Emirates-Ը ԿՀՈՎԱՆԱՎՈՐԻ «ՌԵԱԼԻՆ» ԱՌԱՋԻԿԱ 5 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
«Ռեալ Մադրիդն» ու «Emirates»-ը ներկայացրեցին մի նոր համաձայնագիր նախատեսված առաջիկա 5 տարիների համար: Համաձայնագիրը ստորագրվել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի, Եվրոպայում ու Ռուսաստանի Դաշնությունում կոմերցիալ հարցերով բաժնի ղեկավար ու փոխնախագահ Օբաիդալլայի, Emirates-ի Կորպորատիվ կոմունիկացիայի բաժնի ղեկավար ու փոխնախագահ Բուտրո Բուտրոյի ու առաջին թիմի 20 խաղացողների կողմից:
Համաձայնագիրը ստորագրվել է «Սանտիագո Բեռնաբեուի» մամլո սենյակում այսօր կեսօրին, որով հաստատվեց, որ Emirates-ը կդառնա «Ռեալին» տեղափոխող ավիաընկերությունը առաջիկա 5 տարիներում:
Ֆլորենտինո Պերեսը ասեց հետևյալը.«Emirates-ը աշխարահռչակ ընկերություն է, որը նաև շատ է հարգում ու արժեքավորում սպորտը: Ավիաընկերությունը համապատասխանում է ժամանակակից լինելու, ազդեցիկության, ապահովության ու ինովացիոն տեխնոլոգիաների մեր պահանջներին ու այս ամենը կստեղծի հատուկ փոխհասկացողություն: Մենք վստահ ենք, որ սա ստրատեգիական քայլ է, որը նաև կհամախմբի մեզ ամբողջ աշխարհում մեր երկրպագուների հետ»:
«Նախորդ տարի օգոստոսի 1-ից սկսելով չվերթներ դեպի Մադրիդ՝ մենք մեծ շանս ունեինք այդ իրադարձության մեկամյակը նշանավորելու, ինչպես նաև սպորտին ու սպորտի աջակիցներին մեր աջակցությունը ցուցաբերելու համար»,- ավելացրեց Սալեմ Օբաիդալլան:
Իրադարձությունը ավարտվեց նվերների փոխանակմամբ: Ավիաընկերության ներկայացուցիչները ստացան անվանական մարզաշապիկ, փոխարենը տվեցին «Էյրբաս» ինքնաթիռի փոքր մակետը:


Մեջբերել

Ինձ թվումա քո գրածը կոչվումա բուռն ֆանտազիա

Էջանիշներ