Ճիշտա քո համար, բայց ինչ իմաստ ունի քո ասածը եթե խորհրդանիշը Ռեալի ոչ մի դրական քայլ չարեց Ռեալի համար, ումա պետք ըտենց խորհրդանիշ, եթե խոսքը խորհրդանշի մասինա, թող Ռաուլի մեծ նկարը կպցնեն ստադիոնում և նայեն ու ասեն, որ այ մեր խորհրդանիշն է, տեսեք Ռաուլն է: Ես ոչ մի բան չունեմ Ռաուլի դեմ, բայց նրա ժամանակը անցավ:Ես շատ եմ հարգում նրան, որպես մեծ ֆուտբոլիստ:
Եկա, տեսա, հաղթեցի...
Նացիոնալիստ
Մեծերին հարգել պետք է համաձայն եմ, բայց թիմին էլ հաղթանակներ ու գավաթներ ա պետք: Իսկ քո սիրելի Ատլետիկո Մադրիդին քանի տարի ա չի հաջողվում էդ «արհեստական թիմին» հաղթել: Կոկորդի վրա փուշ ա դառել:Ու կարիք չկա, որ ամեն մարդ հասկանա,թե ինչի՞ են Ռեալի ֆաները սիրում էդ թիմը, ես էլ չեմ հասկանում Բարսայի ֆաներին:Ռեալին ատելու համար էլ քեզ նեղություն մի պատճառի:
Հ.գ. Հա, կարող ա մի օր էլ Տոտին թիմից հեռանա, չես կարա ասես, որովհետև Ռաուլն ու Գուտին էլ դրա մասին որոշ ժամանակ առաջ չէին մտածում:
Ակումբցի ծնողներ այցելե՛ք http://aibengim.do.am/:
Պոսեյդոն (15.07.2010)
Ժող, բայց էդ հաստա՞տ ա: Մի քանի տարի առաջ իմ ականջով լուրերով լսել եմ, որ Տոտտին գնացել ա Ռեալ:
Հ.Գ. Ես Տոտտիին սիրում եմ:
Վերջին խմբագրող՝ Մանուլ: 11.07.2010, 16:30:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Ակումբցի ծնողներ այցելե՛ք http://aibengim.do.am/:
Թքած... քեզ թվում ա ես Ատլետիկոն սիրում եմ նրա համար, որ Ռեալի թշնամին ա՟... նույնիսկ առաջնության 11-րդ տեղը գրաված Ատլետիկոն իր ֆուտբոլի գեղեցկությամբ ու փիլիսոփայությամբ էդ սպիտակ փուչիկից 1000 անգամ լավն ա... ես անտիմադրիդիստա եմ (այսիքն որ ռեալի սիրահար) ու վերջ...
Ռեալին ատելը ինձ հաճույք ա պատճառում.. երբ տեսնում եմ ամեն անգամ նրանց պարտությունն ու մանթո դեմքերը... ֆուտբոլը փողերով չի գեղեցիկ, իսկ Ռեալը փողի պարկ ա... իմ պարտքերի մեջ խրված Ռոման 1000 անգամ ավելի արժանի թիմ ա...
Երազեք... Ռեալին մնա, Դե Ռոսսիին էլ կուզի, այսինքն կուզին որն ա՟, մեռավ ուզելով... մենակ Ֆլորենտինո Պերեսի նման հարուստ ոչուփուչերը չեն կարում հասկանան, որ կան թիմերի ֆուտբոլիստներ, որոնք այդ թիմի անվան հոմանիշներն են ու անվճար էլ կխաղան թիմում...
---------- Ավելացվել է՝ 23:16 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:15 ----------
Աաաաաաաաաաաաաաաաաաաաաա. թարգեք էս անկապ խոսակցությունը))))
Այ այ էս բառերի համար դու սկսեցիր դուրս առաջվանից ավելի շատ գալ![]()
Կասի՜լյաս
Իսպանիան Կասիլյասի շնորհիվ հաղթեց: Մադրիդիս Ռեալի հերոսը ապացուցեց, որ ինքը միակն ա, ու եթե Կասիլյասը չլիներ դարպասում, արդեն Իսպանիան 2 հատ գնդակ ընդունած կլիներ![]()
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 12.07.2010, 15:51:
Համամիտ չեմ քեզ հետ, քանի որ Իսպանիան դարձավ չեմպիոն իր խմբային բարձր պատրասկամության շնորհիվ ու եթե Կասիլիասի տեղում լիներ Վիկտոր Վալդեսը չեմ կարծում որ 360 կամ 180 աստճանով կփոխվեր խաղի ընթացքը: Այո Կասիլիասը խաղաց գեղեցիկ, արդյունավետ ֆուտբոլ ու շատ հարցերում օգնեց իր թիմին, ես ինքս էլ դա շատ լավ տեսնում եմ ու ինչքան էլ որ չսիրեմ Ռեալ Մադրիդին ու իր ֆուտբոլային աստեղերին միևնույն է ասում եմ այն ինչ որ կա, ու ոչնչի վրա աչք չեմ փակում... Կասիլիասը հզոր դարպասապահ է ու ես հպարտանում եմ իրենով, կապ չունի նրա Մադրիդում հանդես գալը ու այն փաստը որ ես Բարսելոնայի երկրպագու եմ, նա հանդես է գալիս Իսպանիայի հավաքականում, ինչպես նաև՝ Սերխիո Ռամոսը, Ալոնսոն... ու ես շատ նորմալ եմ վերաբերվում նրանց ու նրանց խաղին:
Իսպանական «Խետաֆեի» գլխավոր մարզիչ Միչելը հայտարարել է, որ թիմի առանցքային կիսապաշտպաններից մեկին` Պեդրո Լեոնին, գնել է Մադրիդի «Ռեալը»:
«Ակումբը ոչինչ չկարողացավ անել: Պեդրո Լեոնը վաճառված է «Ռեալին»: «Արքայական ակումբը» պետք է գնահատի իր կազմն, ու Մոուրինյոն կորոշի արդյոք թողնել Պեդրո Լեոնին թիմում, թե վարձավճարով տալ նրան մեզ:
Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար, և մենք հույս ունենք, որ մինչև մրցաշրջանի մեկնարկը նա դեռ կլինի մեր կազմում: Բայց սա մեր որոշումը չէ: Նույնը տեղի ունեցավ նաև Գրաներոյի հետ նախորդ մրցաշրջանում»,- Միչելի խոսքերը մեջբերում է իսպանական Marca-ն:
Հղում
Yellow Raven (13.07.2010)
Ինչպես տեղեկացնում է sport.es-ը, «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պարզապես հիացած է Մյուլերի խաղով 2010թ. աշխարհի առաջնությունում և անելու է ամեն ինչ երիտասարդ գերմանացուն ձեռք բերելու համար:Մադրիդի «Ռեալը» լրջորեն հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» եզրային Տոմաս Մյուլերով:
Այն բանից հետո, երբ Միլանի «Ինտերի» պաշտպան Մայկոնի տեղափոխությունը Մադրիդ ձախողվեց, «բլանկոսը» բավական մեծ գումար կարող են հատկացնել Մյուլերի տրանսֆերը գնելու համար, այդ մասին տեղեկացնում է tribalfootball.com-ը:
«Ռեալը» հույս ունի, որ կկարողանա գնել 20-ամյա եզրայինին մոտ 30 մլն եվրոյով:
Նշենք, որ մինչ այդ «Բավարիայի» ղեկավարությունը հայտարարել էր, որ չի վաճառի ո՛չ Մյուլերին, ո՛չ էլ հենակետային կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին, ում ծառայություններով նույնպես հետաքրքրված էին Մադրիդում, ի դեպ, անձամբ Ժոզե Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ իսպանական մամուլում անըդհատ պտտվում են լուրեր, որ «Արքայական ակումբը» ցանկանում է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի ևս մի քանի ֆուտբոլիստի: Մասնավորապես նշվում են Բրեմենի «Վերդերի» ու «Շտուտգարտի» կիսապաշտպաններ համապատասխանաբար Մեզուտ Օզիլի ու Սամի Խեդիրայի անունները:
Ես չէի էլ կասկածում, որ էլի Մադրիդը պատրաստի աստղա ուզում տանի շարքից հանի: Կակայի ու Ռոնալդու - ի տրանսվերը պատկերացնում էին ասենք ինչպես դրախտ, հեսա Ռեալը դառնումա բոմբ թիմ, ուրա՞![]()
Վերջին խմբագրող՝ Ապե Ջան: 15.07.2010, 02:30:
Չի վախեցել, Մադրիդի Ռեալի դարպասապահին ա ուզեցել հանկարծակիի բերի, բայց դե մոռացել Էր որ դարպասին կանգնած Էր Կասիլյասը՝ ԱՐՔԱՅԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ հերոսը:
Մոդերատորական. վերջին անգամ եմ խմբագրում այս չգիտեմ՝ ինչերենը: Հաջորդ անգամ կտուգանեմ: Էնքան եք ուրիշ տառերով հայերեն բառեր գրել, որ էլ հայերեն չեք կարողանում գրել:
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 15.07.2010, 13:40:
Պոսեյդոն (15.07.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ