Հարգելի ակումբցիներ, այստեղ ցանկանում եմ լսել Ձեր կարծիքը երաժշտություն բաժնի զարգացման վերաբերյալ: Օրինակ ի՞նչ եք կարծում, իմաստավորված է ավելացնել երաժշտության որոշ ճյուղերին վերաբերվող ենթաբաժիններ, ո՞վ կարող է դրանք ղեկավել, ակտիվացնել ընդհանուր բաժնի քննարկումները, դարձնել առավել լուրջ, առավել հետաքրքիր: Ուրիշ ի՞նչ նորամուծություններ կարելի է մտցնել այդ բաժնում: