Ֆեյսբուքում մի հատ խում է ստեղծվել հայ բուսակերների համար
http://www.facebook.com/group.php?gid=30366041024
Ֆեյսբուքում մի հատ խում է ստեղծվել հայ բուսակերների համար
http://www.facebook.com/group.php?gid=30366041024
...
Վայ, էս թեման վաղուց չէի մտել, լիքը հետաքրքիր գրառումներ կան, որ չէի նկատել մինչ այդ։
Ինչ լավ է, փաստորեն, ահագին բուսակերներ ունենք Ակումբում։![]()
Ինքս այդպիսի հայ եմ ու նաև բազմաթիվ այլ այդպիսի հայերի եմ ճանաչում։Արդեն ավելի քան 10 տարի է, ինչ ընդհանրապես մսեղեն չեմ օգտագործում՝ թե՛ առողջության, թե՛ կենդանիների պաշտպանության նպատակներով։
Ես էլ կարող եմ վկայել, որ բուսակերության անցնելուն պես կտրուկ լավացել է մարսողությունս, ինչը հատկապես նկատելի է Նոր տարվա օրերին։Դե, մինչ այդ ինչ–որ հիվանդություններ չեմ էլ ունեցել, որ ասեմ՝ դրանցից ազատվել եմ, բայց մարսողության հետ կապված խնդիրներ էի հաճախ ունենում, իսկ հիմա չունեմ։
Ի դեպ, հայրս, որ մոտ 30 տարի է, ինչ բուսակեր է, նախկինում տառապել է տարբեր հիվանդություններով, որոնց բժշկությունը վերջնական ու գոհացուցիչ լուծում տալու ի վիճակի չի եղել։ Բուսակերության անցնելով ու իր համար համապատասխան սննդային ռեժիմ ու կենսակերպ մշակելով՝ հայրս ձերբազատվել է իրեն տարիներ շարունակ տանջող հիվանդություններից ու խնդիրներից։
Իսկ այն, որ իբր մսի մեջ կան անփոխարինելի սննդանյութեր և այլն, ընդամենը միֆ է, վաղուց հնացած ու հերքված, սովետահոտ տեսակետ։ Այսօր բազմաթիվ աղբյուրներից կարելի է բավական հիմնավոր ու համոզիչ կերպով տեղեկանալ մսի վնասակարության ու բնավ ոչ անփոխարինելի լինելու մասին։ Միայն ցանկություն է պետք։ Իսկ ով ցանկություն չունի, ոչ կարդում է, ոչ էլ իմանում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հետաքրքիր է, որ Ուլուանան, Ամառուն և ուրիշները բուսակերության հարցին գիտակցորեն են մոտեցել` հաշվի առնելով առողջական և կենդանիների պաշտպանության հարցերը: Ի դեպ, այն բուսակերներին, որոնք կենդանիներին խղճալու պատճառով են անցել նման սննդակարգի, արտասահմանում անվանում են 'animal sympathetic vegetarians', ու իրենք համարվում են բուսակերների մի առանձին խումբ, որոնք ոչ միայն միս չեն ուտում, այլև ակտիվորեն պայքարում են, որ ուրիշներն էլ չուտեն: Ընդհանրապես, բուսակերները տարբեր են լինում:Ոմանք ահագին ագրեսիվ են, ոմանք հանգիստ են վերաբերվում ուրիշների` ոչ բուսակերությանը, ոմանք միս չեն ուտում այս պատճառով, ոմանք` միանգամայն այլ պատճառով:
Ինձ մոտ գիտակցական պահը ոնց-որ թե առանձնապես արտահայտված չէ, բուսակերությունս ավելի շատ պայմանավորված է միս ուտելու ախորժակի բացակայությամբ: Շատ վաղուցվանից մսերից միայն հավն էի թողել սննդակարգիս մեջ, բայց մի օր դրանից էլ ձեռք քաշեցի. էլ չի ձգում` որպես ուտելիք... որպես կենդանի էլ:![]()
Իհարկե, հիմա գիտակցում եմ, որ բուսակերության շնորհիվ օրգանիզմիս կենսագործունեությունը դեպի լավն է փոխվել, բայց դե, միևնույն է, միս չուտելուս պատճառը այդ մթերքի հանդեպ ախորժակի բացակայությունն է: Իսկ դե կենդանիների պաշտպանության թեմաները ընդհանրապես մոտս չկան, ու շատ հանգիստ կարող եմ մսային կերակուր պատրաստել որևէ մեկի համար, իհարկե սարքելու ընթացքն ինձ համար առանձնապես հաճելի չի լինի` ոչ ախորժալի հոտերի պատճառով:
Վերջերս ծանոթներիցս մեկն ինձ բացատրում էր, որ ես ոչ թե բուսակեր եմ, այլ ոչ մսակեր, ու որ դրանք տաբեր բաներ են, քանի որ իսկական բուսակերը չի ուտում նաև ձու և կաթնամթերք, որովհետև այդ մթերքները ոչ թե բուսական ծագում ունեն, այլ կենդանական: Հետաքրքիր է, էստեղ կա՞ն մարդիկ, ովքեր միայն բուսական ծագում ունեցող մթերքներ են ուտում` սննդակարգից հանելով ոչ միայն միսը, այլև ձուն ու կաթնամթերքը:
Քո հարցի պատասխանը Արշակը տվել էր թեմայի սկզբներում, մեջբերեմ էդ հատվածը.
Մի խոսքով՝ ivy. դու բուսակեր ես, ուղղակի քեզ կարելի է համարել ակամա բուսակեր։Իսկ ընդհանրապես բուսակերության մի քանի տարատեսակ կա.
խիստ (միայն բուսական սնունդ)` վեգանություն, և ոչ խիստ (թույլատրվում են կենդանական ծագման մթերքներ, բացի կենդանիների մսից): Վեգանների մեջ կան հումակերներ, որոնք ժխտում են խոհարարությունը: Ոչ խիստ բուսակերները բաժանվում են կաթնաբուսակերների (կաթ և կաթնամթերք ընդունողներ) և, այսպես կոչված, կաթնաձվակերների (բացի կաթից ու կաթնամթերքից, թույլատրվում է նաև ձու): Երբեմն իրենց բուսակեր են համարում նաև նրանք, ովքեր մսեղեն չեն օգտագործում, բայց թույլ են տալիս ձուկը և ձկնեղենը:Ի՞նչ անենք, էդպես էլ է լինում։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Որոշեցի այս թեմայում տեղադրել բուսակերության մասին մի ծավալուն հոդվածից մի հատված, որում լուսաբանվում է բուսակերությունը զուտ առողջական տեսանկյունից.
Կարելի՞ է արդյոք բուսակեր դառնալով ամրացնել կամ կարգավորել առողջությունը:
Բուսակերության կողմնակիցներն արդեն շատ տարիներ է, ինչ ասում են. «Այո, կարելի է», թեև մինչև վերջերս պաշտոնական գիտությունը թերահավատորեն էր վերաբերվում նրանց պնդումներին: Սակայն վերջին տարիների ընթացքում գիտնական-բժիշկները հայտնաբերել են, որ անմիջական կապ կա սննդում մսի օգտագործման և այնպիսի վտանգավոր հիվանդությունների միջև, ինչպիսիք են քաղցկեղը և սիրտ-անոթային հիվանդությունները, և դա ստիպել է նրանց փոխել իրենց հայացքները բուսակերության նկատմամբ:
Դեռևս 60-ական թվականներին գիտնականները հայտնել են այն ենթադրությունը, թե սրտի հիվանդությունների և աթերոսկլերոզի զարգացումը կապված է մսամթերքի օգտագործման հետ: 1961 թ-ի «Բժիշկների ամերիկյան ասոցիացիայի ամսագրում» ասված է. «Բուսական սննդին անցնելը 90-97%-ով կանխում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը» (1): Այդ ժամանակվանից ի վեր արված հետազոտությունները անհերքելիորեն ապացուցել են, որ ալկոհոլիզմից ու ծխելուց հետո սննդի մեջ մսի օգտագործումը մահացության գլխավոր պատճառն է հանդիսանում Արևմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում և աշխարհի մյուս զարգացած երկրներում (2):
Մարդկային օրգանիզմն ի վիճակի չէ հաղթահարել կենդանական ճարպերի ավելցուկն ու խոլեստերինը (3): Աշխարհի 23 երկրներում աթերոսկլերոզի հետազոտությամբ զբաղվող 214 գիտնականների հարցումը ցույց է տվել, որ գործնականում նրանք բոլորը համաձայն են այն բանին, որ կապ կա սնվելաձևի, արյան մեջ խոլեստերինի մակարդակի և սիրտ-անոթային հիվանդություների միջև (4): Եթե օրգանիզմն ավելի շատ խոլեստերին է ստանում, քան անհրաժեշտ է, (որպես կանոն, հենց դա էլ տեղի է ունենում սննդի մեջ միս օգտագործելու դեպքում), ապա դրա ավելցուկը ժամանակի ընթացքում շատ հիվանդությունների պատճառ է դառնում: Խոլեստերինը նստում է արյունատար անոթների պատերին` նվազեցնելով արյան հոսքը դեպի սիրտ, ինչը կարող է դառնալ արյան բարձր ճնշման, սրտի անբավարարության և կաթվածի պատճառ:
Մյուս կողմից` Միլանի համալսարանի և Մեգգիոր կլինիկայի գիտնականներն ապացուցել են, որ բուսական ծագման սպիտակուցը նորմալացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Անգլիական «Լանցետ» բժշկական ամսագրում հրապարակած իր հոդվածում Դ.Կ.Ռ. Սիրտորին տեղեկացնում է, որ արյան մեջ խոլեստերինի բարձր պարունակություն ունեցող և սրտի հիվանդություններով տառապող մարդիկ «կարող են բարելավել իրենց առողջությունը` անցնելով բուսակերական սննդակարգի, որը միայն բուսական սպիտակուց է պարունակում» (5):
Ինչ վերաբերում է քաղցկեղային հիվանդություններին, ապա վերջին քսան տարիների հետազոտությունները ամենայն որոշակիությամբ մատնացույց են անում սննդի մեջ մսեղեն օգտագործելու և հաստ ու ուղիղ աղիքի, կաթնագեղձերի ու արգանդի քաղցկեղի միջև կախվածության գոյությունը: Այդ օրգանների քաղցկեղը խիստ հազվադեպ է հանդիպում այն մարդկանց մոտ, ովքեր փոքր քանակությամբ են միս օգտագործում կամ բոլորովին չեն օգտագործում, բայց լայնորեն տարածված է մսով սնվողների մոտ (6):
Հենց նույն ամսագրի մեկ ուրիշ հոդված հայտնում է. «Այն շրջաններում, որոնց բնակիչները նախապատվությունը տալիս են մեծ քանակությամբ ճարպեր ու կենդանական սպիտակուցներ պարունակող սննդին, հաճախ են հաստ աղիքի քաղցկեղով հիվանդությունների դեպքերը, այն դեպքում, երբ այնտեղ, որտեղ առավելապես սնվում են փոքր քանակությամբ ճարպեր ու կենդանական ծագման նյութեր պարունակող բուսակերական սննդով, այդպիսի հիվանդությունների դեպքերը համեմատաբար հազվագյուտ են» (7):
Ռոլլո Ռասսելը իր «Քաղցկեղով հիվանդանալու պատճառների մասին» գրքում գրում է. «Ես հայտնաբերել եմ, որ այն 25 երկրներից, որոնց բնակիչները սնվում են առավելապես մսեղենով, 19-ում շատ բարձր է քաղցկեղով հիվանդացության տոկոսը, և միայն մի երկրում է համեմատաբար ցածր, միևնույն ժամանակ այն 35 երկրներից, որոնց բնակիչները սահմանափակ քանակությամբ են մսեղեն օգտագործում կամ բոլորովին չեն ուտում, չկա գոնե մեկը, որում քաղցկեղով հիվանդացության տոկոսը բարձր լինի» (8):
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Որո՞նք են պատճառները, որ մսեղեն օգտագործող մարդիկ հակված են այդ հիվանդություններին: Պատճառներից մեկը, կենսաբանների ու դիետոլոգների կարծիքով, այն է, որ մարդու մարսողական ուղին հարմարված չէ միս մարսելուն: Գիշակեր կենդանիները համեմատաբար կարճ աղիներ ունեն (մարմնից երեք անգամ երկար), որը թույլ է տալիս ժամանակին դուրս հանել արագ քայքայվող ու թույներ արտադրող միսը: Խոտակեր կենդանիների աղիները մարմնից 6 անգամ են երկար, քանի որ բուսական սնունդը շատ ավելի դանդաղ է քայքայվում, քան միսը: Մարդը, ինչպես և խոտակերները, երկար աղիներ ունի, երբ նա միս է ուտում, նրա օրգանիզմում թունավոր նյութեր են գոյանում, որոնք դժվարացնում են երիկամների աշխատանքը և նպաստում հոդատապի, արտրիտների, ռևմատիզմի և նույնիսկ քաղցկեղի զարգացմանը:
Բացի դրանից, միսը մշակում են հատուկ քիմիկատներով: Կենդանուն մորթելուց անմիջապես հետո նրա լեշն սկսում է քայքայվել, և մի քանի օրից այն զզվելի մոխրականաչ գույն է ստանում: Մսի կոմբինատներում գույնի այդպիսի փոփոխությունը կանխում են` մշակելով այն նիտրիտներով, նիտրատներով և այլ նյութերով, որոնք նպաստում են մսի վառ կարմիր գույնի պահպանմանը: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ քիմիական նյութերից շատերն օժտված են քաղցկեղածին հատկություններով (9): Խնդիրն էլ ավելի է բարդանում նրանով, որ մորթի համար նախատեսված անասունի կերին նույնպես հսկայական քանակությամբ քիմիական նյութեր են ավելացնում: Հենրի և Սթիվեն Նալլերն իրենց «Թույները ձեր օրգանիզմում» գրքում որոշ փաստեր են բերում, որոնք պետք է ստիպեն ընթերցողին լրջորեն մտորել նախքան հերթական մսի կտոր գնելը: «Մսացու կենդանիներին գիրացնում են` նրանց կերին ավելացնելով տրանկվիլիզատորներ, հորմոններ, հակամանրէներ (անտիբիոտիկներ) և 2700 այլ պատրաստուկներ: Կենդանու քիմիական «մշակման» գործընթացն սկսվում է դեռևս նրա ծնվելուց առաջ և դեռ երկար ժամանակ շարունակվում է նրա մահից հետո» (10):
1983թ., հիմնվելով նման հետազոտությունների արդյունքների վրա` Գիտությունների Ամերիկյան Ակադեմիան հայտնել է, որ մարդիկ կարող են խուսափել շատ քաղցկեղային հիվանդություններից` նվազեցնելով սննդի մեջ ճարպոտ մսի օգտագործումը և օգտագործելով բանջարեղեն ու հացազգիներ (11):
«Բայց սպասեք,- կառարկի մեր ընթերցողներից ինչ-որ մեկը,- մի՞թե մարդու համար բնական չէ մսով սնվելը: Մի՞թե մեր օրգանիզմը կենդանական ծագման սպիտակուցի կարիք չունի»:
Այս երկու հարցերի պատասխանը մեկն է. ոչ: Թեև որոշ գիտնականներ ու մարդաբաններ պնդում են, որ մարդը վաղուց ի վեր հայտնի է որպես ամենակեր էակ, մեր կազմախոսական կառուցվածքը` ատամները, ծնոտները և մարսողության համակարգը, առավել հարմարված են բուսական սննդի օգտագործմանը: Ամերիկացի դիետոլոգների ասոցիացիան նշում է, որ մարդկանց «ճնշող մեծամասնությունը մարդկության ողջ պատմության ընթացքում սնվել է բուսական կամ առավելապես բուսական սննդով»:
Աշխարհի բնակչության մեծ մասը սննդի այդ համակարգին հետևում է մինչև հիմա: Նույնիսկ ամենազարգացած երկրներում մսեղենով սնվելու սովորությունը տարածվել է ոչ ավելի, քան հարյուր տարի առաջ: Դրա պատճառը հանդիսացել է վագոն-սառնարանների հայտնվելը, ինչպես նաև 20-րդ դարում տիրող սպառողական ոգին:
Բայցևայնպես, մարդու օրգանիզմը նույնիսկ քսաներորդ դարում չի հարմարվել միս մարսելուն: Նշանավոր շվեդացի գիտնական Կառլ Լիննեյը պնդում էր. «Մարդու և կենդանիների մարմնի արտաքին և ներքին կառուցվածքի համեմատական վերլուծությունն ապացուցում է, որ մարդկանց համար բնական սնունդ են հանդիսանում մրգերը և հյութալի բանջարեղենը»: Աղյուսակում բերված է մարդու և կենդանիների (ինչպես գիշակեր, այնպես էլ խոտակեր) կազմախոսական կառուցվածքի համեմատական վերլուծությունը.
Ավելացվել է 15 րոպե անց
Ինչ վերաբերում է սպիտակուցներին, ապա բժիշկ Պաավո Այրոլան` դիետոլոգիայի և բնական կենսաբանության բնագավառում առաջատար մի մասնագետ, պնդում է. «Քսան տարի առաջ համարվում էր, որ սպիտակուցի օգտագործման ամենօրյա նորման կազմում է 150 գ, իսկ այսօր պաշտոնապես ընդունված նորման նվազել է մինչև 45 գ: Ինչու՞: Մի շարք երկրներում անցկացված հետազոտությունների շնորհիվ այժմ ստույգ հայտնի է, որ օրգանիզմը սպիտակուցի մեծ քանակության կարիք չունի, և որ նրա ամենօրյա նորման կազմում է 30-45 գ-ից ոչ ավելի: Սպիտակուցների ավելորդ գործածությունը ոչ միայն անօգուտ է, այլև մեծ վնաս է հասցնում մարդու օրգանիզմին, ավելին` այն կարող է այնպիսի լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ, ինչպիսիք են քաղցկեղն ու սրտանոթային հիվանդությունները: Օրական 45 գ սպիտակուց ստանալու համար բոլորովին էլ պարտադիր չէ միս ուտել: Հացազգիներից, լոբազգիներից, ընկուզեղենից, բանջարեղենից ու մրգերից բաղկացած լիարժեք բուսակերական սնունդը մարդուն լիովին ապահովում է սպիտակուցի անհրաժեշտ քանակությամբ» (12):
Սպիտակուցի բարձր պարունակությամբ առանձնանում են կաթնամթերքը, հացաբույսերը, լոբազգիները և ընկուզեղենը: Իսկ, օրինակ, պանիրը, գետնանուշը և ոսպը տոկոսային հարաբերությամբ ավելի շատ սպիտակուց են պարունակում, քան նրբերշիկը, խոզի միսը կամ բիֆշտեքսը:
Բայցևայնպես, դիետոլոգները մինչև հիմա համարում էին, որ լիարժեք սպիտակուցները (այսինքն` բոլոր 8 անփոխարինելի ամինաթթուները պարունակող սպիտակուցները, ամինաթթուներ, որ մարդկային օրգանիզմը չի արտադրում) կան միայն մսի, ձկան, ձվի ու կաթնամթերքի մեջ, և որ բոլոր բուսական սպիտակուցները ոչ լիարժեք են (դրանցում մեկ կամ մի քանի անփոխարինելի ամինաթթուների բացակայության պատճառով): Բայց Կարոլինայի ինստիտուտում (Շվեդիա) և Մաքս Պլանկի ինստիտուտում (Գերմանիա) անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ բանջարեղենի, մրգերի, սերմերի, ընկուզեղենի ու հացաբույսերի մեծամասնությունը լիարժեք սպիտակուցների աղբյուր են հանդիսանում, որոնք, բացի դրանից, նաև ավելի հեշտությամբ են յուրացվում օրգանիզմի կողմից, քան կենդանական ծագման սպիտակուցները, և, ի տարբերություն կենդանական սպիտակուցների, թունավոր խառնուրդներ չեն պարունակում: Սննդի մեջ բավարար քանակությամբ բնական մթերքների օգտագործումը լիովին բացառում է օրգանիզմում սպիտակուցի պակասի հնարավորությունը: Պետք չէ մոռանալ, որ բուսական աշխարհը վերջին հաշվով սպիտակուցի բոլոր տեսակների աղբյուրն է: Բուսակերները սպիտակուցը ստանում են անմիջականորեն այդ աղբյուրից, ոչ թե «երկրորդ ձեռքից», ինչպես խոտակեր կենդանիների մսով սնվողները:
Սպիտակուցի ավելցուկային գործածությունը նվազեցնում է մարդու աշխատունակությունը: Ելսի համալսարանի դոկտոր Իրվինգ Ֆիշերը մի շարք գիտափորձեր է կատարել, որոնցում ցույց է տվել, որ բուսակերները երկու անգամ ավելի մեծ դիմացկունություն ունեն, քան միս օգտագործողները: Իսկ երբ նա 20%-ով պակասեցրել է ոչ բուսակերների կողմից օգտագործվող սպիտակուցների քանակությունը, նրանց աշխատունակությունն աճել է 33%-ով (13): Մի շարք այլ համանման հետազոտություններում հաստատվել է, որ բուսակերական մթերքներն ավելի շատ սննդարար նյութեր են պարունակում, քան միսը: Իսկ Բրյուսելի համալսարանի դոկտոր Ջ. Յոտեքյոյի և Վ. Կիպանիի հետազոտությունները ցույց են տվել, որ բուսակերներն ընդունակ են երկու-երեք անգամ ավելի երկար աշխատել, քան մսով սնվողները, բացի դրանից նրանք երեք անգամ ավելի արագ են վերականգնում իրենց ուժերը (14):
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 14.06.2008, 01:00: Պատճառ: Գրառման ավելացում
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հոդվածը մինչև վերջ չկարդացի, բայց մեկա կարծում եմ, որ մարդուն բնությունը ամենակեր է ստեղծել և առողջության համար իդեալական տարբերակը հենց ամենակերությունն է: Իսկ օրգանիզմի առանձնահատկություններով, եթե նայենք, կարծում եմ, այնուամենայնիվ, մարդը միջանկյալ տեղ է զբաղեցնում խոտակերների և գիշատիչների միջև: Չգիտեմ անդրադարձել եք այդ հարցին, թե՞ ոչ, բայց այն փաստը, որ մարդկության պատմության ամենավաղ շրջանում արդեն մարդիկ որս էին անում և հավաքչությամբ զբաղվում, վկայում է այն մասին, որ մարդը միշտ ամենակեր է եղել, ինչպես, որ փիղը՝ խոտակեր, իսկ վագրը՝ գիշատիչ:
Չալաղաջ forever
Իրա «պրիբորով»**
** «Պրիբոր» հայաստանյան «օբԷկտներում» անվանում են խորոված մսի հետ մատուցվող խորոված բանջարեղենը![]()
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 14.06.2008, 23:48:
Նաիրուհի (09.10.2012)
Բայց ոչ ոք չի էլ ասել, թե մարդը խոտակեր է։Հլը փորձի միանգամից մի երկու կապ խոտ ուտես, ստամոքսդ կարող է խանգարվի։ Իմ կարծիքով մարդը իր կառուցվածքով պտղակեր է՝ հացահատիկ, միրգ, բանջարեղեն՝ տենց բաներ։ Էդ պատճառով էլ ֆիզիոլոգիական կառուցվածքով որոշ չափով տարբերվում է խոտակերներից։ Բայց մսակերներից էլ շատ հեռու է։
Ճիշտն ասած, կասկածում եմ, թե մարդկությունը իր պատմության ամենավաղ շրջաններում ուտելու համար որս է արել։ Էդ որս անողները հավանաբար հետագայում դեգրադացված սերունդներ են եղել։ Բայց ստեղ արդեն մարդու ծագումնաբանության բարդ կնճռոտ ոլորտն ենք մտնում…
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ես էլ եմ Ձայնալարի հետ համաձայն:
Որ մի "բացասական հետադարձ կապ" գծենք ու կտենսենք, որ եթե մարդը ամենախելոք ու փաստացի հաղթողն է կենդանական աշխարհում /ինկատի ունեմ կաթնասւններին/ ու նաև իր ամենակերության պատճառով: Էտպիսի կենդանիներ էլի կան, ու նրանք էլ հաղթող են: Օրինակ առնետները: Նրանց հետ քալլա ոչ մեկ էլ չի դրել:
![]()
Նաիրուհի (09.10.2012)
Ինչպես գրել էի, բուսակերների մի խումբ կա, որ ակտիվ պայքարում է մսակերության դեմ` պաշտպանելով կենդանիների ապրելու իրավունքը:
Այսօր դասից հետո զբոսնում էի քաղաքի կենտրոնում, մեկ էլ ինչ տեսնեմ հրապարակում... Լիքը մարդիկ հավաքված նկարում են գետնի վրա դրված ինչ-որ խոշոր առարկաներ: Մոտենամ տեսնեմ այդ բուսակերներն են` պլակատներով, բաներով, իսկ գետնի վրա դրել են մեծ տուփեր, որոնք սովորաբար լինում են սուպերմարկետներում` մսի բաժնում: Դե սովորաբար նման տուփերի մեջ ինչ-որ միս է լինում, վրան էլ գրված է լինում քանի գրամ ու ինչ միս: Ուրեմն այս բուսակերներն էլ սարքել էն նույն տուփի շատ մեծ տեսակները ու մեջը մարդիկ էին պառկացրել, վրայից էլ ցելաֆոն անցկացրել, իսկը ոնց-որ խանութում: Ու այդ մարդիկ ոնց-որ մորթած լինեին, ինչպես սովորաբար հում մսի կտորն է լինում` վրան արյուն: Ցելաֆոնի վրա էլ գրված էր քաշը, ամսաթիվը ու մեծ տառերով` ՄԻՍ: Սկզբում ինձ թվաց մանեկեններ են պառկած, բայց հետո մոտիկից տեսնեմ մարդիկ են` այդ արևի տակ, տուփի մեջ պառկած, ցելաֆոնով փաթաթված, վրաներն էլ արյան գույնի ներկ: Շատ ճնշող տեսարան էր: Լրագրողներն էլ խմբված նկարում էին: Չգիտեմ` ինչպես կազդի մսակերների վրա, բայց ինձ վրա` որպես բուսակերի, ահագին վատ ազդեց:![]()
Վերջին խմբագրող՝ ivy: 23.06.2008, 17:15:
եկեք մի քիչ տրամաբանենք. Մարդը ծնվել էր պտղաբանջարախոտակեր, ապրում էր մենակ իրա կայֆերով բայց երբ սկսեցին առաջանալ առաջին գյուղանման պասյոլոկները խոսքը գնաց ոչ նիայն սեփական ստամոքսի այլ նաև երեխա կնիկ և այլնու մտածեք ինչնա հեշտ 5-8 ժամ անտառում ման գալ ու մի երկու «վեդրո» պտուղ հավաքելը, որ շատ-շատ 3 հոգի կշտանան, թե մի հատ մեծ փիղ խփելը, որ սաղ գեղը 5 օր կուտի:
Համ էլ նկատել եմ հիմնականում միս օգտագործողները տուպոյանում են ու իրանց փորը մեծանումա, իսկ բուսակերների հայացքը մի տեսակ պարզա, համ էլ եթե միս ենք ուտում գոնե լավ միս ուտենք ստեղի երշիկները որ շանս եմ տալիս նեղանումա, էլ ուր մնաց ես ուտեմ, բայց գյուղից մերոնց ուղարկած միսը ընտիրա,
Ու ով ինչա ուտում ինքը հենց էտա, ասենք ես հիմա կարտոշկի ֆրի եմ![]()
Հմմ
Պատկերացրա, որ Նոյի թվերից էլ առաջ մարդը հաստատ իրա գեղի մասին շատ դարդ չէր անում: Ինքն էր ու իրա սիրելի ստամոքսը:
Իսկ խալանդելնիկ էն թվերին դժվար էր ճարելը: Սաղ գեղին քվոտայով մի հատ էր հասնում, էն էլ վոժդի կաբինետում էր դրած:
Էնպես որ քո ասած դովոդները որպես արգումենտ վարժության մեջ օգտագործել չի լինի:
Ավելացվել է 10 րոպե անց
Սրա նման անկցիաներ կարելի է անել բանջարեղեների վրա նույնպես:
Ասենք պոմիդորի, որին ուժերի ծաղկման շրջանում վերցնում ու մոռթում, ուտում են:
Չեն թողնում որ հանգիստ իրա մահով մահանա, մեռնի
Վերջին խմբագրող՝ dvgray: 23.06.2008, 18:01: Պատճառ: Գրառման ավելացում
ivy-ի գրառումը շատ տպավորիչ ու հուզիչ է, եթե մարդ սթապ ու սրտով մտածել կարողանար ու ճիշտն ասած մի տեսակ տհաճ զգացողություն առաջացրեցին այդ գրառմանը հաջորդող ծաղրական գրառումները. սա իմ տպավորությունն է վերջի երեք գրառումներից, բայց միևնույն ժամանակ ասեմ, որ հուսով եմ իմ տպավորություններն այդ գրառումների մասին գրելով չի նեղացնի ոչ ոգու։
Ընդհանրապես ասեմ, որ միս չուտելով հանդերձ ոչ ոգու չեմ համոզել երբևէ որ դիմացինս էլ միս չուտի սակայն բնականաբար եթե հարցրել են հայտնել եմ իմ կարծիքը որը ձևավորվել է լուրջ ուսումնասիրության կամ ընթերցանության հետևանքով այլ ոչ թե միայն ոչինչ չիմանալով այս թեմայի մասին խոսելով՝ ինչպես անում են սովորաբար նրանք ում բոլորովին չի հետաքրքրում այս թեման ու իրենց ապուպապերն էլ են կերել միս ու իրենք էլ են ուտելու, իրենց թոռներն էլ ու բնականաբար ոչ մի լուրջ փաստարկ չունեն թէ ինչու է պետք միս ուտել կամ ինչու պետք չէ բայց դե ամենաշատը նրանք են պատրաստ խւսել այս ու նմանատիպ թեմաների ժամանակ այս ու այն կողմից որոշ կիսատ պռատ բաներ լսելով ու դրանց վրա հիմնվելով։
Juzeppe Balzammo-ն բուսակերություն մասին այս թեմայում գրում է, որ դա- Ճաշակի ու համոզմունքների հարց է: սակայն ես համոզված եմ որ դա իրականում ոչ թե ճաշակի այլ Սրտի կամ գիտակցության հարց է ու այդ պատճառով ամեն ոք ինքը պետք է գա դրան ու հասկանա այդ ամենի մասին խորը մտածելով ու այդ ամենը սրտի միջով անցկացնելով... միևնույն ժամանակ վստահ եմ, որ չլիներ համատարած մսակերության այս տենդենցը շատ շատերը չէին էլ լցնի իրենց ստամոքսներն մահացած կենդանիներով և իմիջիայլոց շատ ճիշտ է նկատում Bulbul-ը հիշելով այս իմաստուն խոսքը. «Ասա ինչ ես ուտում դու՝ ասեմ ով ես դու» քանզի ողջ մեր մարմինը կառուցվում է հենց մեր սնունդով, դառնում մեր արյունն ու անցնում մեր սրտով ու ազդում նաև մեր հոգեկանի վրա...
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Համաձայն եմ Հուսիկի հետ- շատ կարևոր է գիտակցականի պահը:Ինքս պատկանում եմ պասսիվ մսակերների և ակտիվ բուսակերների թվին և կարող եմ միայն ասել հետևյալը- մինչև գիտակցականս «չհամոզվեց», որ առավել արդյունավետ է բուսակերությունը, չկարողացա քչացնել մսի օգտագործումը:Ես ունեմ բուսակեր բարեկամներ` իսկական բուսակերներ// վեգաներ//:Հայացքը գուցեև պարզ է, բայց փորի հարցում չէի ասիՀամ էլ նկատել եմ հիմնականում միս օգտագործողները տուպոյանում են ու իրանց փորը մեծանումա, իսկ բուսակերների հայացքը մի տեսակ պարզա,
Ուղղակի ես մտածում եմ, որ ճիշտ սնվելու դեպքում երևի մսակերներն էլ կկարողանան շատ տհաճ երևույթներից// մարսողական, ճարպակալում// խուսափեն:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ