Ռաուլն այսօր հրաժեշտ կտա Ռեալին
Այսօր Մադրիդում Ռաուլը հրաժեշտ կտա «Ռեալին», քանի որ գալիք մրցաշրջանից հանդես կգա գերմանական «Շալկե-04»-ում։ Հրաժեշտի արարողությանը ներկա կլինի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։ Արարողության ավարտից հետո Ռաուլը և թիմի գործադիր տնօրեն Խորխե Վալդանոն մամուլի ասուլիս կտան։
33-ամյա Ռաուլը գերմանական թիմի հետ պայմանագիր կնքեց այն բանից հետո, երբ արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խաղացողին հայտնեց, որ նրա կարիքը չի զգում։ Լեգենդար ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում 16 մրցաշրջան է անցկացրել, որոնց ընթացքում 723 հանդիպման է մասնակցել և խփել 324 գնդակ։
«Ռաուլի Բունդեսլիգա տեղափոխվելը ճիշտ որոշում էր։ Նա կլինի գալիք մրցաշրջանի անակնկալներից մեկը։ Ռաուլը կարող է շատ արագ մերվել գերմանական ֆուտբոլին»,- ասել է «Շալկե-04»-ի գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագատը։
Հղում
Մայկոնը տեղափոխվու՞մ է Ռեալ
Իտալական La Gazzetta dello Sport-ը տեղեկացնում է, որ Միլանի «Ինտերն» ու Մադրիդի «Ռեալը» եկել են ընդհանուր հայտարարի «նեռաձուրիի» բրազիլացի պաշտպան Դուգլաս Մայկոնի տեղափոխության վերաբերյալ:
Ըստ վերանշյալ պարբերականի, մադրիդյան ակումբը Մայկոնի տրանսֆերի համար կվճարի 28 մլն եվրո: Այդ գումարից զատ` «Ինտերը» կստանա հավելավճարներ Մայկոնի «Ռեալում» հաջող ելույթների հետևանքով: Շուտով ինքը` ֆուտբոլիստը, կմեկնի Մադրիդ «Արքայական ակումբի» ղեկավարության հետ իր անձնական պայմանագիրը քննարկելու համար:
«Բլանկոսի» կազմում Մայկոնը տարեկան մոտ 7 մլն եվրո աշխատավարձ կստանա:
Հղում
Ռեալի նոր ավագը կլինի Կասիլյասը
Այն բանից հետո, ինչ Մադրիդի «Ռեալից» հեռացավ լեգենդար հարձակվող Ռաուլը, «բլանկոսի» թիմի ավագի պարտականություններն անցել են Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասին:
Ինչպես տեղեկացնում է AS պարբերականը, Կասիլյասը կլինի «Արքայական ակումբի» պատմության ընթացքում հինգերորդ դարպասապահը, ով կրելու է թիմի ավագի թևկապը:
Հղում
Նաիրուհի (29.07.2010)
Երեկ Թուրքական ntv spor հեռուստաալիքով ցուցադրվեցին այն կադրերը, երբ Մադրիդի Ռեալի նախկին կիսապաշտպան Խոսե Մարիա Գուտին ներկայացավ թուրք ֆուտբոլասերներին: Գուտին Բեշիքթաշ ակումբում հանդես կգա 20 համարի մարզաշապիկի տակ:ՈՒ ինչպես նշում է RealMadrid.am-ը Գուտին երկու տարվա պայմանագիր է ստորագրել Ստամբուլյան ակումբի հետ, և տարեկան կստանա 2.7 միլիոն եվրո:![]()
Մայկոնի գործակալ. Ռեալը չի գնահատում Մայկոնի նշանակությունը
«Ինտերի» պաշտպան Դուգլաս Մայկոնի գործակալ Անտոնիո Կալյենդոն քննադատել է «Ռեալի» ղեկավարությունը, որը հրաժարվում է վճարել ֆուտբոլիստին 7 մլն եվրո ամեն մրցաշրջանի համար:
«Հասկանալի է, որ յուրաքանչյուր ակումբ, որը նոր ֆուտբոլիստի է ձեռք բերում, մտածում է, որ վճարելու է նրան ավելի շատ, քան անհրաժեշտ է: Բայց այս դեպքում «Ռեալը» չի գնահատում Մայկոնի նշանակությունը: Իսպանական ակումբները մի քանի տասնյակ միլիոններ են ծախսում, իսկ «Ռեալը» չի ցանկանում նույնիսկ մեկ միլիոնով բարձարցնել աշխատավարձը:
Մադրիդում կան ֆուտբոլիստներ, որոնք մեկ մրցաշրջանի համար նույնիսկ 12 մլն եվրո են ստանում: «Ինտերի» համար Մայկոնը մեծ ներդրում էր, այդ իսկ պատճառով նրանք ճիշտ են վարվում` ստույգ գումար նշելով: Ինձ ապշեցնում է «Ռեալի» պահվածքը: Ակումբի ղեկավարությունը չի գնահատում այն ներդրումը, որ կարող է ունենալ այնպիսի չեմպիոնը, ինչպիսին է Մայկոնը:
Մեզ համար նախկինի պես նախընտրելի է իսպանական ակումբի հետ գործարք կնքելը: Այո, Մայկոնով հետաքրքրվում է նաև «Մանչեսթեր Սիթին», բայց մենք կփորձենք համաձայնության գալ մադրիդցիների հետ», - Կալյենդոյի խոսքերն է մեջբերում SkyItalia-ն:
Հղում
Ռոնալդու. Ռաուլը գոհ կլինի, եթե 7 համարի տակ հանդես գամ ես
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ Ռաուլի` «Շալկե-04» տեղափոխվելուց հետո կցանկանար ստանալ 7 համարի մարզաշապիկը, հայտնում է Marca-ն:
«Ռաուլը» հանճարեղ ավագ է, նա շարունակելու է հաղթել իր նոր ակումբում, քանի որ իսկական պրոֆեսիոնալ է: Ես հիանում էմ Ռաուլի մարդկային և խաղային հատկանիշներով: Նա որոշում է կայացրել, որն իր համար լավագույնն է: Ես շատ կցանականայի ստանալ 7 համարի մարազաշապիկը և կարծում եմ, որ Ռաուլը ևս գոհ կլինի, եթե այն ինձ հասնի», - հայտարարել է Ռոնալդուն:
Հղում
Հ.Գ Կիսուրը մեռավ, տեղը լենացավ:
մենակ մի բան կարամ ասեմ ԱՄՈԹ Ռեալին, ամոթ որ մոուրինյոյի կես բառով հանումա դուրս իրա ամենահավատարիմ խաղացողին:![]()
Ambrosine (31.07.2010), davidus (17.08.2010), GevSky (26.08.2010), matlev (20.08.2010), Ungrateful (17.08.2010), Yellow Raven (30.07.2010)
Ավելի շուտ երեվի Ռաուլնա դուս գալիս, որովհետև ինչ իմաստ ունի մնա Ռեալ եթե պետքա նստի պահեստաըինների նստարանից խաղը նայի:
ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС
Հանումա դուրս? ինձ թվումա սա Ռաուլի գիտակցված որոշումն ու ցանկությունն էր: Ուներ երկու տարբերակ, մնալ Ռեալում և պահեստահինի կարգավիճակով ավարտեր կարիերան կամ գնալ Շալկե ու փորձել շարունակել ակտիվ ֆուտբոլ խաղալը ու Մյուլլերի ռեկորդը խփելը: Ընտրեց երկրորդը, ինչը իրա որոշումնա:
Եթե քո նման դատենք, կարանք ասենք նաև ԱՄՈԹ Բարսային, որ ժամանակին Գվարդիոլան հեռացավ Բարսայից: Համոզաված եմ, որ Ռաուլն էլ մոտ ապագայում կվերադառնա Ռեալ ու հաստատ առանց ակումբից վիրավորված լինելու:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Պոսեյդոն (31.07.2010)
Վահան ջան, ճիշտ ասած չգիտեմ թե Գվարդիոլան ինչի ու ոնց է հեռացել Բարսելոնայից: Բայց հետևելով Ռաուլի շուրջ կատարվողին, հանգել եմ էն եզրակացության, որ Մոուրինյոն չորով հրաժարվել ա իրանից: Ինքը անցած երկու տարին էլ էր պահեստայինի վիճակում ու կարծես չէր բողոքում, ու բազմիցս նշել էր որ իր կարիերան կավարտի Ռեալում, բայց եկավ Մոուրինյոն ու ...
Համոզված եմ որ Ռաուլը կգա հետ Ռեալ ապագայում, ու կաշխատի ակումբում:
էս էլ Ռաուլը Շալկեում ներկայացման ժամանակ, Գազպրոմը բացում ա![]()
![]()
![]()
Չեմ ուզում բոլորին մեջբերել, բայց պետք է ասեմ, որ Ռաուլի և Գուտիի հեռանալը ամենևին էլ դժբախտություն չէ և ոչ էլ ամոթ: Կարելի է ասել, որ այդ ֆուտբոլիստները որպես ֆուտբոլիստ Ռեալում, այլ ոչ թե անհատականություն ապրել են իրենց դարը: Ռաուլը խփեց բոլոր հնարավոր ռեկորդները, այդքան ժամանակ եղավ Ռեալի առաջնորդը, լեգենդը, Գուտին էլ արեց իր գործը, օգնեց ամեն կերպ Ռեալին ինչպես կարացավ, բայց այդ լեգենդներին արդեն հրաժեշտ տալու ժամանակն է:
Խոսքս կոնկրետ վերաբերվում է Ռաուլին, եթե նա մնար Ռեալում, ապա կդառնար պահեստային արձանիկ, ժող Ռեալը նոր թիմ ա հավաքում, Ռեալը նոր թիմ ա դառնում, նորահայտ աստղերով Ռեալը կարող է անել այն, ինչ նրանից ուզում են երկրպագուները:
Եվ Ռաուլի նման ֆուտբոլիստին մնում է միայն ասել Մուչոս գռացիաս Ռաուլ Գոնսալես Բլանկո և հաջողություններ նոր թիմում:
Եկա, տեսա, հաղթեցի...
Նացիոնալիստ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ