Ուլուանա և KHT ես ձեր ասածին հավատում եմ, որ լսել եք ինչ-որ բաներ և որ թուլացել եք առավոտյան վազքից հետո, բայց այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք սպորտով զբաղվողների առավոտյան վազքը, իրենք էլ են չէ՞ մարդ:
KHT ասում ես, որ հենց քո լողի մարզիչները արգելում էին վաղ առավոտյան վազքը: Ասեմ որ ընկերս, հենց ինքը պրոֆեսիոնալ լողով է զբաղվում և նրան ամեն առավոտ ստիպում են ժամը 6-ից վազքով գնա լողավազան (Մատենադարանից Դավիթ Համբարձումյան լողավազան) և հասնելուց անմիջապես հետո սկսում է լողալ օրական մոտ 4000մ: (դե էլ չասեմ, որ մի հատ էլ երեկոյան է լողում 16-19 ժամերին):
Հիմա այս փաստերը ունենալով ես չէի ասի, որ սխալ բան կա այնտեղ:
Հ.Գ. Բա առավոտյան վազքը հենց առավոտ շուտ օրգաննիզմը «լավ» է արթնացնում, չեմ հասկանում ինչու՞ պետք է վնասակար լինի![]()
Էջանիշներ