցը չվնասվի/: Դեղնուցի մեջ ավելացնել թթվասերը կամ մայոնեզը, աղը՝ ըստ ճաշակի: Այս մասսան խառնել, ապա դրանով լցոնել առանձնացված սպիտակուցները: Մատուցելուց առաջ ափսեի «հատակը» կարելի է ծածկել հազարատերևով, ապա նոր վրան դնել լցոնված հավկիթները:
    Բարի ախորժակ
    Սակայն այնքան միեւնույն է...

  15. #15
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաղադրատոմսեր

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մի ժամանակ, շոկոլադ էի սարքում, բայց բաղադրատոմսը մոտս չի Մեկնումեկդ գիտի՞
    2 թեյի բաժակ շաքարավազը լցնել 2 թեյի բաժակ ջրի մեջ, եփել մինչև պնդանալը ( սառը ջրի մեջ կաթեցնելիս չլուծվի), ավելացնել մի քիչ կիտրոնի աղ: Սառչելուց հետո մեջը լցնել 1,5 թեյի բաժակ ծեծած ընկույզ, 4 ճաշի գդալ կակաո, 25-30 գր. կարագ, լավ խառնել, այնուհետև 1 թեյի բաժակ եռացրած կաթին ավելացնել մի պտղունց աղ, լցնել կակաոյով զանգվածին և մեղմ կրակով մի քիչ տաքացնել, ապա լցնել նախապես յուղ քսած սկուտեղի կամ լայն ու հարթ որևէ ամանի մեջ և դանակով հարթեցնել:
    Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:

Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անհամությունների բաղադրատոմսեր
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 27
    Վերջինը: 05.04.2017, 00:07
  2. Բուսական բաղադրատոմսեր
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Խոհանոց
    Գրառումներ: 34
    Վերջինը: 22.04.2014, 22:26

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •