User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 334 հատից

Թեմա: Բուսակերություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #30
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսակերություն

    Ձու ուտում եմ, կաթնային բոլոր մթերքներից օգտվում եմ, մեղր ուտում եմ միայն չեմ ուտում միս և ոչ թե որ նյարդային համակարգ ունեն այլ հազարավոր պատճառներից մեկն էլ նա է, որ պետք է սնվել առանց ուրիշին տառապանք, ցավ պատճառելով- կենդանու ու բույսի տարբերությունը կարծեմ բացատրել էի ու թե ինչու կարելի է օգտվել բուսականից իսկ կենդանականից ոչ։ Չեմ կարծում, որ եթե տեսականորեն վերցնենք ուտելու հարց պետք է լուծենք ասեն ու՞մ կուզենաս որ այս երկուսից մեկին սպանենք ուտելու համար մի մարդու՞, թե՞ մի կենդանու մարդ կգտնվի, որ կասի մարդու, եթե տեսականորեն վերցնեինք, որ երկուսին էլ կարող էինք ուտել - նույն կերպ և կենդանու ու բույսի ուտելու հարաբերությունն է ու եթե ոչ մի տարբերություն չկա (չնայած տարբերություն կա՝ կարող եմ թվարկել այն հիվանդությունները, որոնց պատճառները ուղիղ կախված են միս օգտագործելու հետ՝ չնայած այս թեմայում շատ նյութեր կա տեղադրած ուղղակի պետք է հետաքրքրվել ու ըստ էության խոսել կարդալով նախկին գրառումները) հետևաբար ավելի ճիշտ կլինի այդ աստիճան տառապանքի գնով չսնվել պարզապես։

    Փոքրիկ մեջբերում.
    Ինչ վերաբերում է քաղցկեղային հիվանդություններին, ապա վերջին քսան տարիների հետազոտությունները ամենայն որոշակիությամբ մատնացույց են անում սննդի մեջ մսեղեն օգտագործելու և հաստ ու ուղիղ աղիքի, կաթնագեղձերի ու արգանդի քաղցկեղի միջև կախվածության գոյությունը: Այդ օրգանների քաղցկեղը խիստ հազվադեպ է հանդիպում այն մարդկանց մոտ, ովքեր փոքր քանակությամբ են միս օգտագործում կամ բոլորովին չեն օգտագործում, բայց լայնորեն տարածված է մսով սնվողների մոտ (6):

    Դեռևս 60-ական թվականներին գիտնականները հայտնել են այն ենթադրությունը, թե սրտի հիվանդությունների և աթերոսկլերոզի զարգացումը կապված է մսամթերքի օգտագործման հետ: 1961 թ-ի «Բժիշկների ամերիկյան ասոցիացիայի ամսագրում» ասված է. «Բուսական սննդին անցնելը 90-97%-ով կանխում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը» (1): Այդ ժամանակվանից ի վեր արված հետազոտությունները անհերքելիորեն ապացուցել են, որ ալկոհոլիզմից ու ծխելուց հետո սննդի մեջ մսի օգտագործումը մահացության գլխավոր պատճառն է հանդիսանում...

    Մտածելու տեղիք տալի՞ս է - օրինակ կապ տեսնու՞մ եք ինչու է հայերի մոտ մեծ տոկոս կազմում այսպես կոչված ինֆարկտը։ Ասեմ, շատ են միս ուտում, որն էլ ազդում է սիրտ-անոթային համակարգում խանգարումների։

    Մարդու անատոմիայի հարցն որ առաջ եք քաշել մեջբերում կատարեմ ուղղակի.
    Որո՞նք են պատճառները, որ մսեղեն օգտագործող մարդիկ հակված են այդ հիվանդություններին: Պատճառներից մեկը, կենսաբանների ու դիետոլոգների կարծիքով, այն է, որ մարդու մարսողական ուղին հարմարված չէ միս մարսելուն: Գիշակեր կենդանիները համեմատաբար կարճ աղիներ ունեն (մարմնից երեք անգամ երկար), որը թույլ է տալիս ժամանակին դուրս հանել արագ քայքայվող ու թույներ արտադրող միսը: Խոտակեր կենդանիների աղիները մարմնից 6 անգամ են երկար, քանի որ բուսական սնունդը շատ ավելի դանդաղ է քայքայվում, քան միսը: Մարդը, ինչպես և խոտակերները, երկար աղիներ ունի, երբ նա միս է ուտում, նրա օրգանիզմում թունավոր նյութեր են գոյանում, որոնք դժվարացնում են երիկամների աշխատանքը և նպաստում հոդատապի, արտրիտների, ռևմատիզմի և նույնիսկ քաղցկեղի զարգացմանը:

    Հազար ու մի պատճառ է նշվել միս չուտելու, գրում եմ ու հասկանում որ այս ամենն արդեն ասվել է այս թեմայում ու նույն հարցն ենք քննարկում. կխնդրեի կարդալ առաջին գրառումները, որպեսզի ըստ էության խոսենք ու եթե կարող եք կոնկրետ մեջբերում կատարեք կամ հարց ուղղեք կամ արտահայտեք ձեր անհամաձայնությունը ասվածի հետ բայց նաելով թե նույն հարցին պատասխան տրվե՞լ է թե՞ ոչ թե չէ արդեն գրածն մնում է մի անգամ էլ կրկին այստեղ տեղադնել ու զուր գործ կատարենք։
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (01.02.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բուսակերություն
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 142
    Վերջինը: 30.01.2023, 00:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •