Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
Սննդով պայմանավորված առանձնահատկությունները.
Աղիքների մասին արդեն ասվեց,
առանց ժանիքների, տափակ սեղանատամներով ատամնաշարի մասին ասվեց,
Ձեռքերի կառուցվածքը, որոնք որսի համար հարմար ճանկեր չունեն, մատները ավելի հարմար են պտուղներ քաղելու, եղունգները՝ կլպելու, քան որևէ այլ բանի համար։
Տեսողությունը, ի տարբերություն գիշատիչների, ավելի հարմար է ստատիկ մրգերը տեսնելուն, քան շարժվող կենդանիներին։ Գիշատիչները շատ ավելի լավ են տեսնում ժարշվող կենդանիներին, քան ստատիկ օբյեկտները։
Տեսողության գունավորությունը, որը պետք է գալիս մրգերի բնույթը, խակն ու հասածը, քաղցրը անհամից նայելով տարբերելու համար։
Ստամոքսահյութի, թքի բաղադրությունը ավելի համապատասխանում է ածխաջրային սննդին, քան սպիտակուցային։ Չնայած կոնկրետ սննդից կախված որոշ չափով բաղադրությունը փոխվելու հնարավորություն կա։
Եվ այլն։ Մի քիչ ուսումնասիրելու դեպքում շատ բան կարելի է գտնել։
Մարդանման կապիկներն էլ բավարարում վերը նշված բոլոր պայմաններին հիմնականում սնվում են բույսերով ու մրգերով, բայց ձեռքներից առիթը բաց չեն թողնում մի հատ փոքր եղնիկ բռնեն ուտեն։