Մեջբերեմ նախագծի կայքից
Աստղերը ծնվում են հազար տարին մեկ:
Սակայն պատահում են բացառիկ դեպքեր, երբ մի քանի ամսում Ձեր աչքի առջև կարող է ծնվել միանգամից աստղային միգամածություն: Դա միայն այն դեպքում, եթե երկնակամարը Արմենիա TV-ի եթերն է, իսկ աստղերով զբաղվում է Tata production-ը:
Բացարձակապես նոր նախագիծ, որի անվանումը համապատասխանում է էությանը: Համազգային, քանի որ մասնակիցներն ընտրվելու են ողջ աշխարհում բնակվող ազգությամբ հայ շնորհալի երիտասարդներից: Իսկ` Աստղ, քանի որ այդ երիտասարդները Ձեր աչքի առջև աստիճանաբար վերածվելու են աստղերի:
Նախագծի առաջին փուլը իրականացվելու է 2007 թվականի հուլիս-նոյեմբեր ամիսների ընթացքում: 18-ից բարձր ազգությամբ հայ 16 երիտասարդներ ամենօրյա տքնաջան աշխատանքի արդյունքում հանդիսատեսի աչքի առջև աստիճանաբար վերածվելու են աստղերի: Գրվում են բացարձակապես նոր երգեր` նոր բառերով և նոր գործիքավորումներով:
Էջանիշներ