Մեջբերում Grigorius-ի խոսքերից Նայել գրառումը
Շատ քաղաքական գործիչներ են հիմա օգտագործում մաքիավելիզմ:
Իսկ քեզ ո՞րտեղից այդ ինֆորմացիան: Խոսքը հայաստանյա՞ն գործիչների մասին է:
Մեջբերում Grigorius-ի խոսքերից Նայել գրառումը
Եվ ձեզ խորհուրդ ինձնից: ՀԱնկարծ չդառնաք խղճահարության կամ ծիծաղի առարկա:
Շնորհակալություն, նույնը քեզ եմ մաղթում:
Մեջբերում Grigorius-ի խոսքերից Նայել գրառումը
ՍԵրն ու համակրանքը անկայուն զգացմունքներ են,իսկ ահա վախն ու դաժանությունը շատ ավելի հզոր են:
Բարեկամս, եթե վայելում ես սեր ու համակրանք, եթե դու ունես ընկերներ և հարազատներ դու կարող ես դուրս գալ ամենաանելանելի իրավիճակներից, սիրո ու համակրանքի վրա է կառուցվում ամեն ինչ, անձամբ ես իմ կյանքում շատ լավ մարդկանց եմ հանդիպել, որոնք տարբեր իրավիճակներու անշահախնդրորեն օգնել են ինձ, և ես ջանում եմ նույն պես վարվել իմ շրջապատի հետ և ինձ երջանիկ մարդ եմ համարում: Վախի և դաժանության վրա կառուցված ամեն ինչ ժամանակավոր է և անիմաստ, հաստատ կգա մի ժամանակ երբ դու այլևս ամենաուժեղը չես լինի քո ոհմակում և քեզ մեծ հաճույքով կհոշոտեն:

Մեջբերում Grigorius-ի խոսքերից Նայել գրառումը
Մաքիավելին գտնում էր, որ լիդերը կամ ղեկավարը կամ իշխանության մարդը պետք է վախ ներշնչի:
Ինչի համար, որ վախենան ու թաքուն գլուխը ուտեն չէ՞: Լիդերը պետք է թիմ ունենա, որը գոհ կլինի իր աշխատանքից և իր լիդերից: Վախի մթնոլորտում կատարվող աշխատանքը երբեք բեղմնավոր չի լինում:
Մեջբերում Grigorius-ի խոսքերից Նայել գրառումը
Վախն ու հարգանքը փոխկախված են:
Միանգամայն տարբեր բաներ են:
Մեջբերում Grigorius-ի խոսքերից Նայել գրառումը
Ավելի լավ է լինել Ստալին, քան Չառլի Չապլին:
Նայած թե ում ինչ է պետք այս կյանքում, լինել դաժան և միայնակ, ոչմեկի սերը չվայելող և հիշվել մարդկության պատմության մեջ, որպես մեծագույն չարագործ: Թե՞ լինել մարդ, ով ժպիտ է պարգևում մարդկանց նույնիսկ իր մահից հետո: