Հայկական հեռուստատեսության պատմության մեջ «Շանթի» անունը կգրվի որպես այս ֆորմատի երաժշտական ծրագիր կազմակերպած առաջին հեռուստաալիք: Երկու քիչ թե շատ հաջողված «Հայսուպերսթար»-երից հետո, «Շանթը» որոշել է մի քիչ ձևափոխել ծրագրի երաժշտական կողմը՝ փոփ ուղղվածությունը փոխելով ժողովրդականի: Թողնելով տարօրինակության մասին մտքերը (կարդալ http://www.akumb.am/showthread.php?t=12249), ասեմ, որ ես մեծ հետաքրքրությամբ կդիտեի այս ծրագիրը: Նամանավանդ, եթե «ժողովրդական» երգը չփչացվի տարատեսակ նվնվոցով ու մուղամներով:
http://shant-tv.com/program.php?id=440Աշխատանքներ եթերում և եթերից դուրս. սևեռված հայացքներ, անվստահ դեմքեր, առաջին քայլեր, հետաքրքիր դիմախաղ, լարված պայքար, պայքար դեպի հաղթանակ...
Հաղթանակ, որ նրանց կպարգևի «ժողովրդական երգչի» պատվավոր կոչում.
Պատրաստ են, արդյոք, նրանք:
Դատեք ինքներդ` դիտելով նախագծի օրագրերը ամեն երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ.ժամը 23.00-ին «Շանթ»-ի եթերում:
Էջանիշներ