Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
Սկսեմ բարոյական կողմից՝ սպանել, մանել: Եթե գայլը, որը ոչխար ա բռնում ուտում անբարոյական դիակակեր արարած ա, ուրեմը ես էլ եմ այդպիսին: Մենակ չասեք թե ես նվաստացնում եմ ինքզինքս գայլի հետ համեմատվելով: Չէ բարեկամներ, գայլն էլ, ես էլ բնության կողմից արարված էակներ ենք ու երկուսս էլ սնունդ ենք հայթայթում մեր համար: Եթե բնությունն ինձ ստեղծել է ամենակեր, ուրեմը ես պետք է սպանեմ ու ուտեմ:
Նախ նկատենք, որ կենդանական աշխարհում մսակերությունն ի սկզբանե ու բնականոն ձևով այնպիսի դրվածք է ունեցել, որ առավել առողջ և ուժեղ կենդանիներն ուտում են առավել թույլերին ու անառողջներին՝ այդպիսով կենդանական աշխարհը մաքրելով հիվանդներից ու տկարներից, մինչդեռ մարդու դեպքում ճիշտ հակառակն է. մարդը միշտ սպանում և ուտում է հենց առողջ կենդանիներին՝ դրանից բխող համապատասխան հետևանքներով։ Բացի դրանից, ի տարբերություն գիշատիչ մսակեր կենդանիների, որոնց համար միսը սննդի միակ աղբյուրն է, այսինքն՝ անհրաժեշտություն է, փաստորեն, մարդու դեպքում իրավիճակը բոլորովին այլ է. մարդը սպանում է առանց անհրաժեշտության, քանի որ միսը նրա համար բնավ կենսական անհրաժեշտություն չէ, այլ զուտ անառողջ հաճույք։ Հետևաբար մարդու՝ ի ծնե ու ի բնե մսակեր լինելու մասին պնդումները ոչ մի լուրջ հիմք չունեն՝ անկախ նրանից, թե որքան վաղուց է մարդն սկսել միս ուտել։

Մի փոքր դիտարկում աղիների երկարության հետ կապված: Խոտակերների մոտ աղիները ավելի երկար են, քան մսակերների մոտ. այսինքն խոտը մարսելու համար պեքտք է ունենալ ավելի երկար աղիներ: Իսկ ամենակերները, քանի որ ուտում են նաև խոտ, կամ այլ բուսական սնունդ, որի մարսողության համար պահանջվում է երկար աղիք, պետք է ունենան երկար աղիք՝ այսինքն աղիքի երկարությունը տրամաբանորեն պետք է որոշվի տվյալ տեսակի «ճաշացանկի» ամենադժվարամարս «ճաշատեսակով»: Ֆիզիոլոգիայի մեջ շատ չեմ ուզում խորանալ, քանի որ գիտելիքներս բավարար չեն, բայց առաջին հայացքից ակնհայտ է, որ մարդը գիշատիչ ու խոտակեր կենդանիների նկատմամբ միջին դիրք է գրավում իր օրգանիզմի կառուցվածքով՝ Այսինքն ամենակեր է: Հիմա էլի կասեք պտղակեր, էդ դեպքում կխնդրեմ բացատրել, թե կոնկրետ ինչո՞վ են սնվում բնության մեջ ապրող պտղակերները, ի՞նչ ուրիշ պտղակեր կենդանի գիտեք բացի մարդուց, ինչպե՞ս է նրանց օրգանիզմը հարմարեցված պտղակերությանը՝ ինչ պտղակերական առանձնահատկություններ ունի:
Իսկ ի՞նչ պարտադիր է, որ մարդու նման պտղակեր ուրիշ կենդանիներ էլ լինեն, որ համարենք՝ այդպիսի կատեգորիա էլ կա։ Բանական կենդանիներ էլ չկան, հիմա ի՞նչ, մարդու բանական էակ լինե՞լն էլ կասկածի տակ առնենք։
Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
Սա հեչ էլ «դարավոր» չի, այլ դարձել է բիզնեսի մի տեսակ, երբ բավականին մեծ քանակի "… պաշպաններ" իրենց համար գործ ու զբաղմունք են ճարել: Գրքեր են տպում ու բավականին շահույթաբեր վաճառում, տարբերի կոնֆերոնսներ են անում հինգ աստղանի հյուրանոցներում և այլն այս ոճով:
իսկ սրա սկիզբները դրված են իսկզբանե մարդկային տարբեր տեսությունների մեջ՝ քրիստոնեություն, մուսուլմանություն և այլն, երբ ընդամենը պաուզաներ էին առաջարկում տալ մսակերությանը, որով մտածում էին որ ավելի կառողջանա, կթեթևանա մարդու օրգանիզմը:

իսկ էտ կենդանիների պաշպանության տեսությունները ընդամենը բիզնես են, ինչպես որ բիզնես դարձավ կենդանիների բնական մորթիներից մուշտակներ կարել չթողնելը, որպեսի արհեստական, օրգանիզմի համար վնասակար մորթեղենի վրա նստեցնեն մարդկանց:
Դիվի, նման ինքնավստահ պնդումներ անելու համար դու բավարար հիմքեր չունես։ Ցանկացած գաղափարախոսություն, շարժում ու նախաձեռնություն էլ, թեկուզ ամենաանշահախնդիրն ու ամենաբարի նպատակներ հետապնդողը լինի, միշտ էլ որոշակի մարդկանց կողմից կարող է շահարկվել ու բիզնեսի վերածվել, բայց դա հիմք չի տալիս համարելու, որ այդ գաղափարախոսությունն անիմաստ է, անլուրջ ու հատուկ բիզնեսի նպատակով ստեղծված։ Միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք ուրիշների բարի նախաձեռնությունները շուռ կտան իրենց շահերի օգտին, ուրեմն դրանո՞վ պիտի դատենք տվյալ նախաձեռնության արժեքի ու օգտակարության մասին։