Ամուսնությունների թիվը քչանում է, որովհետև.համաձայն ե՞ք:_DEATH_-ի խոսքերից
Ամուսնությունների թիվը քչանում է, որովհետև.համաձայն ե՞ք:_DEATH_-ի խոսքերից
Վերջին խմբագրող՝ Մելիք: 27.08.2006, 19:28:
ամուսնությունները քչանում են, քանի որ մարդկանց սոցիալական վիճակը լավ չի. Հիմա երտասարդերը ձգտում են ապրել առանձին, իսկ առանձին բնակարան գնելը կամ նույնիսկ վարձակալելը լուրջ գումարների հետ է կապված: Մյուս կարևոր փաստը այն է, որ երիտասարդները ձգտում են կայանալ , կյանքում իրենց տեղը գտնել, կարիերայի համար են շատ ժամանակ ու լուրջ գումարներ ծախսում: Սեռական հարաբերություններն էլ դարձել են ավելի հասանելի: Բացի դրանից ապրում ենք մի պետության մեջ, որտեղ երաշխիք չունես վաղվա օրվա համար, ուր մնաց ընտանիք կազմես, ու այդ պատասխանատու հոգսը վերցնես քո վրա:
Համաձայն եմ docart-ի հետ: Հիմիկվա սերունդի աշխարհայացքներն ու մտածելակեպրը շատ են փոխվել: Եթե առաջ ընդունված էր , որ 17 տարեկան աղջկան շուտ ամուսնացնեին (քանի հնարավորություն կա, որ հանկարծ 20-ում "տանը չմնա") , ապա հիմա աղջիները ձգտում են սովորել, աշխատել, հասունանալ, կյանք տեսնել ... հետո նոր ամուսնանալ:
Նույն էլ տղաների մեծամասնությունը . էլ չեն ցանակնում ամուսնանալ տատիկի կամ մայրիկի հավանած ներքևի հարևանի եփող-թափող, անող-դնող , տնարար, համեստ աղջկա հետ: Իհարկե աղջկա համար այդ բոլոր հատկությունները գովելի են, բայց միայն դրա համար չէ, որ պիտի ամուսնանան և մինչ ամուսնանալը նախ և առաջ պետք է ինքնահաստատվել կյանքում : Հիմա ափալ-թափալ չեն ամուսնանանում, շփվում են, մտերմանում իրար հետ, մեկը մյուսին ճանաչում... վերջապես ամեն պատահածի հետ չես կարող կյանքդ կապել
Իմ նկատելով հենց էս մտածելակերպով են շարժվում հիմիկվա հայ երիտասարդությունը: Բացի այդ (docart-ն արդեն նշեց), հիմա սեռական հարաբերությունները շատ ավելի հասանելի են դարձել, իսկ ոչ վաղ անցյալում շատրեն ամուսնանում էին զուտ սեռական պահնջմուքները բավարարելու համար
Էլ չեմ ասում ֆինանսական պրոբլեմների մասին... պատճառները շատ են...
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Իսկ ես չէի ասի, թե քչանում են:
Ne inducas in tentationem...
Բայց ընդակառակը էս վերջին տարիներում ամուսնությունների թիվը աճել է, մ՞իթե դուք չեք նկատել դա: Ամուսնությունների թիվը կրճատվել էր 88-ից հետո մինչև երեվի 2000 թվականը,իսկ դրանից հետո,նամանավանդ էս վերջերս ամուս. ի թիվը լավ աճել է:
ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС
Ուշ ամուսնանալը ամուսնությունների քանակի վրա չի ազդում։Arm_Lionne-ի խոսքերից
Ամուսնությունների թիվը չի քչանում։ Ամուսնությունների թիվը շատանում է։Մելիք-ի խոսքերից
1000 բնակչի հաշվով ամուսնությունների թիվը՝
2000 թ. = 3.4
2001 թ. = 3.8
2002 թ. = 4.3
2003 թ. = 4.8
2004 թ. = 5.3
http://www.armstat.am/StatData/tareg...egirq_05_4.pdf
2005 թ. վիճակագրությունը չեմ գտել, բայց պարզ երևում է որ 2005 և 2006-ին ամուսնությունները էլ ավելի շատ կլինեն։
Հետաքրքիր է ի՞նչ են հիմա ասելու docsite-ը ու ArmLionne-ը։
Docart-ըՍահակ-ի խոսքերից
Շատ ավելի լավ, որ ամուսնությունները շատանում են…
ԻհարկեՍահակ-ի խոսքերից
Ազդում է որակի վրա
Եթե ուշադիր կարդաիք իմ գրառումը, կնկատեիք որ ես ամուսնությունների քանակի մասին հավանական ոչինչ չեմ ասել: Չեմ էլ կարող ասել, քանի որ Հայաստանում չեմ բնակվում:
Կոնկրետ Arm_Lionne-ը շատ ուրախ է այդ տվյալաների համարՍահակ-ի խոսքերից
Իսկ ի՞նչ կասեք բաժանությունների համար:
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Նախ ոչինչ էլ պարզ չի երևում, երկրորդն էլ ամուսնությունների թվի աճը հիմնականում դիտարկվում է ծնելիության աճի կոնտեքստում, իսկ Հայաստանի բնակչության բնական աճը մնում է բացասական, որքան ինձ է հայտնի։Սահակ-ի խոսքերից
Չնայած ճիշտ եք ասում, երկու շաբաթ առաջ նույն օրը երկու ընկերներիս հարսանիքներն էր
Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։
Իմ կարծիքով գնալով շատանում են ամուսնությունները...
Շա~ատ եմ սիրում հարսանիքներ...հատկապես երբ հարսնաքուր եմ ...
ԿՅԱՆՔԸ ՀԱՍՔԱՆՉ Է ...
Հարսանիքների քանակի աճը չի նշանակում ամուսնությունների քանակի աճ: Հարսանիքների քանակի աճը ունի իր պատճառները: Նախ կա մի փոքրիկ զանգված, որը իրոք փող ունի (այստեղ չխոսենք այդ փողի աղբյուրների մասին), մյուս մասը ցանկանալով հետ չմնալ առաջիններից (բարոյահոգեբանական բավականություն և հասարակական որոշակի կարգավիճակ ստանալու/պահպանելու համար) առաջիններից պարտքով վերցրած փողով է անում հարսանիք: Այստեղից էլ ստեղծվում է իլյուզիա, որ Հայաստանում ամուսնությունների քանակը շատացել է:Sergey-ի խոսքերից
Ինչ վերաբերվում է վիճակագրությանը, ապա ես դրան մեղմ ասած չեմ հավատում, քանի որ նույն վիճակագրական տվյալներով Հայաստանի բյուջեն տարեցտարի աճի նոր ռեկորդեր է սահմանում, իսկ ինֆլյացիան նույն վիճակագրույամբ այնքան չնչին է (մեկ-մեկ էլ նույնիսկ բացասական), որ խոսելն անգամ ավելորդ է:
հնարավոր է , որ բացարձակ հաշվով ամուսնությունների քանակը աճել է, բայց ես ել ունեմ իմ փաստերը: Ավելի ուշ տարիքում ամուսնանալու հետ կապված 20-50 տարեկան կանանց և աղջիկների 50 տոկոսը ամուսնացած չէ: այսինքն բնակչության շատ մեծ զանգված չի մասնակցում վերարտադրողական պրոցեսին: Իսկ ինչ վերաբերվում է ծնելիությանը, Հայաստանը դեռ չի հասել նույնիսկ 1988թ ծնելիության 50 տոկոսին: Ու չի ել հասնի, որովհետև նույնիսկ սոցիալապես ամենաապահով ընտանիք 2 երեխայից ավել չի ձգտում ունենալ: Իսկ բնակչության աճի համար միջին ծնելիությունը պետք է կազմի 2.15 երեխա մեկ ընտանիքում: Եթե սրան ավելացնենք նաև միգրացիան, ապա պարզ կլիննի թե Հայաստանի բնակչության աճը դրական է թե բացասական: Իսկ ինչու չեք ուզում գրել նաև ամուսնալուծությունների աճի ստատիստիկան???
ամեն ինչ հարաբերական է...
Այսինքն՝ ուզում ես ասել, որ հնարավոր է հարսանիք անել՝ առանց ամուսնանալու՞ հակառակը լսել էի, բայց որ հարսանիք անեն, ու արարողությունից հետո հարսն ու փեսան ամեն մեկը գնա իր հոր տուն ու շարունակի ապրել առանձին, այսինքն՝ չամուսնացած... այ էդ մեկը չէի լսել...Artgeo-ի խոսքերից
Սրա դեմ ոչինչ չունեմ ասելու, համաձայն եմ, բայց հարսանիքների վերաբերյալ քո բերած օրինակի մեջ, կներես, տրամաբանություն չեմ տեսնում...Ինչ վերաբերվում է վիճակագրությանը, ապա ես դրան մեղմ ասած չեմ հավատում, քանի որ նույն վիճակագրական տվյալներով Հայաստանի բյուջեն տարեցտարի աճի նոր ռեկորդեր է սահմանում, իսկ ինֆլյացիան նույն վիճակագրույամբ այնքան չնչին է (մեկ-մեկ էլ նույնիսկ բացասական), որ խոսելն անգամ ավելորդ է:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 29.08.2006, 06:32:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ոչ, ասում եմ, որ առաջ հարսանիք չէին անում, բայց ամուսնանում էին, իսկ հիմա… Նորից կարդա գրածսUluana-ի խոսքերից
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ