User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Առավոտյան վազք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Առավոտյան վազք

    Էսօր գնացել էի վազելու:
    Ընկերներս արդեն 3 շաբաթ վազում են, առավոt շուտ, որ դեռ մարդիկ երազների մեջ են, ես ել չալարեցի, արթնացա 5:20 ու ժամը 6-ին արդեն հաղթանակի զբոսայգու լճի մոտ էի(ընդ որում ոտքով ենք գնացել):
    Ընկերներս չէին սպասում որ ես այդպիսի մարզավիճակ կցուցադրեմ (որը իրականում ըսկի չկար էլ), բայց դե 2 շրջան առաջ էի անցել, իսկ այնտեղ շրջանը 430 մետր է, բայց շատ լավ էր, շնչառությունս էր մի քիչ տատանվում, ընդհանուր նորմալ էր , հիշեցի երիտասարդ տարիներս, երբ հանգիստ 10 կմ վազում էի և կարող էի ևս 10 վազել:
    Ինչն է օգտակար առավոտյան վազքի մեջ և ինչն է վնաս, ինչից պետք է խուսափել, հետագա բարդություններից խուսափելու համար?

  2. #2
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առավոտյան վազք

    Անկեղծորեն ասեմ, բժիշկ չեմ և հաստատ չեմ կարող ասել, սակայն կարող եմ մի բան հաստատ ասել, երբ ես սպորտով էի պարապում(պրոֆեսիոնալ լող) մեր մարզիչները ոչ միայն չէին խրախուսում, այլև ընդհակառակը, արգելում էին առավոտյան վազքը, ասելով որ դա վնասում է առողջությանը այնքանով, որ վաղ առավոտյան օրգանիզմը դեռ լիովին չի արթնացել և այդ ժամանակ նրան միանգամից ծանրաբեռնել չի կարելի, այ ժամը 10:00 -ից հետո իրենք էին մեզ տանում վազելու 3-5 կմ: Ես անձամբ իմ վրա դա զգացել եմ, երբ վազում էի առավոտ շուտ, մոտ մեկ ամիս անընդմեջ, ավելի թուլացած էի լինում օրվա վերջում, քան ասենք երբ սկսեցի վազել ոչ այդքան շուտ և ամբողջ օրը ինձ շատ ավելի լավ էի զգում: Իսկ ավելի մանրամասն և գիտականորեն հիմնավորված երևի կպատասխանեն մեր բժիշկները:
    Օգնիր ինձ Մարիամ…:
    Պ. Սևակ

  3. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առավոտյան վազք

    Մեջբերում KHT-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես էլ եմ ճիշտ նույն բանը լսել օրգանիզմի արթնացման հետ կապված։ Բացի դրանից, մի շրջան կար, երբ ես էլ էի առավոտները վազում, ու քո ասած այդ թուլության ու հոգնածության զգացողությունները ես էլ ունեի... Ավելի ուշ ժամերի չեմ փորձել վազել, որ տարբերությունն զգացած լինեի, բայց քո ասածը միագամայն տրամաբանական է թվում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #4
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առավոտյան վազք

    Ուրեմն ես անտրամաբանական մարդ եմ, կամ էլ իմ կենսաէներգիան ձերինից մի քիանի անգամ շատ է (այ սա տրամաբանական ա), ոչ մի անգամ չեմ զգացել նման բան, ուղղակի վազելուց հետո պետք է մի ժամ քնել:

  5. #5
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առավոտյան վազք

    Ուլուանա և KHT ես ձեր ասածին հավատում եմ, որ լսել եք ինչ-որ բաներ և որ թուլացել եք առավոտյան վազքից հետո, բայց այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք սպորտով զբաղվողների առավոտյան վազքը, իրենք էլ են չէ՞ մարդ:
    KHT ասում ես, որ հենց քո լողի մարզիչները արգելում էին վաղ առավոտյան վազքը: Ասեմ որ ընկերս, հենց ինքը պրոֆեսիոնալ լողով է զբաղվում և նրան ամեն առավոտ ստիպում են ժամը 6-ից վազքով գնա լողավազան (Մատենադարանից Դավիթ Համբարձումյան լողավազան) և հասնելուց անմիջապես հետո սկսում է լողալ օրական մոտ 4000մ: (դե էլ չասեմ, որ մի հատ էլ երեկոյան է լողում 16-19 ժամերին):
    Հիմա այս փաստերը ունենալով ես չէի ասի, որ սխալ բան կա այնտեղ:

    Հ.Գ. Բա առավոտյան վազքը հենց առավոտ շուտ օրգաննիզմը «լավ» է արթնացնում, չեմ հասկանում ինչու՞ պետք է վնասակար լինի

  6. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առավոտյան վազք

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուլուանա և KHT ես ձեր ասածին հավատում եմ, որ լսել եք ինչ-որ բաներ և որ թուլացել եք առավոտյան վազքից հետո, բայց այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք սպորտով զբաղվողների առավոտյան վազքը, իրենք էլ են չէ՞ մարդ:
    KHT ասում ես, որ հենց քո լողի մարզիչները արգելում էին վաղ առավոտյան վազքը: Ասեմ որ ընկերս, հենց ինքը պրոֆեսիոնալ լողով է զբաղվում և նրան ամեն առավոտ ստիպում են ժամը 6-ից վազքով գնա լողավազան (Մատենադարանից Դավիթ Համբարձումյան լողավազան) և հասնելուց անմիջապես հետո սկսում է լողալ օրական մոտ 4000մ: (դե էլ չասեմ, որ մի հատ էլ երեկոյան է լողում 16-19 ժամերին):
    Հիմա այս փաստերը ունենալով ես չէի ասի, որ սխալ բան կա այնտեղ:
    Չգիտեմ, բայց այստեղ հարցը արթնանալուց անմիջապես հետո վազել–չվազելն է։ Օրինակ, եթե մարդն արթնանում է ժամը 4–5–ին, ու ժամը 6–ին սկսում է վազել, դա, կարծում եմ, նորմալ է, քանի որ արթնանալուց հետո 1-2 ժամ անցած կլինի, ու այդ ընթացքում օրգանիզմը երևի հասցրած կլինի «արթնանալ»։
    Հ.Գ. Բա առավոտյան վազքը հենց առավոտ շուտ օրգաննիզմը «լավ» է արթնացնում, չեմ հասկանում ինչու՞ պետք է վնասակար լինի
    Չեմ կարծում, թե օրգանիզմի համար օգտակար է այդպիսի կտրուկ և փաստորեն, արհեստական ու հարկադիր արթնացումը։ Ընդհանրապես կտրուկ բաները սովորաբար վնասակար են լինում։

    Ես պարզապես ենթադրում եմ, որ այդ տարածված ժամը 6–ին վազելն իրականում նախատեսված է ավելի վաղ արթնանալու դեպքում, բայց վազողներից շատերը երևի ուղղակի որոշում են, որ այսինչ ժամին (ասենք, 6–ին) պիտի վազեն, և մի կերպ զարթնում են, որ այդ ժամին հասցնեն ու միանգամից սկսում վազել, ինչը, իմ կարծիքով, պիտի որ սխալ լինի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #7
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առավոտյան վազք

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուլուանա և KHT ես ձեր ասածին հավատում եմ, որ լսել եք ինչ-որ բաներ և որ թուլացել եք առավոտյան վազքից հետո, բայց այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք սպորտով զբաղվողների առավոտյան վազքը, իրենք էլ են չէ՞ մարդ:
    KHT ասում ես, որ հենց քո լողի մարզիչները արգելում էին վաղ առավոտյան վազքը: Ասեմ որ ընկերս, հենց ինքը պրոֆեսիոնալ լողով է զբաղվում և նրան ամեն առավոտ ստիպում են ժամը 6-ից վազքով գնա լողավազան (Մատենադարանից Դավիթ Համբարձումյան լողավազան) և հասնելուց անմիջապես հետո սկսում է լողալ օրական մոտ 4000մ: (դե էլ չասեմ, որ մի հատ էլ երեկոյան է լողում 16-19 ժամերին):
    Հիմա այս փաստերը ունենալով ես չէի ասի, որ սխալ բան կա այնտեղ:

    Հ.Գ. Բա առավոտյան վազքը հենց առավոտ շուտ օրգաննիզմը «լավ» է արթնացնում, չեմ հասկանում ինչու՞ պետք է վնասակար լինի
    Հարգելիս, ես հենց դրա համար էլ ասել եմ, չեմ կարող հաստատ պնդել մի բան որը հաստատ չգիտեմ, սակայն էլի եմ կրկնում, որ ես էլ եմ պարապել լողով հենց Դավիթ Համբարձումյան լողավազանում, սակայն իմ մարզիչները ինձ երբեք չեն ստիպել, այլ ընդհակառակը, արգելել են զարթնել առավոտ շուտ ու անմիջապես վազել: Այ Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքների ժամանակ արթնացել ենք ժամը 6-ին սակայն նախապես մոտ կես ժամ քայլել ենք , նոր միայն սկսել վազել, և կարող եմ նաև մի քիչ գլուխ գովալ, որ վատ սպորտսմեն չեմ եղել Հայաստանի մակարդակով, եղել եմ Հայաստանի եռակի չեմպիոն: Կարող ես նաև ընկերոջդ հարցնել թե ինչպիսի մարզիչներ են Արմինեն և Վաչիկը, եթե նա պարապում է Դավիթ Համբարձումյան լողավազանում, ապա նրանց անպայման կճանաչի, և թող նա ասի թե նրանք ինչպիսի մարզիչներ են:

    Ոլուանան ճիշտ նկատեց որ
    այստեղ հարցը արթնանալուց անմիջապես հետո վազել–չվազելն է։ Օրինակ, եթե մարդն արթնանում է ժամը 4–5–ին, ու ժամը 6–ին սկսում է վազել, դա, կարծում եմ, նորմալ է, քանի որ արթնանալուց հետո 1-2 ժամ անցած կլինի, ու այդ ընթացքում օրգանիզմը երևի հասցրած կլինի «արթնանալ»։
    Օգնիր ինձ Մարիամ…:
    Պ. Սևակ

  8. #8
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առավոտյան վազք

    Մեջբերում Taurus-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր գնացել էի վազելու:
    Ընկերներս արդեն 3 շաբաթ վազում են, առավոt շուտ, որ դեռ մարդիկ երազների մեջ են, ես ել չալարեցի, արթնացա 5:20 ու ժամը 6-ին արդեն հաղթանակի զբոսայգու լճի մոտ էի(ընդ որում ոտքով ենք գնացել):
    Ընկերներս չէին սպասում որ ես այդպիսի մարզավիճակ կցուցադրեմ (որը իրականում ըսկի չկար էլ), բայց դե 2 շրջան առաջ էի անցել, իսկ այնտեղ շրջանը 430 մետր է, բայց շատ լավ էր, շնչառությունս էր մի քիչ տատանվում, ընդհանուր նորմալ էր , հիշեցի երիտասարդ տարիներս, երբ հանգիստ 10 կմ վազում էի և կարող էի ևս 10 վազել:
    Ինչն է օգտակար առավոտյան վազքի մեջ և ինչն է վնաս, ինչից պետք է խուսափել, հետագա բարդություններից խուսափելու համար?
    Ընկերներիցս մեկից լսել եմ, որ առավոտյան վազելը վնասակար է. օրգանիզմը դեռ չի հասցրել արթնանալ, իսկ վազքը սրտի ծանրաբեռնում է առաջ բերում։ Չգիտեմ՝ ինչքանով հիմնավոր է այս ասածը։ Բայց, օրինակ, Շվեյցարիայում և Ֆրանսիայում վազողներին (որոնք բավական շատ են) տեսել եմ միշտ երեկոյան, ժամը հինգից–վեցից հետո, նույնիսկ մեկ անգամ՝ տասից հետո։

  9. #9
    Հեքիաթային կարգավիճակ Փոքրիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    861
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Առավոտյան վազք

    ուխխխ, ամառն էկավ... անցած ամառ դասի(Wella) գնալուց առաջ ընկերուհուս հետ պարտադիր գոնե 30րոպե վազում էի ... էս տարի մնացել եմ մենակ... տեսնեմ ում հետ եմ վազելու...

    հա մեկ էլ ասեմ, որ օրը վազում էի, ինձ շատ լավ էի զգում... օրս շատ աշխույժ ու թռվռան էր անցնում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 150
    Վերջինը: 22.11.2013, 00:10
  2. Գրառումներ: 7
    Վերջինը: 02.12.2009, 18:12
  3. Առավոտյան էսքիզներ
    Հեղինակ՝ Հեղինակ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 09.03.2008, 12:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •