Էսօր գնացել էի վազելու:
Ընկերներս արդեն 3 շաբաթ վազում են, առավոt շուտ, որ դեռ մարդիկ երազների մեջ են, ես ել չալարեցի, արթնացա 5:20 ու ժամը 6-ին արդեն հաղթանակի զբոսայգու լճի մոտ էի(ընդ որում ոտքով ենք գնացել):
Ընկերներս չէին սպասում որ ես այդպիսի մարզավիճակ կցուցադրեմ (որը իրականում ըսկի չկար էլ), բայց դե 2 շրջան առաջ էի անցել, իսկ այնտեղ շրջանը 430 մետր է, բայց շատ լավ էր, շնչառությունս էր մի քիչ տատանվում, ընդհանուր նորմալ էր , հիշեցի երիտասարդ տարիներս, երբ հանգիստ 10 կմ վազում էի և կարող էի ևս 10 վազել:
Ինչն է օգտակար առավոտյան վազքի մեջ և ինչն է վնաս, ինչից պետք է խուսափել, հետագա բարդություններից խուսափելու համար?
Էջանիշներ