Պետք չէ բուսակերությունը դարձնել ինչ-որ տանջանք: Ես բուսակեր եմ, որովհետև դա ինձ դուր է գալիս և վերջ: Նախ, ես խիստ կասկածում եմ, որ ցորենի ծիլերի մեջ կան բոլոր անփոխարինելի ամինաթթուները: Կարո՞ղ ես որևէ գրականություն մեջբերել: Երկրորդ հերթին, անհրաժեշտ սպիտակուցներ ստանալու ավելի հեշտ միջոցներ կան: Ճիշտ է՝ դեռ ոչ մի բույս հայտնաբերված չէ, որ պարունակի բոլոր անփոխարինելի ամինաթթուները, բայց դրանք կարելի է ստանալ միաժամանակ մի քանի ոչ մսային (չեմ ասում բուսական, որովհետև այստեղ կաթնամթերքն ու ձուն էլ եմ հաշվի առնում) ուտեստների զուգակցումից: Եթե հետևում ես օրգանիզմիդ պահանջներին, պետք չէ դնել ու հաշվարկել, թե ինչից քանի գրամ ես կերել. օրգանիզմդ քեզ կասի, թե ինչ ուտես: Միայն թե լսել է պետք նրան…Ի դեպ սպիտակուցները լրացնելու համար շատ ձևեր կան, ամենալավ միջոցը դա ցորենի մեկօրյա ծիլերն են: Ուրեմն թրջում եք ցորենը և մեկ օր դնում մութ տեղ, այդ ծիլերը գուցե շաատ համեղ չեն, բայց ամսեկան մեկ երկու այսպիսի սննդի ընդունումը բավական է:
Էջանիշներ