Գյուղատնտեսության բնագավառից.
Հացահատիկով սնվող անասունները և արածելով սնվող անասունները ավելի շատ ջուր են խլում, քան հենց հացահատիկային դաշտերը ջրելը։ Ըստ ԱՄՆ-ի գյուղատնտեսական նախարարության տվյալների, ֆերմաների կենդանիների համար աճեցվող ցանքերը ջրելու վրա է գնում ԱՄՆ-ի ջրային ռեսուրսների մոտ 50 %-ը և գյուղատնտեսական հողատարածքի 80 %-ը: Որպես սնունդ օգտագործելու համար մեծացվող անասունները օգտագործում են ԱՄՆ-ի սոյայի դաշտերի 90 %-ը, եգիպտացորենի 80 %-ը և գումարային բոլոր հացահատիկային դաշտերի 70 %-ը:
Այս և շատ ուրիշ տվյալներ ցույց են տալիս, թե որքան ոչ էֆֆեկտիվ է մսակերությունը բնության ռեսուրսները ռացիոնալ օգտագործելու առումով:
http://news.bbc.co.uk/2/hi/science/nature/3559542.stm


Մեջբերել

Բյուր, բայց խոսքը ձվի ու կաթնամթերքի մասին չէր, այլ մսի։ Ամբողջ հարցն այն է, որ կենդանիների զգալի մասին բուծում, բազմացնում են հենց որպես մսամթերք, իսկ եթե միայն կաթնամթերքի ու ձվի համար պահեին, կենդանիներին արհեստական եղանակներով այդքան բազմացնելու և մսատվության համար արհեստականորեն չաղացնելու կարիք չէր լինի, համապատասխանաբար այդքան քանակությամբ կեր պետք չէր լինի ու ահագին կտնտեսվեր, բա։

Էջանիշներ