User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Ինչու՞ են քչանում ամուսնությունները

  1. #1
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչու՞ են քչանում ամուսնությունները

    Ամուսնությունների թիվը քչանում է, որովհետև.
    Մեջբերում _DEATH_-ի խոսքերից
    փաստը մնում է փաստ, որ գնալով ավելի է նվազում ամուսնությունների թիվը և ավելի են աճում բաժանությունները, այդ տեղից կարելի է հետևություն անել, որ գնալով ավել ու ավելի է կրճատվում սիրահարվողների թիվը, եթե այսպես շարունակվի, միգուցե մի օր իսկական սեր հասկացություն չլինի
    համաձայն ե՞ք:
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 27.08.2006, 19:28:

  2. #2
    Լիարժեք անդամ docart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    41
    Գրառումներ
    135
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ են քչանում ամուսնությունները

    ամուսնությունները քչանում են, քանի որ մարդկանց սոցիալական վիճակը լավ չի. Հիմա երտասարդերը ձգտում են ապրել առանձին, իսկ առանձին բնակարան գնելը կամ նույնիսկ վարձակալելը լուրջ գումարների հետ է կապված: Մյուս կարևոր փաստը այն է, որ երիտասարդները ձգտում են կայանալ , կյանքում իրենց տեղը գտնել, կարիերայի համար են շատ ժամանակ ու լուրջ գումարներ ծախսում: Սեռական հարաբերություններն էլ դարձել են ավելի հասանելի: Բացի դրանից ապրում ենք մի պետության մեջ, որտեղ երաշխիք չունես վաղվա օրվա համար, ուր մնաց ընտանիք կազմես, ու այդ պատասխանատու հոգսը վերցնես քո վրա:

  3. #3
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ են քչանում ամուսնությունները

    Համաձայն եմ docart-ի հետ: Հիմիկվա սերունդի աշխարհայացքներն ու մտածելակեպրը շատ են փոխվել: Եթե առաջ ընդունված էր , որ 17 տարեկան աղջկան շուտ ամուսնացնեին (քանի հնարավորություն կա, որ հանկարծ 20-ում "տանը չմնա") , ապա հիմա աղջիները ձգտում են սովորել, աշխատել, հասունանալ, կյանք տեսնել ... հետո նոր ամուսնանալ:
    Նույն էլ տղաների մեծամասնությունը . էլ չեն ցանակնում ամուսնանալ տատիկի կամ մայրիկի հավանած ներքևի հարևանի եփող-թափող, անող-դնող , տնարար, համեստ աղջկա հետ: Իհարկե աղջկա համար այդ բոլոր հատկությունները գովելի են, բայց միայն դրա համար չէ, որ պիտի ամուսնանան և մինչ ամուսնանալը նախ և առաջ պետք է ինքնահաստատվել կյանքում : Հիմա ափալ-թափալ չեն ամուսնանանում, շփվում են, մտերմանում իրար հետ, մեկը մյուսին ճանաչում... վերջապես ամեն պատահածի հետ չես կարող կյանքդ կապել
    Իմ նկատելով հենց էս մտածելակերպով են շարժվում հիմիկվա հայ երիտասարդությունը: Բացի այդ (docart-ն արդեն նշեց), հիմա սեռական հարաբերությունները շատ ավելի հասանելի են դարձել, իսկ ոչ վաղ անցյալում շատրեն ամուսնանում էին զուտ սեռական պահնջմուքները բավարարելու համար
    Էլ չեմ ասում ֆինանսական պրոբլեմների մասին... պատճառները շատ են...
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  4. #4
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ են քչանում ամուսնությունները

    Իսկ ես չէի ասի, թե քչանում են:
    Ne inducas in tentationem...

  5. #5
    Комуто айфон,кому то хлеб Vaho-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2006
    Գրառումներ
    941
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ են քչանում ամուսնությունները

    Բայց ընդակառակը էս վերջին տարիներում ամուսնությունների թիվը աճել է, մ՞իթե դուք չեք նկատել դա: Ամուսնությունների թիվը կրճատվել էր 88-ից հետո մինչև երեվի 2000 թվականը,իսկ դրանից հետո,նամանավանդ էս վերջերս ամուս. ի թիվը լավ աճել է:
    ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС

  6. #6
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ են քչանում ամուսնությունները

    Մեջբերում Arm_Lionne-ի խոսքերից
    Համաձայն եմ docart-ի հետ: Հիմիկվա սերունդի աշխարհայացքներն ու մտածելակեպրը շատ են փոխվել: Եթե առաջ ընդունված էր , որ 17 տարեկան աղջկան շուտ ամուսնացնեին (քանի հնարավորություն կա, որ հանկարծ 20-ում "տանը չմնա"), ապա հիմա աղջիները ձգտում են սովորել, աշխատել, հասունանալ, կյանք տեսնել ... հետո նոր ամուսնանալ:
    Ուշ ամուսնանալը ամուսնությունների քանակի վրա չի ազդում։

  7. #7
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ են քչանում ամուսնությունները

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Ամուսնությունների թիվը քչանում է ...
    Ամուսնությունների թիվը չի քչանում։ Ամուսնությունների թիվը շատանում է։

    1000 բնակչի հաշվով ամուսնությունների թիվը՝
    2000 թ. = 3.4
    2001 թ. = 3.8
    2002 թ. = 4.3
    2003 թ. = 4.8
    2004 թ. = 5.3
    http://www.armstat.am/StatData/tareg...egirq_05_4.pdf

    2005 թ. վիճակագրությունը չեմ գտել, բայց պարզ երևում է որ 2005 և 2006-ին ամուսնությունները էլ ավելի շատ կլինեն։

    Հետաքրքիր է ի՞նչ են հիմա ասելու docsite-ը ու ArmLionne-ը։

  8. #8
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ են քչանում ամուսնությունները

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից
    docsite-ը ։
    Docart-ը
    Շատ ավելի լավ, որ ամուսնությունները շատանում են…

  9. #9
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ են քչանում ամուսնությունները

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից
    Ուշ ամուսնանալը ամուսնությունների քանակի վրա չի ազդում։
    Իհարկե
    Ազդում է որակի վրա
    Եթե ուշադիր կարդաիք իմ գրառումը, կնկատեիք որ ես ամուսնությունների քանակի մասին հավանական ոչինչ չեմ ասել: Չեմ էլ կարող ասել, քանի որ Հայաստանում չեմ բնակվում:


    Մեջբերում Սահակ-ի խոսքերից

    Հետաքրքիր է ի՞նչ են հիմա ասելու docsite-ը ու ArmLionne-ը։
    Կոնկրետ Arm_Lionne-ը շատ ուրախ է այդ տվյալաների համար

    Իսկ ի՞նչ կասեք բաժանությունների համար:
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  10. #10
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ են քչանում ամուսնությունները

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից
    Ամուսնությունների թիվը չի քչանում։ Ամուսնությունների թիվը շատանում է։

    1000 բնակչի հաշվով ամուսնությունների թիվը՝
    2000 թ. = 3.4
    2001 թ. = 3.8
    2002 թ. = 4.3
    2003 թ. = 4.8
    2004 թ. = 5.3
    http://www.armstat.am/StatData/tareg...egirq_05_4.pdf
    2005 թ. վիճակագրությունը չեմ գտել, բայց պարզ երևում է որ 2005 և 2006-ին ամուսնությունները էլ ավելի շատ կլինեն։
    Հետաքրքիր է ի՞նչ են հիմա ասելու docsite-ը ու ArmLionne-ը։
    Նախ ոչինչ էլ պարզ չի երևում, երկրորդն էլ ամուսնությունների թվի աճը հիմնականում դիտարկվում է ծնելիության աճի կոնտեքստում, իսկ Հայաստանի բնակչության բնական աճը մնում է բացասական, որքան ինձ է հայտնի։
    Չնայած ճիշտ եք ասում, երկու շաբաթ առաջ նույն օրը երկու ընկերներիս հարսանիքներն էր
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  11. #11
    Լիարժեք անդամ Bonita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    131
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ են քչանում ամուսնությունները

    Իմ կարծիքով գնալով շատանում են ամուսնությունները...
    Շա~ատ եմ սիրում հարսանիքներ...հատկապես երբ հարսնաքուր եմ ...

    ԿՅԱՆՔԸ ՀԱՍՔԱՆՉ Է ...


  12. #12
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ինչու՞ են քչանում ամուսնությունները

    Մեջբերում Sergey-ի խոսքերից
    Նախ ոչինչ էլ պարզ չի երևում, երկրորդն էլ ամուսնությունների թվի աճը հիմնականում դիտարկվում է ծնելիության աճի կոնտեքստում, իսկ Հայաստանի բնակչության բնական աճը մնում է բացասական, որքան ինձ է հայտնի։
    Չնայած ճիշտ եք ասում, երկու շաբաթ առաջ նույն օրը երկու ընկերներիս հարսանիքներն էր
    Հարսանիքների քանակի աճը չի նշանակում ամուսնությունների քանակի աճ: Հարսանիքների քանակի աճը ունի իր պատճառները: Նախ կա մի փոքրիկ զանգված, որը իրոք փող ունի (այստեղ չխոսենք այդ փողի աղբյուրների մասին), մյուս մասը ցանկանալով հետ չմնալ առաջիններից (բարոյահոգեբանական բավականություն և հասարակական որոշակի կարգավիճակ ստանալու/պահպանելու համար) առաջիններից պարտքով վերցրած փողով է անում հարսանիք: Այստեղից էլ ստեղծվում է իլյուզիա, որ Հայաստանում ամուսնությունների քանակը շատացել է:
    Ինչ վերաբերվում է վիճակագրությանը, ապա ես դրան մեղմ ասած չեմ հավատում, քանի որ նույն վիճակագրական տվյալներով Հայաստանի բյուջեն տարեցտարի աճի նոր ռեկորդեր է սահմանում, իսկ ինֆլյացիան նույն վիճակագրույամբ այնքան չնչին է (մեկ-մեկ էլ նույնիսկ բացասական), որ խոսելն անգամ ավելորդ է:

  13. #13
    Լիարժեք անդամ docart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    41
    Գրառումներ
    135
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ են քչանում ամուսնությունները

    հնարավոր է , որ բացարձակ հաշվով ամուսնությունների քանակը աճել է, բայց ես ել ունեմ իմ փաստերը: Ավելի ուշ տարիքում ամուսնանալու հետ կապված 20-50 տարեկան կանանց և աղջիկների 50 տոկոսը ամուսնացած չէ: այսինքն բնակչության շատ մեծ զանգված չի մասնակցում վերարտադրողական պրոցեսին: Իսկ ինչ վերաբերվում է ծնելիությանը, Հայաստանը դեռ չի հասել նույնիսկ 1988թ ծնելիության 50 տոկոսին: Ու չի ել հասնի, որովհետև նույնիսկ սոցիալապես ամենաապահով ընտանիք 2 երեխայից ավել չի ձգտում ունենալ: Իսկ բնակչության աճի համար միջին ծնելիությունը պետք է կազմի 2.15 երեխա մեկ ընտանիքում: Եթե սրան ավելացնենք նաև միգրացիան, ապա պարզ կլիննի թե Հայաստանի բնակչության աճը դրական է թե բացասական: Իսկ ինչու չեք ուզում գրել նաև ամուսնալուծությունների աճի ստատիստիկան???

    ամեն ինչ հարաբերական է...

  14. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչու՞ են քչանում ամուսնությունները

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Հարսանիքների քանակի աճը չի նշանակում ամուսնությունների քանակի աճ: Հարսանիքների քանակի աճը ունի իր պատճառները: Նախ կա մի փոքրիկ զանգված, որը իրոք փող ունի (այստեղ չխոսենք այդ փողի աղբյուրների մասին), մյուս մասը ցանկանալով հետ չմնալ առաջիններից (բարոյահոգեբանական բավականություն և հասարակական որոշակի կարգավիճակ ստանալու/պահպանելու համար) առաջիններից պարտքով վերցրած փողով է անում հարսանիք: Այստեղից էլ ստեղծվում է իլյուզիա, որ Հայաստանում ամուսնությունների քանակը շատացել է:
    Այսինքն՝ ուզում ես ասել, որ հնարավոր է հարսանիք անել՝ առանց ամուսնանալու՞ հակառակը լսել էի, բայց որ հարսանիք անեն, ու արարողությունից հետո հարսն ու փեսան ամեն մեկը գնա իր հոր տուն ու շարունակի ապրել առանձին, այսինքն՝ չամուսնացած... այ էդ մեկը չէի լսել...
    Ինչ վերաբերվում է վիճակագրությանը, ապա ես դրան մեղմ ասած չեմ հավատում, քանի որ նույն վիճակագրական տվյալներով Հայաստանի բյուջեն տարեցտարի աճի նոր ռեկորդեր է սահմանում, իսկ ինֆլյացիան նույն վիճակագրույամբ այնքան չնչին է (մեկ-մեկ էլ նույնիսկ բացասական), որ խոսելն անգամ ավելորդ է:
    Սրա դեմ ոչինչ չունեմ ասելու, համաձայն եմ, բայց հարսանիքների վերաբերյալ քո բերած օրինակի մեջ, կներես, տրամաբանություն չեմ տեսնում...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 29.08.2006, 06:32:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #15
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ինչու՞ են քչանում ամուսնությունները

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Այսինքն՝ ուզում ես ասել, որ հնարավոր է հարսանիք անել՝ առանց ամուսնանալու՞
    Ոչ, ասում եմ, որ առաջ հարսանիք չէին անում, բայց ամուսնանում էին, իսկ հիմա… Նորից կարդա գրածս

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչու՞ եմ ստիպված ․․․
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 132
    Վերջինը: 22.12.2015, 17:08
  2. Ինչու՞ ես թաքնվում…
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 96
    Վերջինը: 27.08.2010, 02:31
  3. Իսկ ինչու ոչ վվվ.ակումբ.ամ???
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.02.2007, 00:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •