Նախ՝ բարեւ Ձեզ Սա Ձեր ֆորումում իմ առաջին գրառումն է, հուսամ ինձ այստեղ դուր կգա, հուսամն նաեւ՝ ընդհակառակը

Բավական հետաքրքիր խաղատիպ մի բան գիտեմ, որը կարծես հենց ֆորումների համար լինի: Մեկը տալիս է ինչ-որ հարց, մյուսը՝ պատասխանում է այդ հարցին հարցով, երրորդը՝ նույնպես հարցով պատասխանում է երկրորդ հարցին, որը նաեւ առաջին հարցի պատասխանն էր... Միակ պայմանը. Հարցին հաջորդած մյուս հարցը պետք է նախորդ հարցին պատասխան լինի... Այսինքն այսպիսի հարցին «Երեկ լա՞վ եղանակ էր», պետք է հաջորդի ասենք այսպիսի պատասխան «Իսկ եղանակը միայն լա՞վն է լինում» կամ գոնե «Իսկ դա ի՞նչ կապ ունի արաբա-իսրաելյան կոնֆլիկտի հետ», բայց ոչ երբեք «Իսկ քանի՞ տարեկան է Բուշը» : Եթե նկատում եք առաջին երկուսում գոնե ինչ-որ կերպ պատասխան կա, իսկ երրորդում պատասխանի որեւէ նշույլ անգամ բացակայում է:
Եթե կանոններին հետեւել, բավական հետաքրքիր բան է ստացվում արդյունքում, մի շարք ֆորումներում փորձել ենք Տալիս եմ առաջին մեկնարկային հարցը…

Դե ինչ, սկսեցի՞նք...