Նույն տրամաբանությամբ, ցանկացած թագավոր կարող է իր թագավորության բնակիչներին ուտել, հա՞։ Կամ ասենք երկրի նախագահը, որին իշխանություն ենք տվել, ուրեմն կարող են ուտել երկրի քաղաքացիներին։Չնայած հիմա համարյա էդ վիճակն է մեր մոտ։
Ինչո՞ւ չես կարող։ Դաժան տեսարան է, չէ՞Անկախ գիտակցական վերաբերմունքից, խիղճդ տանջում է, չէ՞։ Ոչ մի նորմալ մարդ սովորաբար չի կարողանում հանգիստ նայել, թե ինչպես են մորթում կենդանուն։ Ու արդյո՞ք էդ ներքին զգայական վերաբերմունքը չի հուշում, որ մարդու համար բնական չի սնվելու համար կենդանի մոռթելը։
Ու մի՞թե ինքնախաբեություն չի «հաճույքով կուտեմ ուրիշի մորթածը, բայց ես ինքս չեմ կարող մորթել» տրամաբանությունը։ Նման է նրան, որ ասես ես մարդ չեմ կարող սպանել, բայց եթե պետք է քիլլեր կվարձեմ, թող իմ փոխարեն սպանի։
Էջանիշներ