Ժո՛ղ, դուք խոսում եք սննդի միայն էներգետիկ նշանակության մասին: Էդ դեպքում համաձայն եմ. բույսերից (մասնավորապես՝ օսլայով հարուստ, այսինքն՝ կարտոֆիլ, հացամթերք) ավելի շատ էներգիա կարող ես ստանալ: Միսն այդքան էլ մեծ էներգետիկ արժեք չունի, քանի որ հիմնականում սպիտակուցից է բաղկացած, իսկ էներգիայի հիմնական աղբյուրը ածխաջրերն են: Բայց պետք չէ մոռանալ նաև սննդի որակական արժեքի մասին: Էս դեպքում դու մսով երբևէ չես ստանա այն վիտամինները, որոնք կան բուսական սննդի մեջ: Բայց մյուս կողմից, մսի մեջ էլ բավական շատ վիտամիններ կան ու կան նաև բոլոր անփոխարինելի ամինաթթուները: Դու նույնը կարող ես նաև բուսական սննդից ստանալ, բայց դրա համար պետք է շատ ուշադիր հետևես, թե ինչ ես ուտում, որովհետև սխալ զուգակցելու դեպքում դու պարզապես չես ստանա բոլոր անփոխարինելի ամինաթթուները, և օրգանիզմդ կհյուծվի:
Ինչ վերաբերում է մսի վնասներին, ապա նրա ճարպն է խիստ վնասակար, հատկապես՝ տավարի ու ոչխարի մսի, ինչպես նաև տապակած վիճակում ավելի վնասակար է, քան խաշած: Այն ունի քաղցկեղածին և աթերոսկլերոզ առաջացնող հատկություններ, որոնք մեր դարի ամենամեծ պրոբլեմներից են:
Բայց թե ինչ վնասներ կարող է հասցնել անյուղ խաշած միսը, ես դեռ ոչ մի տեղ ոչ մի հիմնավորում չեմ գտել:
Ավելացվել է 2 րոպե անց
Արշա՛կ, կխնդրեի, որ չհիմնավորված հայտարարություններ չանես, որովհետև սովետական կրթություն չստացած արևմտյան շատ բժիշկներ նույնպես գտնում են, որ, ասենք, ստամոքսի քաղցկեղի կամ վտանգավոր ճարպակալման դեպքում ցուցված է ամեն օր անյուղ խաշած միս ուտելը:Բյուրակնը ասաց՝ որոշ հիվանդությունների դեպքում։ Այդ բժիշկները ավելի շատ սովետական շրջանում կրթություն ստացածներն են, քանի որ սովետի ժամանակ գտնում էին, որ. «բուսակերությունը խիստ վնասակար զբաղմունք է»։ Դե հիմա հո չեն կարող քնել–ելնել ու խոստովանել, որ սխալվել են։ Իհարկե, շատերն էլ կան, որ իրոք տենց են կարծում։
Ավելացվել է 19 րոպե անց
Մի բան էլ ավելացնեմ: Որպես ապացույց, որ, այնուամենայնիվ, բուսակերությունը որոշակի վնասներ բերում է, ներկայացնում եմ այս հղումը: Հետազոտություն կատարողներն էլ սովետական կրթություն ստացածներ չեն, որ սուտ բաներ ասեն:
Էջանիշներ