User Tag List

Էջ 16 23-ից ԱռաջինԱռաջին ... 6121314151617181920 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 226 համարից մինչև 240 համարի արդյունքները՝ ընդհանուր 334 հատից

Թեմա: Բուսակերություն

  1. #226
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2008
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսակերություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախշուն, Ovsanna, ներեք որ լրիվ չեմ կարդում: Կասեմ պարզ, անկեղծ. դեմագոգիա եք անում
    Ու այսուհետ ուշադիր քայլեք փողոցում, որովհետև տրորելու եք ոտքներիդ տակ ընկած մրջյուններին, ու չնստեք երթուղային տաքսի, անգամ չափազանց ուշանալու դեպքում, որովհետև թունավորելու եք նաև իմ կյանքը, ու չհամարձակվեք ուտել բույսերը, որովհետև ես յուրաքանչյուր բույսի մեջ էլ եմ կյանք տեսնում (կարդացե՛ք իմ գրած պատմվածքները), չհամարձակվեք կյանքից զրկել նազելի ծաղկին, որովհետև սոված եք, ու չեմ հասկանում, թե ո՞նց եք հանդուրժում, որ կենդանիներին գազանանոցում են պահում, որ ինչ-որ մեկը խեղճ շան վզից պարան գցած քարշ է տալիս իր հետևից, երրորդը թութակին կաղապարել է փոքրիկ անհարմար վանդակում.... պատերազմ հայտարարեք ողջ մարդկությանը, չէ որ դուք մեզնից բարի եք, մեզնից լավն եք, մեզնից ավելի շատ խիղճ ունեք, ձեր սերն անշահախնդիր է: Ուղղակի, ներեք նորից անկեղծության համար, բայց դուք թևակոխեցիք ոչ թե էգոիզմի, այլ մեծամտության սահմանը ու թեման վերջնականապես դարձրիք իմ համար երիցս տհաճ թեմա: Գնամ միս ուտելու, ինձ հասանելի չի ձեր բարիությունն ու սերը...
    Էդ դու ես ազում "մեզնից լավը, մեզնից բարի"... ոչ թե մենք
    էդ քո միտքնա, ոչ թե մեր... մի խառնի իրար
    ոչ ոք մյուսից լավը չի, ես էլ եմ միս կերել մի ժամանակ, բայց չեմ կարծում, որ ավելի վատն եմ եղել... պարզապես ուրիշ եմ եղել: Ուրիշն ու վատը տարբերա...

    բացի էդ, եթե լրիվ կարդայիր, կտեսնեիր, որ ես ասում եմ, որ անհնար է առանց վնասելու ապրել, բայց գոնե կարելի է վնասները հասցնել մինիմումի: Եթե ես չեմ կարող քայլել առանց միջատ տրորելու, գոնե կարող եմ միջատից մեծ կենդանուն, որին տեսնում եմ, չուտեմ մի քանի ժամ կուշտ լինելու համար:

    Ու ես պատերազմ չեմ հայտարարել մարդկությանը, ընդհակառակը, ես շատ խաղաղ եմ մարկության հետ, ու ոչ մի ներքին կոնֆլիկտ չունեմ
    Լեոնարդո Դա Վինչին ասումա "Մարդիկ կդադարեն սպանել միմյանց, երբ դադարեն սպանել կենդանիներին..." ... մեծ մարդ էր, մի բան գիտեր էլի, որ տենց եր ասում...

  2. #227
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2008
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսակերություն

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Վա՜յ, կներես, ծովային մթերք ու ձու կերել եմ: Հա՛, հաստատ դրանից ա Վարդան ջան, լուրջ եմ ասում, դուք ահավոր ծայրահեղական եք: Ախր ծիծաղելի է կարծել, որ ամսվա մեջ կերած մեկ-երկու ձուն կարող է էդպես առողջության վրա անդրադառնալ: Ավելին՝ կխնդրեի նույն եռանդով փնտրես նաև ծովային մթերքներին վերաբերող հոդվածներ… Թե ինչպես են դրանք բարձրացնում դիմադրողականությունը, ինչպես են փոքրացնում աթերոսկլերոզի և սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը… Բա կարդա, դրանք էլ իմացիր: Թե՞ էդ դեպքում ստեր են փչել:
    Բյուր ջան, ես չգիտեմ էդ գիտական հոդվածներ գրողներից քանիսնա սեփական փորձի հիման վրա գրում, բայց փաստա, որ ես, հրաժարվելով մսեղենից, ձվից, ձկից, լուծեցի մի շարք առողջական խնդիրներ:
    Մամաս էլ բարձր ճնշում ուներ միշտ: Հրաժարվեց մսից, ձվից ու ձկից ու ճնշունից հետք անգամ չի մնացել:

  3. #228
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսակերություն

    իսկ եթե լուրջ կարամ իմ օրինակով ասել, ես երկար ժամանակ շատ քիչ եմ միս կերել ասեն 1-2 ամիսը մի անգամ, բայց երբ ընդհանրապես սկսեցի չուտել տարբերությունը ակնհայտ էր:

    դու մսից հրաժարվելու մեջ ծայրահեղական ոչ մի բան չեմ տեսնում , ես չեմ ուտում ոչ հավ ոչ գառ ոչ ձուկ կարամ բոլոր կենդանիները սենց թվարկեմ, ու իմաստը չեմ հասկանում մի տեսակին բացառություն անելով ուտել
    Ասե՞մ ինչու չեմ հրաժարվում ձկից: Որովհետև շա՜տ եմ սիրում: Իսկ եթե լուրջ, ժամանակ առ ժամանակ ձկի պահանջ եմ զգում: Իսկ ծովամթերքները մեծ ճոխություն են, և դրանք տարին մի անգամ ուտելն էլ է երջանկություն:

    բացի էդ, եթե լրիվ կարդայիր, կտեսնեիր, որ ես ասում եմ, որ անհնար է առանց վնասելու ապրել, բայց գոնե կարելի է վնասները հասցնել մինիմումի: Եթե ես չեմ կարող քայլել առանց միջատ տրորելու, գոնե կարող եմ միջատից մեծ կենդանուն, որին տեսնում եմ, չուտեմ մի քանի ժամ կուշտ լինելու համար:
    Մեր տնեցիները մսակեր են, և երբ սեղանին երշիկ են դնում, ու ես դրանից չեմ օգտվում, էդ մսացուն ոտքեր չի առնում, կենդանի դառնում: Միևնույն է, մյուսներն ուտում են:
    Բյուր ջան, ես չգիտեմ էդ գիտական հոդվածներ գրողներից քանիսնա սեփական փորձի հիման վրա գրում, բայց փաստա, որ ես, հրաժարվելով մսեղենից, ձվից, ձկից, լուծեցի մի շարք առողջական խնդիրներ:
    Մամաս էլ բարձր ճնշում ուներ միշտ: Հրաժարվեց մսից, ձվից ու ձկից ու ճնշունից հետք անգամ չի մնացել:
    Օս ջան, էդ մարդիկ ոչ թե իրենց սեփական փորձից են գրում, այլ հազարների: Ի դեպ, լավ հիշեցի… Մի յոթ-ութ ամիս ընդհանրապես ոչ մի կենդանական ծագում ունեցող բան չեմ կերել, բացի պանրից, էն էլ ոչ շատ հաճախ: Միևնույն է, իմ առողջական խնդիրները ոչ մի կերպ չեն լուծվում:
    Իմ համեստ կարծիքով գաղտնիքը ոչ թե ինչ-որ բան չուտելու, այլ կոնկրետ բաներ ուտելու մեջ է:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (26.01.2009), Նաիրուհի (09.10.2012)

  5. #229
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Բուսակերություն

    Կոշմառ, լուրջ եմ ասում
    Ցեցերին ծափ տալով սպանելու եմ, որ շորերս չքրքրեն, մոծակներին սատկացնելու եմ, որ վարակ չտարածեն, նույնը մկներին և այլն: Ժող, ծայրահեղականությունը ամենամեծ սարսափն ա:
    Գրիգ, իհարկե չեմ ասում, որ եթե բոլորին չես կարող փրկել, ապա պիտի բոլորին ոչնչացնես, ընդամենը ասում եմ, որ ընկել եք ծայրահեղության մեջ ու կարծում եք, թե աշխարհի հոգսը ձեր ուսերին ա ու դուք եսիմ ինչ հզոր բան եք անում, որ միս չեք ուտում. կատարյալ մոլորության մեջ եք: Ոչ թե բուսակեր լինելն է մոլորություն, այլ այն, որ կարծում եք, որ դրանով ինչ-որ մեծ խնդիր լուծեցիք կամ մոտեցաք էդ խնդրի լուծմանը:
    Ի դեպ շանն էլ, եթե ինքը ջղայն ա, պետք է ցեփի վրա պահել, որ չնետվի ու խեղճ փիսոյին հոշոտի կամ էլ ծեր տատիկին վախացնի, կծի:
    Ու ընդհանրապես երազելը լավ բան ա, իսկ ծայրահեղությունների մեջ ընկնելը՝ սարսափելի:
    Օվսաննա ջան, սխալվում ես, բարիի մասին ես չասեցի, ես ընդամենը ձեր ոչ բացահայտ ակնարկները ներկայացրի բացահայտ տեսքով, որ գոնե էդպես նկատեք ասածներիդ աբսուրդը:

    Քավ լիցի, ողջունում եմ ձեր բուսակեր ապրելակերպը, հարգում եմ ձեր որոշումը, համոզմունքները, հայացքները, բայց եկեք մի փորձեք դա աշխարհի միակ ճշմարտություն ներկայացնել ու փորձել «փաթաթել» ուրիշների վզներին: Մի փորձեք ցույց տալ, որ դուք «ճգնավորի» կյանք եք վարում, մենք «գիշատիչի», որովհետև դա բացարձակապես այդպես չէ:

    Եղեք ավելի իրատես, եղեք ավելի հանդուրժող ու ամեն ինչ հրաշալի կլինի:
    Ու էնպես մի արեք, որ բուսակերության թեման դառնա անցանկալի վայր, չէ որ բուսակերները որպես կանոն իրենց հանդուրժողականությամբ են աչքի ընկնում, իսկ դուք այս թեման հակառակինն եք վերածում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (31.12.2008)

  7. #230
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսակերություն

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասե՞մ ինչու չեմ հրաժարվում ձկից: Որովհետև շա՜տ եմ սիրում: Իսկ եթե լուրջ, ժամանակ առ ժամանակ ձկի պահանջ եմ զգում: Իսկ ծովամթերքները մեծ ճոխություն են, և դրանք տարին մի անգամ ուտելն էլ է երջանկություն:
    ուրեմն պետք չե զարմանալ որ
    մ: Հենց դարձա բուսակեր, մոտ երկու տարի ընդհանրապես չհիվանդացա, չնայած շուրջս չէր լինում այնպիսի մարդ, որ էդ սեզոնին հիվանդացած չլիներ: Բայց հետո շատ ծանր գրիպ տարա:
    ես ինչ բուսակեր եմ դեռ ոչ մի անգամ տաքություն չեմ ունեցել


    Մեր տնեցիները մսակեր են, և երբ սեղանին երշիկ են դնում, ու ես դրանից չեմ օգտվում, էդ մսացուն ոտքեր չի առնում, կենդանի դառնում: Միևնույն է, մյուսներն ուտում են:
    եթե տենց մտածես խանութում ել միևնույն է մեկը առնում է
    ...

  8. #231
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսակերություն

    մի քիչ թողեք մեջբերել բուսակեր մեծերի խոսքերից, կամ ինչպես կասեին ծայրահեղականների

    Կենդանիներին հանուն սնվելու համար սպանելով` մարդը ճնշում է իր մեջ բարձրագույն հոգևոր արժեքներ, ինչպիսիք են կարեկցանքն ու խղճահարություննը իր նման այլ կենդանի եակների հանդեպ, և ինքն իր վրայով քայլ անելով` դաժանեցնում է իր սիրտը
    Լև Տոլստոյ


    Քանի դեռ մարդիկ դաժանորեն կոտորում են կենդանիներին նրանք կշարունակեն սպանել մեկմեկու:Եվ իրոք, նա, ով սպանության և ցավի սերմեր է ցանում չի կարող հնձել ուրախություն և սեր:
    Պյութագորաս

    Ճիշտ է, որ մարդը կենդանիների արքան է. իր դաժանությամբ նա գերազանցում է նրանց։ Մենք ապրում ենք ուրիշների մահվան հաշվին։ Մենք պարզապես քայլող գերեզմանոցներ ենք։ Վաղ մանկուց ես հրաժարվել եմ միս օգտագործելուց... Կգա ժամանակ, երբ մարդը կենդանիների սպանությանը կնայի այնպես, ինչպես նայում է մարդու սպանությանը։
    Լեոնարդո դա Վինչի

    Կենդանիներն իմ ընկերներն են... Իսկ ընկերներիս ես չեմ ուտում։
    Բեռնարդ Շոու

    Երազումս մի մաքի
    Մոտս եկավ հարցմունքի.
    ― Աստված պահի քո որդին,
    Ո՞նց էր համը իմ ձագի…

    Հ. Թումանյան

    Կենդանիների կարծեցյալ իրավազրկությունը, այն մոլորությունը, որ իբր մեր արարքները նրանց նկատմամբ բարոյական նշանակություն չունեն, կամ, բարոյականության լեզվով ասած, որ իբր կենդանիների առաջ պարտականություններ չունենք, ահա սրանում զայրացուցիչ կոպտություն ու բարբարոսություն է դրսևորվում։
    Շոպենհաուեր

    Անմեղսունակ հնարավոր չե լինել: Թերևս հնարավոր է յուրաքանչյուր տարվա, ամսվա և օրվա հետ դառնալ ավելի ու ավելի անմեղ: Սրանում է կայանում ամբողջ մարդկության իրական կյանքն ու բարեկեցությունը:
    Լև Տոլստոյ
    ...

  9. #232
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Բուսակերություն

    Գրիգ, հիմա ես էլ ընկնեմ մսակեր մեծերի խոսքեր գտնե՞մ
    Թե կարծում ես այդպիսի հանճարեղ մտքեր մեզնից ամեն մեկը չի կարող ասել, կամ էլ իմաստային բովանդակությամբ լրիվ հակառակը: Ի դեպ Թումանյանը հերիք չի բուսակեր չի եղել (որքան գիտեմ), այլև անթույլատրելի եմ համարում նրա այդ գեղեցիկ ու խորը քառյակի այսքան պարզունակացնելը: Եթե դրա խորությունն ու փիլիսոփայությունը չեք ընկալել, ապա պետք չի որպես հաղթաթուղթ ներկայացնել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (22.01.2009), Kuk (31.12.2008), Razo (31.12.2008), StrangeLittleGirl (31.12.2008), Հայկօ (31.12.2008), Նաիրուհի (09.10.2012)

  11. #233
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսակերություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ Թումանյանը հերիք չի բուսակեր չի եղել (որքան գիտեմ), այլև անթույլատրելի եմ համարում նրա այդ գեղեցիկ ու խորը քառյակի այսքան պարզունակացնելը: Եթե դրա խորությունն ու փիլիսոփայությունը չեք ընկալել, ապա պետք չի որպես հաղթաթուղթ ներկայացնել:
    Նախ Թումանյանն իրոք բուսակեր է եղել։ Հա, սկզբում չի եղել, ավելին՝ նաև որսորդ է եղել, բայց հետագայում դարձել է բուսակեր՝ հենց կենդանիների նկատմամբ կարեկցանքից դրդված, նաև բազմաթիվ գրվածքներ ունի այդ թեմայով, որոնք կարդալուց հետո հաստատ ոչ մեկի մտքի ծայրով անգամ չի կարող անցնել, որ տվյալ քառյակը Գրիգի նկատի ունեցած իմաստը չուներ։
    Վերջին խմբագրող՝ Chuk: 31.12.2008, 21:07:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Grieg (31.12.2008)

  13. #234
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսակերություն

    Վարդա՛ն, եթե էդպես է, ուրեմն ես էլ պետք է իմ փորձից խոսեմ: Ես մի հիվանդությամբ եմ տառապում, որը մինչև հիմա չեմ կարողանում բուժել. գնալով խորանում է: Ի դեպ, բուժելի հիվանդություն է: Եթե դիմեմ բժշկի, ամենաուշը երկու ամսում կբուժի. շատ լավ գիտեմ, թե ինչ դեղեր են պետք դրա համար, բայց միևնույն ժամանակ վախենում եմ: Իսկ բուսակերությունն ինձ չփրկեց… Իմ ծանր գրիպն էլ սկսվեց այն ժամանակ, երբ արդեն ծայրահեղ բուսակերության էի անցել. նույնիսկ սննդի մեջ կարագ չէի օգտագործում: Դրա համար ասում եմ. ամեն ինչ չափի մեջ է լավ: Ի դեպ, Նոր տարին սարի հետևում չէ: Բոլորին խորհուրդ կտայի այդ չափի մեջը պահպանել նաև Նոր տարուն բոլոր առումներով:

  14. #235
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսակերություն

    Ինձ հետաքրքիր է, բուսակերները դասակարգման ենթարկվում են? Կան բուսակերներ, որոնք ձուկ, սունկ կամ ռոքֆոր պանիր են ուտում?
    Վերջին խմբագրող՝ Chuk: 31.12.2008, 23:12:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  15. #236
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսակերություն

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ, ինչպես արել ենք դարերով, քարից հաց քամել
    Ինձ հետաքրքիր է, բուսակերները դասակարգման ենթարկվում են? Կան բուսակերներ, որոնք ձուկ, սունկ կամ ռոքֆոր պանիր են ուտում?
    Հա, ենթարկվում են. թեմայի սկզբներում Արշակը ներկայացրել ա դասակարգումը:

  16. #237
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2008
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսակերություն

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր տնեցիները մսակեր են, և երբ սեղանին երշիկ են դնում, ու ես դրանից չեմ օգտվում, էդ մսացուն ոտքեր չի առնում, կենդանի դառնում: Միևնույն է, մյուսներն ուտում են:
    Մի պարզ օրենք կա "ՉԿԱ ՊԱՀԱՆՋԱՐԿ, ՉԿԱ ԱՌԱՋԱՐԿ"
    էդ մսացուն ոտքեր չի առնում, բայց հաջորդ անգամ արդեն մի հատ պակասա մորթվում...

  17. #238
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Բուսակերություն

    Մոդերատորական. թեմայի վերջին մի շարք գրառումներ ջնջվել են՝ անլրջության ու ծաղրական ենթատեքստի պատճառով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #239
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսակերություն

    Մի հետաքրքիր տեղեկություն բոլոր այն բուսակերների համար ովքեր հավի ձու չեն ուտում համարելով այն պոտենցյալ կենդանի արարած/ճուտ/:
    Իրականում ձուն հավի և աքաղաղի զուգավորման արդյունքը չի :
    Բոլոր «կույս» հավերը ձու են ածում, այսինքն առանց աքաղաղի օգնության էլ հավերը ձու են ածում, սակայն այդ ձվերը չեն կարող սերունդ տալ: Այսինքն ձուն բեղմնավորման արդյունք չի: Այն սաղմ չի , սաղմը արդեն առկա կլինի ձվի մեջ, երբ համապատասխան ակտ լինի հավի և աքաղաղի միջև: Այսինքն միայն այդ ձվերը կարող են սերունդ տալ:
    Բացի այդ հավերը գրեթե ամենօր են ձու ածում ի տարբերություն այլ թռչունների:

    Այս ամենից հետևություն և հարց ձուն / կույս հավի/ ի՞նչ է եթե ոչ սննդամթերք:
    Love has an enemy, but it is already defeated!

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Morpheus_NS (24.01.2009)

  20. #240
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսակերություն

    Ճիշտ ես ասում, դե հիմա մի հատ էլ ասա ինչպե՞ս մինչ ձու ուտելն իմանանք աքլորի մատն էդտեղ խա՞ռն է, թե՞ չէ
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Morpheus_NS (24.01.2009)

Էջ 16 23-ից ԱռաջինԱռաջին ... 6121314151617181920 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բուսակերություն
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 142
    Վերջինը: 30.01.2023, 00:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •