Դե սատկած դիակը մորթած կենդանուց շատա տարբերվում, ու մեկ էլ կարելի է հարգանքով խոսել մյուս մարդկանց նկատմամբ, ովքեր կենդանիներ ուտում են, ոնց բուծում են, նենց էլ ուտում են, դա իրանց իրավունքն ու ընտրություննա
Իսկ Նոր տարին բաց անտառում ցերեկը լավ կլինի, իսկ գիշերը ցուրտ կլինի, համ էլ զգույշ անտառը պաժառ չտաք
Ուզում եմ բոլոր բուսակերներին դիմել և հիշեցնել, որ այն ինչ քարոզվում ու պարտադրվում է, երբեք ընդունելի չի լինի, իսկ այն ինչ լուռ օրինակ է ծառայում դանդաղ բայց հիմնովին տեղ է գրավում մարդկանց մեջ
Այսպիսի արտահայտություններով մսակեր մարդկանց մեջ առաջացնում էք դիմադրություն ձեր խոսքերի վերաբերյալ:
Բուսակերները հիմանկանում բուսակերության համար առաջ են քաշում 2 հինարար դրույթ: Առաջինը դա էթիկական կողմն է կենդանի չսպանելու համար: Ընդհանրապես բուսակերությունը որպես կենդանիներին չսպանելու միջոց չեմ ընդունում էն մարդկանց կողմից ովքեր դրա հետ միաժամանակ կրում են կաշվե իրեր(կոշիկ, գոտի, և այլն): Իմ համար նման խոսքը արժեք չունի: Էս պահին այդպիսի բուսակեր ես դեռ չեմ ճանաչում: Միգուցե քիչ եմ ճանաաչում, համենայն դեպս դեռ չեմ ճանաչում: Անդրադառնանք բուսակերության հիմնարար 2-րդ դրույթին, այն է, մսի մարդու առողջությանը վնասին: Խնդրում եմ ներկայացնել գիտական հետազոտությունների արդյունքներ, որտեղ ուսումնասիրություններ են կատարված սարերում մեծացած կենդանու մսի վնասակարության մասին ու զուգահեռաբար ներկայացվի տոննայով քիմիկատներով աճեցված մրգա-բանջարեղենի տված վնասը: Դրան գումարած նաև պահածոյացրած բազմաթիվ բաները իրենց կոնսերվանտներով հանդերձ:
Բայց ո՞նց կարելիա մենակ բույսեր ուտել, բա էն համով բաները, որ մսից են![]()
իմ համար կենդանին կեդնանի է կենդնանի.. սպանվածի և իր մայով մահացածի միջև գուցե տարբերություն կա քանի որ սպանվելուց կենդանին ծանր ցավեր և վախ է ապրում ինչը անհեևտանք չի մնում, բայց միևնույն է որպես հետևանք երկու դեպքում ել ունենք անշունչ դի և ես չեմ պատրաստում իրերը իրենց անունով չասել քանի որ դա ընդունված չի կամ մարդկանց դա դուր չի գալիս:
Մարդիկ երեխաեն ունենում դա չի նշանակում որ ոնց ծնել են տենցել կարան ապխտած երշիկ նրանից պատրաստեն, ճիշտ է մարդը և կենդանին տարբեր են, սակայն նաև ընդհանուր բաներ ունեն,ովքեր կենդանիներ ուտում են, ոնց բուծում են, նենց էլ ուտում են, դա իրանց իրավունքն ու ընտրություննա
ընդհանրապես սպանելու իրավունքը դա շատ նուրբ գաղափար է օրինակ եթե ես ասեմ որ ոչմեկին թույլ չեմ տա սպանել իմ շանը և նրանից նոր տարվա կերակուր պատրաստել, երևի ասածս հասկանալի կլինի.. միս ուտելու հրաժարվելու դեպքում այդ "իմ" մասնիկը ուղղակի դուրս է գալիս.. դա իմ սուբյեկտիվ կարծիքով դրական երևույթ է ոչ միայն սննունդի առումով այլ նաև շատ այլ հարցերում:
Ոմանց համար ցերեկեը լավ կլինի ոմանց համար գիշերըԻսկ Նոր տարին բաց անտառում ցերեկը լավ կլինի, իսկ գիշերը ցուրտ կլինի, համ էլ զգույշ անտառը պաժառ չտաք, պաժառ քցելուց առաջ դեռ պետք ա կրակ անել կարանալ
համ ել շատ բուսակերներ ցրտից չեն վախում
Ես նույնպես կողմ չեմ ֆանատիզմին, սակայն ֆանատիզմը միակողմանի չի լինում և ըստ իս խոսքերի մեջ մեկմեկ պակասում է գիտակցության մասնիկը, այսինքն մարդը ռոբոտի նման է ընկալում իր սնունդը:Ուզում եմ բոլոր բուսակերներին դիմել և հիշեցնել, որ այն ինչ քարոզվում ու պարտադրվում է, երբեք ընդունելի չի լինի, իսկ այն ինչ լուռ օրինակ է ծառայում դանդաղ բայց հիմնովին տեղ է գրավում մարդկանց մեջ
կարծում եմ դա մարդուց է գալիս , եթե մարդ մտադրված է ամեն կերպ դիմադրել որևէ մտքի նա միշտ ել ինչ որ մի պատճառ կգտնի:Այսպիսի արտահայտություններով մսակեր մարդկանց մեջ առաջացնում էք դիմադրություն ձեր խոսքերի վերաբերյալ:
եթե մարդ փորձում է գտնել նա կգտնի ու ինչ որ մարդու ինչ որ գրառման գրելաձևը դժվար թե ազդի նրա վրա:
իմ կարծիքով դու ընդհանրացնում ես և ոչ այնքան դրական տեսանկյունից..կաշվե հագուստին փոխարինող կա, քիմիկատներով աճեցված մրգերին փոխարեն կա էկոլոգիապես մաքուր միրգ: Բացի դրանից թող ամեն մարդ իր չափով խթանի առանց սպանության ապրելակերպը, ինչքանել այն լինի անձամբ իմ համար դա ավելի լավ է քան նրա կողմից բացարձակ անտարբերությունը կենդանիների նկատմամբ..: Առողջության հարցում ինտերնետում ավելի քան բավարար նյութեր կգտնես, սակայն իմ կարծիքով ավելի հեշտ է օրինակ երկու ամսով հրաժարվել մսից և նկատել փոփոխությունները :Բուսակերները հիմանկանում բուսակերության համար առաջ են քաշում 2 հինարար դրույթ: Առաջինը դա էթիկական կողմն է կենդանի չսպանելու համար: Ընդհանրապես բուսակերությունը որպես կենդանիներին չսպանելու միջոց չեմ ընդունում էն մարդկանց կողմից ովքեր դրա հետ միաժամանակ կրում են կաշվե իրեր(կոշիկ, գոտի, և այլն): Իմ համար նման խոսքը արժեք չունի: Էս պահին այդպիսի բուսակեր ես դեռ չեմ ճանաչում: Միգուցե քիչ եմ ճանաաչում, համենայն դեպս դեռ չեմ ճանաչում: Անդրադառնանք բուսակերության հիմնարար 2-րդ դրույթին, այն է, մսի մարդու առողջությանը վնասին: Խնդրում եմ ներկայացնել գիտական հետազոտությունների արդյունքներ, որտեղ ուսումնասիրություններ են կատարված սարերում մեծացած կենդանու մսի վնասակարության մասին ու զուգահեռաբար ներկայացվի տոննայով քիմիկատներով աճեցված մրգա-բանջարեղենի տված վնասը: Դրան գումարած նաև պահածոյացրած բազմաթիվ բաները իրենց կոնսերվանտներով հանդերձ:
Վերջին խմբագրող՝ Grieg: 24.12.2008, 23:18:
...
իսկ ինչպես կարելի է առանց ծխախոտի ծխի ապրել ? կամ առանց առավոտյան մի քանի բաժակ օղի օգտագործելու ? կամ առանց մարիխուանա-ի ? ինչպես են ապրում բոլոր այդ "դժբախտ" մարդիկ?Բայց ո՞նց կարելիա մենակ բույսեր ուտել, բա էն համով բաները, որ մսից են
...
Ինչ որ կերպ կապ ունի բուսակերության հետ, Հեչ օրինաչափություն չեմ նկատել մրսկանության ու մսակերության մեջ:
Ոչ, ամենևին մտադրված չեմ որևէ կերպ դիմադրել, ուղղակի մսակերին դիակակեր ասելը նման է նրան որ բուսակերին ասում են խոտակեր:կարծում եմ դա մարդուց է գալիս , եթե մարդ մտադրված է ամեն կերպ դիմադրել որևէ մտքի նա միշտ ել ինչ որ մի պատճառ կգտնի:
եթե մարդ փորձում է գտնել նա կգտնի ու ինչ որ մարդու ինչ որ գրառման գրելաձևը դժվար թե ազդի նրա վրա:
Վարդան ջան ի՞նչն եմ ընդհանրացնում ու ոչ այնքան դրական կողմից: Թավացրած մասը ընդհանրապես չհասկացա ինչ ինկատի ունեիր: Փակագծերը կբացե՞ս:իմ կարծիքով դու ընդհանրացնում ես և ոչ այնքան դրական տեսանկյունից..կաշվե հագուստին փոխարինող կա, քիմիկատներով աճեցված մրգերին փոխարեն կա էկոլոգիապես մաքուր միրգ: Բացի դրանից թող ամեն մարդ իր չափով խթանի առանց սպանության ապրելակերպը, ինչքանել այն լինի անձամբ իմ համար դա ավելի լավ է քան նրա կողմից բացարձակ անտարբերությունը կենդանիների նկատմամբ..: Առողջության հարցում ինտերնետում ավելի քան բավարար նյութեր կգտնես, սակայն իմ կարծիքով ավելի հեշտ է օրինակ երկու ամսով հրաժարվել մսից և նկատել փոփոխությունները:
Հագուստ չէի գրել ճիշտն ասած որովհետև դա փոխարինելը հեշտա ստացվում: Կոշիկներին էլ փոխարինող բաներ կան բայց չգիտես ինչի դրանք չեն օգտագործվում: Էլի եմ ասում ես բուսակեր չգիտեմ, որ կաշվե կոշիկ չհագնի: Ու էտ դեպքում խոսքերը կենդանիներին չսպանելու մասին չափազանց սին են թվում:
Մի հարց առաջացավ: Եթե մարդը մկան թակարդ է դնում ու մուկ սպանում դա նորի՞ց բարբարոսություն է: Իսկ երբ կատուն է այդ նույն մկանը սպանու՞մ:
Ճիշտն ասած նման հարցերով միշտ ուղարկվում եմ սեփական որոնումներ անելու: Կօգնե՞ս միասին նյութեր գտնելու, մասնավորապես թե մսի մեջ պարունակվող որ նյութը հատկապես որ օրգաններին ինչ վնաս է պատճառում: Բանակում ամիսուկես եղել է չեմ կերել, առանձնապես ոչ մի տարբերություն չեմ զգացել:
+ 1մսակերին դիակակեր ասելը նման է նրան որ բուսակերին ասում են խոտակեր:![]()
DIXIcarpe noctem
Մարդիկ մի կերեք բույսերին, նրանք նույնպես կենդանի օրգանիզմներ են !!!
Այստեղ կարող է լինել ձեր գովազդը...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ