Ես ուղղակի զարմանում եմ ու ջղայնանում, որ նրանք " վիզ դրած" ուզում են ապացուցեն իրենց " ճիշտը" ՝ առանց հաշվի առնելու, որ իրենց "պրոպագանդայի" պայծառ ապագայի համար վիրավորում են մյուսներին: Մենք հո չենք ասում, չէ, բույսերից բացի մսամթերք էլ կերեք, թե չա բլա բլա բլա, դուք էս եք, էն եք, փու, յախք: Ես սիրում եմ միրգ, բանջարեղեն, բայց հաճույքով ուտում եմ թերխաշ ձու, կոտլետ և տապակած ճուտ, քանի որ սիրում եմ, և չեմ հանդուրժի ինչ-որ "գաղափարախոսների" վիրավորկան արտահայտությունները: Թող ուտեն այն ինչ ուզում են, և հանգիստ թողեն մյուսներին:Մենք հանուն մսակերության չենք սպանում հարևանի կտվին կամ բակում խաղացող շնիկին: Ոչ են կանիբալ ենք, որ մարդ ուտենք: Մի խոսքով, անիմաստ ա նման մոլի "մարտիկներին" բան հասկացնել:
Էջանիշներ