User Tag List

Էջ 1 23-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 334 հատից

Թեմա: Բուսակերություն

  1. #1
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բուսակերություն

    Ես ուզում եմ քննարկենք մի հարց:
    Ինչու են շատերը հրաժարվում մսից, ասելով թե "առողջ սնունդ չի", այս ամենը ճիշտ չի, պետք է ուղղակի ճիշտ կերպով օգտագործել սնունդը:
    Իմ ընկերուհին Բուսակեր էր և երեխա էր սպասում, ու բժիշկը նրան ասեց որ անպայման ամեն օր պետք է մի կտոր միս ուտի, չեմ հիշում ինչ որ անուն ասեց, ինչ որ բանի պակաս կար, հիմա նրա երեխաները մեծացել են արդեն, բայց նա միս ուտում է և նույնիսկ հաճույքով ու ինքն է զարմանում իր վրա:
    Ինչ վերաբերվում է ավելոր քաշ և այլն:
    Դա առաջանում է ավելորդ միս ուտելուց, ես կարելի է ասել երկու օրը մեկ միս եմ ուտում անպայման և ամեն ինչ նորմալ է:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 31.07.2007, 22:02:

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գիշատիչ թե Խոտակեր

    Ես ինքս էլ բուսակեր եմ արդեն մոտ մեկուկես տարի (չնայած ձուկ ուտում եմ): Կարող եմ ասել, որ բուսակերությունը նիհարելու հետ կապ չունի, քանի որ միս չուտելով սպիտակուցներ համեմատաբար քիչ ենք ստանում, իսկ սպիտակուցները չեն չաղացնում, քանի որ օրգանիզմում չեն կուտակվում:
    Ի դեպ, չեմ կարող ասել ավելի առողջ եմ, թե հիվանդ, բայց կարող եմ ասել, որ օրգանիզմս սովորել է հասկանալ, թե ինչ է իրեն պետք:
    Մի բան էլ հղիության մասին ասեմ: Ճիշտ է՝ բժշկական տեսանկյունից խորհուրդ է տրվում միս ուտել հղի ժամանակ, բայց վերջին եռամսյակում պետք է սահմանափակել, քանի որ երիկամային հիվանդությունների վտանգ կա:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 31.07.2007, 22:02:

  3. #3
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գիշատիչ թե Խոտակեր

    Էրեխեք ինձ շատ հետաքրքիր է բուսակերները կաթնամթերք ուտում են՞: Չասեք դա կենդանածին ա, գիտեմ, բայց բուսակերների պայքարը կենդանիներին չոչնչացնելու դեմ ա չէ՞: Թե սխալվում եմ՞:
    http://www.conversebank.am/am/IntBank

  4. #4
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. Գիշատիչ թե Խոտակեր

    Մեջբերում Mogakan`Lapterik-ի խոսքերից Նայել գրառումը
    Էրեխեք ինձ շատ հետաքրքիր է բուսակերները կաթնամթերք ուտում են՞: Չասեք դա կենդանածին ա, գիտեմ, բայց բուսակերների պայքարը կենդանիներին չոչնչացնելու դեմ ա չէ՞: Թե սխալվում եմ՞:
    Բուսակերության մի շարք պատճառներ կան.
    • հոգևոր-կրոնական (հիմնված որևէ հոգևոր ուսմունքի վրա)
    • բարոյագիտական (բողոք կենդանիներին կոտորելու տանջալից եղանակների դեմ կամ կենդանիների սպանության դեմ` որպես այդպիսին)
    • բժշկահիգիենիկ (օգուտ ֆիզիկական առողջության համար)
    • գեղագիտական (կենդանիների սպանդն ու դրան հաջորդող մսամշակումն ընկալելու ժամանակ ունեցած զգացողությունների տհաճության հետ կապված)
    • էկոլոգիական (բողոք արոտավայրերի համար անտառների ոչնչացման, անասնաբուծության թափոններով շրջակա միջավայրի աղտոտման և այլնի դեմ)
    • տնտեսական (մսակերության ծախսային աննպատակահարմարությունը)


    Ու կախված նրանից, թե տվյալ մարդը ի՞նչ պատճառ(ներ)ով է բուսակեր, կարող է կաթնամթերք ուտել կամ չուտել։ Կաթնամթերք չօգտագործողները սովորաբար կարծում են, որ կաթնամթերքը ևս վնասակար սնունդ է։
    Ես ինքս բուսակեր եմ, ոչ մի տեսակի սպանված կենդանի չեմ ուտում, իսկ կաթնամթերք օգտագործում եմ, ու սխալ եմ համարում չօգտագործելը, քանի որ կաթնամթերքն անհրաժեշտ եմ համարում մարդու օրգանիզմի համար։ Կաթնամթերք չօգտագործելու ոչ մի ուրիշ պատճառ էլ չեմ տեսնում։

    Իսկ ընդհանրապես բուսակերության մի քանի տարատեսակ կա.
    խիստ (միայն բուսական սնունդ)` վեգանություն, և ոչ խիստ (թույլատրվում են կենդանական ծագման մթերքներ, բացի կենդանիների մսից): Վեգանների մեջ կան հումակերներ, որոնք ժխտում են խոհարարությունը: Ոչ խիստ բուսակերները բաժանվում են կաթնաբուսակերների (կաթ և կաթնամթերք ընդունողներ) և, այսպես կոչված, կաթնաձվակերների (բացի կաթից ու կաթնամթերքից, թույլատրվում է նաև ձու): Երբեմն իրենց բուսակեր են համարում նաև նրանք, ովքեր մսեղեն չեն օգտագործում, բայց թույլ են տալիս ձուկը և ձկնեղենը:

    Եթե ինչ–որ հարցեր մնացին, ասա, ավելի մանրամասն կներկայացնեմ։

    Ավելացվել է 10 րոպե անց
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի բան էլ հղիության մասին ասեմ: Ճիշտ է՝ բժշկական տեսանկյունից խորհուրդ է տրվում միս ուտել հղի ժամանակ, բայց վերջին եռամսյակում պետք է սահմանափակել, քանի որ երիկամային հիվանդությունների վտանգ կա:
    Էլի պիտի ասեմ, որ էդ քո դավանած բժշկական տեսանկյունից է։ Բազմաթիվ բժիշկներ էլ ընդհանրապես վնասակար են համարում միս ուտելը և հատկապես հղիության ընթացքում։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 14.09.2007, 10:18: Պատճառ: Գրառման ավելացում
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  5. #5
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Բուսակերություն

    Ինձ համար մսակերությունն անթույլատրելի բան է բոլոր, կրկնում եմ, բոլոր դեպքերում. լինի հղիության ժամանակ, կամ երբ մարդ հիվանդ է կամ մահամերձ վիճակումբոլոր դեպքերում էլ միս ուտելն սխալ է ու նաև բոլոր առումներով է սխալ... Մեծ ու սպառիչ պատասխաններ տվող ու նորագույն հետազոտությունների վրա հիմնված մեծ գրականություն ունեմ բուսակերության մասին բայց ափսոս ծավալները չեն թույլատրում որ այստեղ կցեմ ռուսերեն լեզվով այդ տեքստերը, սակայն ցանկացողներին սիրով կարող եմ ուղարկել:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բուսակերություն

    Իսկ ես վստահ եմ, որ բժշկության մեջ բացարձակ ոչինչ չկա: Երբևէ չես կարող ասել, թե այս կամ այն բանն անթույլատրելի է: Եթե ասում ես, այդպես դու սահմանափակում ես, իսկ բնությունն անսահմանափակ է:

  7. #7
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Բուսակերություն

    Բնությունն անսահմանափակ է, բայց ունի իր օրենքները, որոնց չիմացությունը չի ազատում մարդուն պատասխանատվությունից: և այդ օրենքներից մեկը՝ <<մի սպանիր>> կամ <<մի վնասիր>>-ն է. ի դեպ բժիշկները դա ամենալավը պետք է որ իմանան ու ոչ միայն իրենց մասնագիտական գործունեության հետ կապված, այլ կիրառելով ամբողջ կյանքում:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  8. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բուսակերություն

    Այդ դեպքում՝ մի՛ վնասիր բույսերը

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (28.07.2010), Նաիրուհի (09.10.2012)

  10. #9
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Բուսակերություն

    Բյուր ջան եթե ես իմանամ որ կա հնարավորություն ու կարող եմ բույսեր չուտելով էլ նորմալ ապրեմ իմ այս կյանքում ես նրանց էլ չեմ ուտի

    Անմեկնելի զգացում

    Մտքովս հաճախ բաներ են անցնում,
    Որ շատ է նման խելագարության.

    Երբ որ տավարն է ծաղիկ արածում՝
    Չեմ զգում ո՛չ ցավ,
    Ո՛չ էլ ափսոսանք.
    Իսկ երբ որ մարդն է պոկում ծաղիկներ՝
    Մի՜շտ ինչ-որ մի ցավ,
    Ինչ-որ ափսոսանք
    Ծագում է հանկարծ
    Ու ծակում հոգիս...
    Պ. Սևակ
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  11. #10
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բուսակերություն

    Չորս տարի է արդեն բուսակեր եմ, հրաժարվել եմ մսից գիտակցաբար հասկանալով, որ այն ավելի շատ աղտոտում է օրգանիզմս քան տալիս սպիտակուցներ: Դժվար էր միայն առաջին մեկ շաբաթը և դրան հաջորդող նորտարվա օրերը: Բավականին առողջ եմ, չեմ տառապում ոչ մի տեսակ հիվանդություններից, որոնք կարող էին առաջանալ սպիտակուցի պակասից: Ի դեպ ծնողներս բժիշկ լինելով ինձ երբեք չեն պարտադրել միս ուտել ի սկզբանե հարգել են որոշումս ու ինչպես Հուսիկը նշեց, նոր հետազոտությունները բոլորովին ուրիշ բաներ են պարզել, իսկ մեր գրականությունը շաատ հին է:

    Ի դեպ սպիտակուցները լրացնելու համար շատ ձևեր կան, ամենալավ միջոցը դա ցորենի մեկօրյա ծիլերն են: Ուրեմն թրջում եք ցորենը և մեկ օր դնում մութ տեղ, այդ ծիլերը գուցե շաատ համեղ չեն, բայց ամսեկան մեկ երկու այսպիսի սննդի ընդունումը բավական է:

    Ի դեպ ես մի ընկեր ունեմ որը 30 տարի է արդեն վեգան է, այսինքն ոչ մի տեսակ կենդանական սնունդ չի ընդունում, նույնիսկ մեղր, նա 45 տարեկան է բայց 25 տարեկան երիտասարդի տեսք ունի և բացարձակապես առողջ է:

    Ինչևէ ես չեմ դատապարտում և քննադատում նրանց, ովքեր միս են ուտում, ոչ էլ քարոզում եմ միս չուտելը, այս կյանքում ամեն մարդ ինքը պիտի որոշի և ընտրություն անի…
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  12. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բուսակերություն

    Ի դեպ սպիտակուցները լրացնելու համար շատ ձևեր կան, ամենալավ միջոցը դա ցորենի մեկօրյա ծիլերն են: Ուրեմն թրջում եք ցորենը և մեկ օր դնում մութ տեղ, այդ ծիլերը գուցե շաատ համեղ չեն, բայց ամսեկան մեկ երկու այսպիսի սննդի ընդունումը բավական է:
    Պետք չէ բուսակերությունը դարձնել ինչ-որ տանջանք: Ես բուսակեր եմ, որովհետև դա ինձ դուր է գալիս և վերջ: Նախ, ես խիստ կասկածում եմ, որ ցորենի ծիլերի մեջ կան բոլոր անփոխարինելի ամինաթթուները: Կարո՞ղ ես որևէ գրականություն մեջբերել: Երկրորդ հերթին, անհրաժեշտ սպիտակուցներ ստանալու ավելի հեշտ միջոցներ կան: Ճիշտ է՝ դեռ ոչ մի բույս հայտնաբերված չէ, որ պարունակի բոլոր անփոխարինելի ամինաթթուները, բայց դրանք կարելի է ստանալ միաժամանակ մի քանի ոչ մսային (չեմ ասում բուսական, որովհետև այստեղ կաթնամթերքն ու ձուն էլ եմ հաշվի առնում) ուտեստների զուգակցումից: Եթե հետևում ես օրգանիզմիդ պահանջներին, պետք չէ դնել ու հաշվարկել, թե ինչից քանի գրամ ես կերել. օրգանիզմդ քեզ կասի, թե ինչ ուտես: Միայն թե լսել է պետք նրան…

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (28.07.2010)

  14. #12
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բուսակերություն

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետք չէ բուսակերությունը դարձնել ինչ-որ տանջանք: Ես բուսակեր եմ, որովհետև դա ինձ դուր է գալիս և վերջ: Նախ, ես խիստ կասկածում եմ, որ ցորենի ծիլերի մեջ կան բոլոր անփոխարինելի ամինաթթուները: Կարո՞ղ ես որևէ գրականություն մեջբերել: Երկրորդ հերթին, անհրաժեշտ սպիտակուցներ ստանալու ավելի հեշտ միջոցներ կան: Ճիշտ է՝ դեռ ոչ մի բույս հայտնաբերված չէ, որ պարունակի բոլոր անփոխարինելի ամինաթթուները, բայց դրանք կարելի է ստանալ միաժամանակ մի քանի ոչ մսային (չեմ ասում բուսական, որովհետև այստեղ կաթնամթերքն ու ձուն էլ եմ հաշվի առնում) ուտեստների զուգակցումից: Եթե հետևում ես օրգանիզմիդ պահանջներին, պետք չէ դնել ու հաշվարկել, թե ինչից քանի գրամ ես կերել. օրգանիզմդ քեզ կասի, թե ինչ ուտես: Միայն թե լսել է պետք նրան…
    Վայ մի՞թե ես ասացի բուսակերությունը տանջանք է եթե ճիշտն ասեմ ես իմ ասած ծիլերը երբեք չեմ կերել ու կարող է չուտեմ, բայց քանի որ վեգան ընկերներս շատ են նրանք են ինձ պատմել իրենց տարբեր միջոցների մասին, գուցե նրանք կարողանան գրականություն մեջբերել, բայց ես չեմ կարող:

    Եթե մարդ կարողնում է լսել իր օրգանիզմին դա շատ լավ է բայց հաճախ օրգանիզմի փոխարեն մարդու հետ իր հոտառությունն ու տեսողությունն է խոսում: Օ՜ ինչ համեղ հոտ է գալիս այս ուտեստից, մմմ՜ ինչ ախորժելի տեսք ունի այս մեկը..., բայց իրականում նրա մեջ սննդարար ոչինչ չկա
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  15. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բուսակերություն

    եթե ճիշտն ասեմ ես իմ ասած ծիլերը երբեք չեմ կերել ու կարող է չուտեմ, բայց քանի որ վեգան ընկերներս շատ են նրանք են ինձ պատմել իրենց տարբեր միջոցների մասին, գուցե նրանք կարողանան գրականություն մեջբերել, բայց ես չեմ կարող:
    Առավելևս եթե ինքդ չես փորձել ու գրականություն էլ չունես, խնդրում եմ՝ նման խորհուրդներ չտաս: Կխնդրեի նորից կարդալ այս թեման:

  16. #14
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2007
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լռել Re. Բուսակերություն

    Ես ուզում եմ քննարկենք մի հարց:
    Ինչու են շատերը հրաժարվում մսից, ասելով թե "առողջ սնունդ չի", այս ամենը ճիշտ չի, պետք է ուղղակի ճիշտ կերպով օգտագործել սնունդը:
    Իմ ընկերուհին Բուսակեր էր և երեխա էր սպասում, ու բժիշկը նրան ասեց որ անպայման ամեն օր պետք է մի կտոր միս ուտի, չեմ հիշում ինչ որ անուն ասեց, ինչ որ բանի պակաս կար, հիմա նրա երեխաները մեծացել են արդեն, բայց նա միս ուտում է և նույնիսկ հաճույքով ու ինքն է զարմանում իր վրա:
    Ինչ վերաբերվում է ավելոր քաշ և այլն:
    Դա առաջանում է ավելորդ միս ուտելուց, ես կարելի է ասել երկու օրը մեկ միս եմ ուտում անպայման և ամեն ինչ նորմալ է:
    Շատերը մտածում են ,որ բուսակերները ավելի հանգիստ մարդիկ են քան մսակերները…

  17. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բուսակերություն

    Շատերը մտածում են ,որ բուսակերները ավելի հանգիստ մարդիկ են քան մսակերները…
    Շատերին ուղարկեք ինձ մոտ, կտեսնեն, որ բոլորովին էլ այդպես չէ
    Մի անգամ մեր դասախոսներից մեկն այդպես ասաց: Բուսակերներին համեմատեց խոշոր եղջրավոր անասունների, իսկ մսակերներին՝ առյուծի հետ: Նա ասաց, որ շատ էներգիա ծախսող մարդուն միսը պետք է: Բայց դե նապաստակն էլ է բուսակեր: Խեղճն անընդհատ սթրեսների մեջ է, ահագին շատ էներգիա է ծախսում:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (09.10.2012)

Էջ 1 23-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բուսակերություն
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 142
    Վերջինը: 30.01.2023, 00:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •