Շատ անիմաստ եզրահանգում է, ըստ իս, քանի որ խախտված է պատճառահետևանքային կապը: Գիշատիչները պետք է ագրեսիվ լինեն, որպեսզի կարողանան սնվել, այլ ոչ թե նրանց սնունդն է դարձնում այդպիսին: Գիշանգղերը նույնպես միս են ուտում, լեշ վիճակում, բայց դա նրանց բոլորովին ագրեսիվություն չի հաղորդում, քանի որ նրանք իրենց սնունդը վաստակում են ոչ որսի արդյունքում:
Բացի այդ վստահ եմ, որ եղջերուն նույնքան ագրեսիվությամբ է ուտում խոտը, որքան վագրը եղջերուին, մի տարբերությամբ, որ առաջինն իր ուտելիքը ճաշակում է կանգնած, իսկ երկրորդը ստիված լինում փոքր-ինչ վազվզել: Եվ եթե չեմ սխալվում ցուլը, փիղը կամ ռնգեղջյուրը խոտակերներ են: Բայց դժվար է նրանց վարքը խրախուսելի համարել` ագրեսիվության տեսակետից:
Էջանիշներ