User Tag List

Էջ 364 407-ից ԱռաջինԱռաջին ... 264314354360361362363364365366367368374 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 5,446 համարից մինչև 5,460 համարի արդյունքները՝ ընդհանուր 6102 հատից

Թեմա: Ռեալ Մադրիդ / FC Real Madrid

  1. #5446
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ քու արա Էս ո՞ր դարն ենք հասել... դու արդեն օբյեկտիվոտ մտքեր ես արտահայտում Ինչպես կասեր մեր կողմնապահ մոդերատորներից մեկը
    Բարսելոնին տիտան դարձնելով՝ ես մեծարում եմ Ռեալին, առանց Ռեալի Բարսան Բրեշիա կլիներ, իսկ առանց Բարսա ,Ռեալը՝Վիլառեալ...
    ոնց որ Թումանյանն ա ասել, որ երկնքում երկու արեգակ կա ՝Շեքսպիր ու Սերվանտես, ես էլ ասում այս ակումբների հասցեին ...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    REAL_ist (11.01.2011), Լեո (11.01.2011)

  3. #5447
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարսելոնին տիտան դարձնելով՝ ես մեծարում եմ Ռեալին, առանց Ռեալի Բարսան Բրեշիա կլիներ, իսկ առանց Բարսա ,Ռեալը՝Վիլառեալ...
    ոնց որ Թումանյանն ա ասել, որ երկնքում երկու արեգակ կա ՝Շեքսպիր ու Սերվանտես, ես էլ ասում այս ակումբների հասցեին ...
    Որ սենց հազարից մեկ () օբյեկտիվ բաներ ես ասում, քեֆս բերում ես

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սերխիո (11.01.2011)

  5. #5448
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԿԱՍԻԼՅԱՍԻ, ՌՈՆԱԼԴՈՒԻ ՈՒ ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ RealmadridTV-ԻՆ ՈՒ Realmadrid.com-ԻՆ

    Realmadrid TV-ն ու Realmadrid.com-ը կարողացել են բացառիկ հարցազրույցներ վերցնել Ժոզե Մոուրինյոյից, Իկեր Կասիլյասից ու Կրիշտիանու Ռոնալդուից: Նրանք կիսվեցին իրենց հաղթանակի գաղտնիքներով:

    Ամենահուզիչ պահը եղավ այն, որ Կասիլյասը, Ռոնալդուն ու «Ինտերի» 3 խաղացողներ ստացան հատուկ մրցանակ լավագույն թիմում հայտնվելու համար:

    Մոուրինյո.«Մարզիչները ոչինչ են առանց խաղացողների: Եթե խաղացողները լավ չեն անում իրենց գործը, միշտ էլ շատ դժվար է: Եթե խաղացողներիդ հետ լավ հարաբերություններ չունես, անկասկած ավելի դժվար է: Այսօր իմ 5 խաղացողներ այստեղ էին` երկուսը «Ռեալից» և երեքը «Ինտերից»: Դա հիանալի էր, քանի որ 5 խաղացողներ, ովքեր հիանալի էին արել իրենց գործը, այստեղ էին: Ես էմոցիոնալ պահեր ապրեցի, քանի որ հասկանում եմ, որ ամենակարևորը խաղացողներն են: Ես նրանց հինգին էլ գրկել եմ ու շնորհավորել, քանի որ առանց նրանց, առանց հարազատներիս ու օգնականներիս ես նույնպես այս ամենին չէի հասնի: Ես միշտ փորձելու եմ իմ խաղացողների հետ լինել ընկեր ու արդեն իսկ փորձելու եմ այս երկուսի հետ մրցանակներ նվաճել (մատնանշում է Ռոնալդուին ու Կասիլյասին)»:

    Ինչու՞մն է գաղտնիքը, որ Մոուրինյոն իր խաղացողների հետ այսքան լավ հարաբերություններ է ստեղծում:
    Կասիլյաս.«Մենք արդեն 6 ամիս աշխատել ենք միասին ու նա շատ քիչ ընդհանուր բան ունի այն Մոուրինյոյի հետ, ինչպիսին մարդիկ նրան պատկերացնում են: Նա միշտ շփվում է բոլորի հետ ու ոչ մեկի չի մոռանում. նա մշտական կապի մեջ է բոլորի հետ: Նա իսկապես կարողանում է մեզ ոգևորել հանդերձարանում ու ես, ինչպես և իմ բոլոր խաղընկերները, ուրախ ենք, որ նա մարզում է այս թիմը: Հույս ունենք, որ նա երկար կմնա: Երկար ժամանակ անց «Ռեալը» գտավ իրեն հարմար մարզիչ ի դեմս Մոուրինյոյի»:

    Կրիշտիանու Ռոնալդու
    .«Նրանք, ովքեր ամենապրոֆեսիոնալներն են, նրանք նաև ամենահաջողակներն են կյանքում: Սա գործում է թե խաղացողների, թե մարզիչների մոտ, ահա թե ինչու ես վստահ էի, որ նա է հաղթելու: Ցանկացած այլ արդյունք անարդարացի կլիներ: Ես ասում եմ իմ կարծիքը: Նա հաղթել է երեք ամենակարևոր մրցանակները: Ոչ ոք ավելի արժանի չէր: Ես շատ ուրախ եմ նրա համար: Մոուրինյոն ու իր աշխատակազմը շատ պրոֆեսիոնալ են: Ես հիացած էի, երբ սկսեցի նրանց հետ աշխատել, քանի որ նրանք ինձ ստիպում են ավելի շատ աշխատել: Այս երազանքը իրականացավ ու հիմա ուզում եմ, որ նա հաղթի այնքան մրցանակ «Ռեալի» հետ, որքան որ հաղթել է «Պորտուի», «Չելսիի» ու «Ինտերի» հետ: Եթե մարզիչը հաղթող է, մենք նույնպես հաղթողներ ենք: Այդ իսկ պատճառով մենք միասին ենք աշխատում»:

    Կասիլյաս
    .«Հուսանք այս ամենը կկայանա, քանի որ դա շատ լավ կլինի մադրիդիզմի համար: Ես հույս ունեմ, որ մյուս տարի «Ռեալի» շատ խաղացողներ կլինեն մրցանակների հավակնորդների թվում, քանի որ դա կնշանակի, որ մենք հաջող մրցաշրջան ենք անցկացրել»:

    «Ռեալի» մարզիչը հենց նոր է հաղթել հերթական մրցանակը, այնպես որ արդեն ժամանակն է խաղացողների համար:

    Մոուրինյո
    .«Եթե նրանք ինձ ասեն, որ կցանկանան ինձ նորից տեսնել այստեղ մյուս տարի, ես կպատասխանեի, որ ավելի լավ է իմ խաղացողներից մեկը ճանաչվեր լավագույնը: Ուզում ենք, որ երկու կամ երեք խաղացողներ լինեն հավակնորդների թվում: Մի օր էլ պետք է դարպասապահը ստանա Ոսկե Գնդակ, ու ես հույս ունեմ, որ դա Կասիլյասը կլինի, քանի որ նա լավագույնն է: Իսկ ահա Ռոնալդուն 4 կամ 5 անգամ պետք է հաղթի այս մրցանակը»:

    Առայժմ միայն մեկ դարպասապահ է հաղթել այս մրցանակը. միակ հաղթողը Լև Յաշինն է:


    Կասիլյաս.«Կրիշտիանուն հաղթող է ու ուզում է մյուս տարի անպայման լինել հավակնորդների թվում»:
    Ռոնալդու.«Կասիլյասը «խաղացող» ֆուտբոլիստ չէ, բայց նա այնքան կարևոր է, որքան մյուսները: Կարծում եմ, որ նա արժանի էր այս տարի լինել գոնե երեք լավագույնների թվում: Նա դարձավ աշխարհի չեմպիոն ու շատ լավ էր խաղում»:
    Մոուրինյո.«Նրա սեյվը աշխարհի առաջնության եզրափակիչում Ռոբենի հարվածից հետո ֆանտաստիկ էր»:
    Ռոնալդու.«Ռոբենի հարվածից հետո արած սեյվը, Պարագվայի հետ խաղում որսացած 11 մետրանոցը... Ես չեմ հասկանում, թե ինչ չափորոշիչներով է ՖԻՖԱ-ն տալիս այս մրցանակը, բայց ես ուրախ կլինեի, որ հենց Կասիլյասը այն նվաճեր»:

    Ռոնալդուն նույնպես արժանի էր:

    Կասիլյաս.«Նա այնքան տաղանդավոր է, որ իսկապես արժանի է այս մրցանակին: Նա ինքն իրենից շատ է պահանջում, քանի որ ի ծնե հաղթող է ու ուզում է մյուս տարի լինել գոնե լավագույն եռյակում: Մենք կանենք մեզանից կախված ամեն բան, որ օգնենք նրան: Նա չպետք է կասկածի, որ մենք ուզում ենք նրան տեսնել հաղթողի դերում: «Ռեալի» համար շատ կարևոր է իր կազմում ունենալ աշխարհի լավագույն խաղացողին»:

    Ինչպե՞ս կբնութագրեք Մոուրինյոյին: Ինչպիսի՞ն է նա առօրյա կյանքում

    Ռոնալդու.«Պատահական չէ, որ նա վերջին 5-6 տարիներին այդքան մրցանակ է նվաճել: Այսքան կարճ ժամանակահատվածում, որ միասին ենք անցկացրել, ես նրանից շատ բան եմ սովորել: Ես հիմա ինձ զգում եմ այնպես, ինչպես չեմ զգացել երբևէ ու ուզում եմ շարունակել սովորել, քանի որ Մոուրինյոն մեր հաղթանակի գրավականներից է: Ես շատ լավ եմ զգում ինձ, երբ աշխատում եմ նրա հետ «Ռեալի» կազմում»:

    Կասիլյաս.«Ես իմ ամեն մի մարզչից մի բան սովորել եմ: Նրանցից ամեն մեկը ինձ նոր բան է սովորեցրել: Որպես Իսպանիայի հավաքականի ու «Ռեալի» ավագ ես նրա հետ ավելի շատ ժամանակ եմ անցկացնում: Նրա գալուց հետո ես ավելի հասուն խաղ եմ ցույց տալիս: Մոուրինյոն այն մարդն է, ում հետ աշխատելով ես ավելի կկատարելագործվեմ ու թիմին կհասցնեմ այն բարձունքներին, որը դեռևս չի նվաճվել»:

    Եվ վերջում մարզիչը հաճույքով նշում է:

    Մոուրինյո.«Էմոցիաների ինչպիսի՛ միաձուլում: Չնայած որ վաղը երեխաներս դպրոց պետք է գնան, ես ցանկանում եմ, որ առավոտյան մտնեմ տուն ու տեսնեմ, որ նրանք կնոջս հետ ինձ են սպասում: Սա ավելի շատ էմոցիաներ է տալիս, բայց չենք մոռանում, որ վաղը նոր օր է սկսվում»:


    աղբյուր՝ www.realmadrid.am
    Վերջին խմբագրող՝ Սերխիո: 12.01.2011, 00:52:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    avikavet1 (12.01.2011), Gayl (12.01.2011), Ուրվական (12.01.2011)

  7. #5449
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռեալ մադրիդ-Ատլետիկո գավաթի խաղարկությունը ուղիղ եթերում՝http://www.realmadrid.am/site/?page=...w&id=2901&pg=1

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ungrateful (14.01.2011), Լեո (14.01.2011)

  9. #5450
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռեալ մադրիդ-Ատլետիկո գավաթի խաղարկությունը ուղիղ եթերում՝http://www.realmadrid.am/site/?page=...w&id=2901&pg=1
    Էստեղ կարող եք նաև ռուսերեն մեկնաբանությամբ ալիքներ գտնել, ինչպես նաև ցածր արագություն պահանջող ալիքներ

    http://livetv.ru/eventinfo/63553_rea...letico_madrid/

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    PetrAni (14.01.2011), Ungrateful (14.01.2011)

  11. #5451
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ատլետիկոն հաշիվը բացեց

  12. #5452
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռամոսն էլ գլխի հարվածով հաշիվը հավասարեցրեց

  13. #5453
    Պատվավոր անդամ Ungrateful-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Հասցե
    մայրաքաղաք
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Էստեղ կարող եք նաև ռուսերեն մեկնաբանությամբ ալիքներ գտնել, ինչպես նաև ցածր արագություն պահանջող ալիքներ

    http://livetv.ru/eventinfo/63553_rea...letico_madrid/
    Վլադ եղբայր, ռուսերեն մեկնաբանությամբ չեմ կարողանում գտնել: Որը փորձեցի` սաղ իսպաներեն են :

  14. #5454
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ungrateful-ի խոսքերից Նայել գրառումը
    Վլադ եղբայր, ռուսերեն մեկնաբանությամբ չեմ կարողանում գտնել: Որը փորձեցի` սաղ իսպաներեն են :
    Երբեմն ռուսական լինկերը իրոք չեն աշխատում կամ ոչ ռուսերեն ալիքներ են բացվում, էդպիսի խնդիր կա: Բայց ես հաճախ եմ կարողանում բռնացնել, հիմնականում ծրագրի միջոցով բացվող ալիքներն եմ նայում (Ссылки для внешних программ):

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ungrateful (14.01.2011)

  16. #5455
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    սրանից լավը չեք գտնի, ռեալի կայքում ել եմ եսի խորհուրդ տվել, ռուսերեն չի , բայց գերազանց եթերա http://livetv.ru/webplayer.php?t=vee...322&ci=55&si=1
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սերխիո (14.01.2011)

  18. #5456
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նվիրվում է աշխարհի համար 1 ակումբին Ինքս եմ սարքել


  19. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Altair (16.01.2011), Kuk (24.01.2011), Moonwalker (15.01.2011), PetrAni (15.01.2011), Skeptic (15.01.2011), tikopx (15.01.2011), Մարկիզ (23.01.2011), Ներսես_AM (15.01.2011), Ռուֆուս (24.01.2011)

  20. #5457
    Պատվավոր անդամ Altair-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2010
    Տարիք
    29
    Գրառումներ
    802
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Նվիրվում է աշխարհի համար 1 ակումբին Ինքս եմ սարքել

    Եսի վերջնա :
    Я люблю людей.. А нет.. Показалось..

  21. #5458
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Starkiller (21.01.2011), Vaho (24.01.2011), Սերխիո (21.01.2011)

  23. #5459
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս Մալյորկայի դարպասապահը նման ա Կետիկին, հլը ուշադրություն դարձրեք, ռակուրսներ կա լրիվ ինքն ա լինում

  24. #5460
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի այլ կարգի չի դզում ետ եվրեն

Էջ 364 407-ից ԱռաջինԱռաջին ... 264314354360361362363364365366367368374 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ատլետիկո Մադրիդ / Club Atletico de Madrid
    Հեղինակ՝ romanista, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 27.02.2014, 20:20
  2. Ռեալ Մադրիդ vs Բարսելոնա (10.12.2011)
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.12.2011, 21:43
  3. Ատլետիկո Մադրիդ / Club Atletico de Madrid
    Հեղինակ՝ romanista, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 15.09.2010, 18:54
  4. Ատլետիկո Մադրիդ / Atletico Madrid
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.08.2010, 11:39
  5. REAL MADRID vs BARCELONA
    Հեղինակ՝ Real Madrid Forever, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 13.09.2009, 12:00

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •