Ամենավատ բանն այս աշխարհում մարդու հենց բանականությունն է ուղված դեպի չարիքն ու այդ իր իսկ գործած չարիքն իր իսկ բանականության շնորհիվ արդարացնելը։ Այդ իմաստով կենդանիներն ավելի բարվոք վիճակում են. գոնե գիշատիչ կենդանիները բանական չեն ու կարելի է նրանց հասկանալ։ Ինչևէ ես ոչ ոգու չեմ քարոզում միս չուտել. արդեն ինչպես ասել եմ դա ամեն մարդու սրտի ու գիտակցության խնդիրն է նույնիսկ մի կողմ թողնելով բանականությունն՝ քանզի երկկողմանի սուր սրի է նման այն...

Եթե անկողմնակալորեն կարդաս քո իսկ գրածը կտեսնես որ կրկին ամեն բան հասցրել ես ծայրահեղության, իմիջիայլոց խառնելով բարու ու չարի, անհրաժեշտության և ավելորդության բևեռները՝ փոքրացնելով առաջիններն ու մեծացնելով երկրորդները որպեսզի քո կարծիքն ու գաղափարները ճշմարիտ ու արդարացի լինեն։ Հավատացնում եմ քեզ՝ ես ոչ մի ապացուցելու կամ ճշմարիտ երևալու բանի կարիք չունեմ, պարզապես կիսվում ենք միասին մեր մտքերով։

Բերածդ օրինակները շատ լավն էին, մի օրինակ էլ ես բերեմ. քեզ համար միևնու՞յն է թե քեզ կամ ինձ մեկ մոծակ կկծի թե՞ հազար։

Խոսքս հենց Բնության հետ՝ այսինքն մեր Մայր Մոլորակի բնության՝ ծառ ու խաղկի ու նաև կենդանական աշխարհի հետ ներդաշնակ ապրելն է այլ ոչ թե այդ ամենը ոչնչացնելն ու սեփական ոչ տրամաբանված կարիքները բավարարելը, քանզի մարդիկ ապրում են առանց կենդանու միս սպառելու էլ ու ապրում են ավելի առողջ, ինչը վկայում է նոր բժշկությունը ու պետք է որ նոր սերնդն այդպես չկառչի հին վատ սովորություններից որոնք եթե քարանձավային մարդկության պատմության շրջանի համար թույլատրելի են եղել ապա հիմա դա այլևս այդպես չէ։