Դու գնացիր ու նոր միայն ես հասկացա,
Որ եղել ես դու ամեն ինչ,
Ու ես հիմա չունեմ ոչինչ:
Լոկ կարոտն է ինձ մնացել,
Ես նրան եմ կյանքս հանձնել,
Ու որքանով հիմա գիտեմ
Այդ կարոտից ազատվելու հնար չկա,
Ո՛չ հանգիստ է նա ինձ տալիս,
Ո՛չ էլ գոնե կյանքից գնալ...
Ավելացվել է 8 րոպե անց
Եկա Քեզ ասեմ ես՝ Մնաս բարով,
Ա՜խ, հեռանում եմ, հեռանում ցավով,
Գնում եմ հեռու՜, հեռու երկրներ,
Գնում եմ երկար, գուցե և ընդմիշ...
3 տարի է անցել այդ օրից
Եվ ես հիշու եմ, հիշում եմ նորից,
Որ կա աշխարհում մի չքնա՜ղ էակ,
Որին սիրել եմ ես մաքուր սրտով:
Թող այս խոսքերը դատարկ չթվան,
Կամ էլ ափսոսանք պատանեկության,
Թող այս խոսքերը դառնան լոկ փարոս
Բոլոր սիրահար զույգերի համար...
Էջանիշներ